https://arm.sputniknews.ru/20220913/hapk-khvorhrdi-andamnery-tsajrahegh-mtahvogutjun-en-hajtnel-steghtsvats-iravitshakvov-48199482.html
ՀԱՊԿ խորհրդի անդամները ծայրահեղ մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակով
ՀԱՊԿ խորհրդի անդամները ծայրահեղ մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակով
Sputnik Արմենիա
Կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստը՝ հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ լարման հետ կապված։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T16:51+0400
2022-09-13T16:51+0400
2022-09-13T16:52+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան և հապկ
հայ-ադրբեջանական
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/894/95/8949538_0:73:1335:823_1920x0_80_0_0_9d9ab8463a8b8cbd57f4500400b5f3a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարության և միացյալ շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովի մասնակցությամբ կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստը, հայտնում են ՀԱՊԿ քարտուղարությունից։Նիստը նախագահող՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը գործընկերներին տեղեկացրել է հայ–ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում իրավիճակի զարգացման մասին և հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առիթով դիմել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամներին։Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/894/95/8949538_0:0:1333:1000_1920x0_80_0_0_25ebacefe6da79edfa2ec8f986beb044.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, հայ-ադրբեջանական, սահման
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, հայ-ադրբեջանական, սահման
ՀԱՊԿ խորհրդի անդամները ծայրահեղ մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակով
16:51 13.09.2022 (Թարմացված է: 16:52 13.09.2022) Կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստը՝ հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ լարման հետ կապված։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարության և միացյալ շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովի մասնակցությամբ կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստը, հայտնում են ՀԱՊԿ քարտուղարությունից։
Նիստը նախագահող՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը գործընկերներին տեղեկացրել է հայ–ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում իրավիճակի զարգացման մասին և հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առիթով դիմել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամներին։
Խորհրդի անդամները ծայրահեղ մտահոգություն են հայտնել ստեղծվող իրավիճակով և քննարկել են իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների հավանական ներգրավման վերաբերյալ առաջարկները։
Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ
անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։