https://arm.sputniknews.ru/20220913/hhic-vaghazhamket-veradarnalu-hamar-zbvosashrjikner-chen-dimel-rd-turoperatvorneri-asvociacia-48169333.html
ՀՀ–ից վաղաժամկետ վերադառնալու համար զբոսաշրջիկներ չեն դիմել. ՌԴ տուրօպերատորների ասոցիացիա
ՀՀ–ից վաղաժամկետ վերադառնալու համար զբոսաշրջիկներ չեն դիմել. ՌԴ տուրօպերատորների ասոցիացիա
Sputnik Արմենիա
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտարարություն է տարածել։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T14:04+0400
2022-09-13T14:04+0400
2022-09-13T14:32+0400
հայաստան
զբոսաշրջիկ
սահման
կրակոց
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/02/40485981_0:196:1550:1068_1920x0_80_0_0_f4deb00312a9e89893febff7cdeba598.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուս տուրօպերատորները Հայաստանում հանգստացող զբոսաշրջիկներից բողոքներ կամ խնդրանք չեն ստացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/02/40485981_0:247:1078:1055_1920x0_80_0_0_dd41dc152e29b25d0c4f2aaf88c3e392.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զբոսաշրջիկ, սահման, կրակոց, ադրբեջան, հայ-ադրբեջանական
հայաստան, զբոսաշրջիկ, սահման, կրակոց, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՀՀ–ից վաղաժամկետ վերադառնալու համար զբոսաշրջիկներ չեն դիմել. ՌԴ տուրօպերատորների ասոցիացիա
14:04 13.09.2022 (Թարմացված է: 14:32 13.09.2022) Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտարարություն է տարածել։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուս տուրօպերատորները Հայաստանում հանգստացող զբոսաշրջիկներից բողոքներ կամ խնդրանք չեն ստացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
«Հայաստանն այժմ ռուսաստանցիների մոտ կազմակերպված արտագնա զբոսաշրջության ամենատարածված ուղղությունների տասնյակում է` Ռուսաստանի տարբեր օդանավակայաններից շաբաթական գրեթե 200 չվերթ է այնտեղ մեկնում: Տուրօպերատորները կապի մեջ են Հայաստանում զբոսաշրջիկներին ընդունող ընկերությունների հետ և պատրաստ են արագ արձագանքել նրանց դիմումներին։ Առայժմ ոչ մի բողոք կամ խնդրանք չի ստացվել վաղաժամկետ վերադառնալու մասին»,–հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։