https://arm.sputniknews.ru/20220913/hh-nakhagahy-mijazgajin-gvortsynkerneric-pahanjel-e-hasceakan-gnahatakanner-hnchecnel-48207335.html
ՀՀ նախագահը միջազգային գործընկերներից պահանջել է հասցեական գնահատականներ հնչեցնել
ՀՀ նախագահը միջազգային գործընկերներից պահանջել է հասցեական գնահատականներ հնչեցնել
Sputnik Արմենիա
Նախագահը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին հորդորել է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու հակասությունները և նեցուկ կանգնել ՀՀ... 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T17:56+0400
2022-09-13T17:56+0400
2022-09-13T18:01+0400
նախագահ
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
վահագն խաչատուրյան
հայաստան
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
միջազգային կառույցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/14/42272415_0:0:1600:901_1920x0_80_0_0_a94916928af518dfe10300b2534dd016.jpg
Նախագահը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին հորդորել է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու հակասությունները և նեցուկ կանգնել ՀՀ Զինված ուժերին ու հանրային միասնությանը:ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմել է Հայաստանի միջազգային գործընկերներին՝ դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները։ Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նա կոչ է արել միջազգային իրավունքի նորմերին համաձայն հարկադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքի և բռնության սանձազերծման գործելաոճից:Խաչատուրյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, հասցվել է զգալի վնաս շինություններին և կառույցներին:Նա ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին և հասարակական կառույցներին հորդորել է, գիտակցելով պահի լրջությունն ու հրամայականը, մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու հակասություններն ու միահամուռ կերպով, անվերապահորեն նեցուկ կանգնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին ու հանրային միասնությանը:«Մեր հայրենիքը համախմբման ու պաշտպանության կարիք ունի և ստեղծված իրավիճակում մեզ բոլորիս պետք է միավորի մեր երկրի պաշտպանության, սահմանների անխաթարելիության, ինքնիշխանության և անվտանգության ապահովման նվիրական գործը»,–ասել է Խաչատուրյանը:Նա իր խորին ցավակցություններն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, մաղթում ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/14/42272415_359:0:1600:931_1920x0_80_0_0_7d3812cdc3ed7baf5d5905909034d363.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախագահ, վահագն խաչատուրյան, հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, միջազգային կառույցներ
նախագահ, վահագն խաչատուրյան, հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, միջազգային կառույցներ
Նախագահը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին հորդորել է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու հակասությունները և նեցուկ կանգնել ՀՀ Զինված ուժերին ու հանրային միասնությանը:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմել է Հայաստանի միջազգային գործընկերներին՝ դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները։
Ինչպես
հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նա կոչ է արել միջազգային իրավունքի նորմերին համաձայն հարկադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքի և բռնության սանձազերծման գործելաոճից:
Խաչատուրյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, հասցվել է զգալի վնաս շինություններին և կառույցներին:
«Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ մեր գործընկերները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ համապատասխան կառույցները ու միջազգային հանրությունը միասնական՝ համարժեք և հասցեական գնահատականներ կհնչեցնեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար՝ տարածքային ամբողջականության սկզբունքի կոպտագույն խախտման, խաղաղության օրակարգի խաթարմանն ուղղված ագրեսիայի վերաբերյալ»,–ասել է նախագահը:
Նա ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին և հասարակական կառույցներին հորդորել է, գիտակցելով պահի լրջությունն ու հրամայականը, մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու հակասություններն ու միահամուռ կերպով, անվերապահորեն նեցուկ կանգնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին ու հանրային միասնությանը:
«Մեր հայրենիքը համախմբման ու պաշտպանության կարիք ունի և ստեղծված իրավիճակում մեզ բոլորիս պետք է միավորի մեր երկրի պաշտպանության, սահմանների անխաթարելիության, ինքնիշխանության և անվտանգության ապահովման նվիրական գործը»,–ասել է Խաչատուրյանը:
Նա իր խորին ցավակցություններն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, մաղթում ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։