https://arm.sputniknews.ru/20220913/em-n-hatuk-nerkajacucich-kugharki-hajastan-ev-adrbejan-48173126.html
ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ կուղարկի Հայաստան և Ադրբեջան
ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ կուղարկի Հայաստան և Ադրբեջան
Sputnik Արմենիա
Այդ քայլով նախատեսվում է կարգավորել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T14:57+0400
2022-09-13T14:57+0400
2022-09-13T15:22+0400
ժոզեպ բորել
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639573_0:94:1600:994_1920x0_80_0_0_6ef672c6dc528cbf7423cf64362500f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական միությունն անհապաղ հատուկ ներկայացուցիչ կուղարկի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։Նշվում է, որ այդ քայլով նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը կարգավորել։Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կապ է հաստատել երկու երկրի ղեկավարների հետ, իսկ հենց Բորելը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Եվրոպական դիվանագետն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի օգնի հասնել Հարավային Կովկասի ընդհանուր նպատակին` խաղաղություն ի շահ ողջ ժողովրդի:«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այժմ անմիջապես կուղևորվի երկու երկիր, որպեսզի աջակցի անհրաժեշտ ապաէսկալացմանը և քննարկի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացում հետագա քայլերը»,– ընդգծել է Բորելը։Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում. ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունըՀիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639573_159:0:1600:1081_1920x0_80_0_0_6752bf7de9d93789a3b29539314a5e2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժոզեպ բորել, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, եվրամիություն
ժոզեպ բորել, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, եվրամիություն
ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ կուղարկի Հայաստան և Ադրբեջան
14:57 13.09.2022 (Թարմացված է: 15:22 13.09.2022) Այդ քայլով նախատեսվում է կարգավորել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական միությունն անհապաղ հատուկ ներկայացուցիչ կուղարկի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին
հայտնել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նշվում է, որ այդ քայլով նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը կարգավորել։
«Վերջին ժամերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լուրջ մարտեր են տեղի ունեցել, որոնց հետևանքով, ըստ հաղորդագրությունների, մարդիկ են զոհվել։ Շատ կարևոր է, որ մարտական գործողությունները դադարեցվեն և բոլորը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Երկու կողմերն էլ պետք է վերադառնան իրենց դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչ էսկալացիան, և հրադադարի ռեժիմը պետք է լիովին պահպանվի»,– ասել է Բորելը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կապ է հաստատել երկու երկրի ղեկավարների հետ, իսկ հենց Բորելը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Եվրոպական դիվանագետն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի օգնի հասնել Հարավային Կովկասի ընդհանուր նպատակին` խաղաղություն ի շահ ողջ ժողովրդի:
«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այժմ անմիջապես կուղևորվի երկու երկիր, որպեսզի աջակցի անհրաժեշտ ապաէսկալացմանը և քննարկի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացում հետագա քայլերը»,– ընդգծել է Բորելը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։