https://arm.sputniknews.ru/20220913/azgy-petq-e-votqi-kangniazh-i-mvot-en-44-orja-paterazmum-zvohvats-zintsarajvoghneri-tsnvoghnery-48199377.html
Ազգը պետք է ոտքի կանգնի․ԱԺ-ի մոտ են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները
Ազգը պետք է ոտքի կանգնի․ԱԺ-ի մոտ են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները
Sputnik Արմենիա
Ծնողները պնդում են, որ ներկա իշխանությունները պետք է անհապաղ հեռանան՝ հնարավորություն տալով փրկելու երկիրը։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T16:50+0400
2022-09-13T16:50+0400
2022-09-13T17:04+0400
բողոքի ակցիա
տեսանյութեր
արցախյան պատերազմ
աժ (ազգային ժողով)
ծնող
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48191291_0:0:1920:1080_1920x0_80_0_0_5ef70233ce97e5136f728c1aff46b730.jpg
Արցախյան44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց` հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է ներկա իշխանություններին անվստահություն հայտնելու պահը։ Պնդում է՝ երկրի ղեկին կանգնած մարդիկ պետք է հեռանան՝ հնարավորություն տալով երկիրը հանել այս իրավիճակից։«Այս իշխանությունները միտումնավոր են անում, թե անմիտ, արդեն երկրորդական է, սակայն արդյունքը նույնն է` զոհվում են զավակներ, դժբախտանում են ընտանիքներ, հողեր ենք կորցնում։ Ազգը պետք է ոտքի կանգնի»,– նշեց Կարին Տոնոյանը։Նրա խոսքով՝ սա այն պահն է, որ պետք է ազգը համախմբվի։ «Մենք պետք է ասենք, որ տեր ենք մեր հայրենիքին, և ոչ մեկի կյանքը մեր զավակների կյանքից թանկ չէ, եթե ես իմ զավակին եմ ուղարկել այս հայրենիքի համար, ես էլ եմ պատրաստ։ Եթե պետք է անպատիվ ապրենք, ավելի լավ չէ՞, որ պատվով մեռնենք։ Թեպետ ես կոչ չեմ անում մեռնել, մեռնել պետք չէ, պետք է լինի պայքար և հաղթանակ»,- ընդգծեց Տոնոյանը։44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, ևս կոչ արեց հայ ժողովրդին դուրս գալ փողոց և մնալ այնքան, քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացվել։ «Եկեք չսպասենք այնքան, որ թշնամին արդեն Երևան գա, դուրս եկեք փողոց՝ գերիների ծնողներ, անհետ կորածների, բոլոր ժամանակներում զոհվածների ծնողներ, որովհետև եթե դա չանենք, այսքան զոհ տալուց հետո երկիր ենք կորցնելու»,- նշեց նա։ 44-օրյայում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչու են զոհվածների ծնողները հավաքվել Ազգային ժողովի դիմաց։ «Այս մարդիկ իրենց զավակներին արդեն կորցրել են, նրանք երկնքում են, մենք գիտենք, թե զոհ ունենալն ինչ է, Նիկոլը չգիտի, Ալենը չգիտի, Աստված տա, թող չիմանան»,- ասաց Նազարյանը։Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48191291_177:0:1617:1080_1920x0_80_0_0_a88b211e36e71b7aa7dbdd81b2e712a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, տեսանյութեր, արցախյան պատերազմ, աժ (ազգային ժողով), ծնող
բողոքի ակցիա, տեսանյութեր, արցախյան պատերազմ, աժ (ազգային ժողով), ծնող
Ազգը պետք է ոտքի կանգնի․ԱԺ-ի մոտ են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները
16:50 13.09.2022 (Թարմացված է: 17:04 13.09.2022) Ծնողները պնդում են, որ ներկա իշխանությունները պետք է անհապաղ հեռանան՝ հնարավորություն տալով փրկելու երկիրը։
Արցախյան44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց` հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։
44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է ներկա իշխանություններին անվստահություն հայտնելու պահը։ Պնդում է՝ երկրի ղեկին կանգնած մարդիկ պետք է հեռանան՝ հնարավորություն տալով երկիրը հանել այս իրավիճակից։
«Այս իշխանությունները միտումնավոր են անում, թե անմիտ, արդեն երկրորդական է, սակայն արդյունքը նույնն է` զոհվում են զավակներ, դժբախտանում են ընտանիքներ, հողեր ենք կորցնում։ Ազգը պետք է ոտքի կանգնի»,– նշեց Կարին Տոնոյանը։
Նրա խոսքով՝ սա այն պահն է, որ պետք է ազգը համախմբվի։ «Մենք պետք է ասենք, որ տեր ենք մեր հայրենիքին, և ոչ մեկի կյանքը մեր զավակների կյանքից թանկ չէ, եթե ես իմ զավակին եմ ուղարկել այս հայրենիքի համար, ես էլ եմ պատրաստ։ Եթե պետք է անպատիվ ապրենք, ավելի լավ չէ՞, որ պատվով մեռնենք։ Թեպետ ես կոչ չեմ անում մեռնել, մեռնել պետք չէ, պետք է լինի պայքար և հաղթանակ»,- ընդգծեց Տոնոյանը։
44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, ևս կոչ արեց հայ ժողովրդին դուրս գալ փողոց և մնալ այնքան, քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացվել։ «Եկեք չսպասենք այնքան, որ թշնամին արդեն Երևան գա, դուրս եկեք փողոց՝ գերիների ծնողներ, անհետ կորածների, բոլոր ժամանակներում զոհվածների ծնողներ, որովհետև եթե դա չանենք, այսքան զոհ տալուց հետո երկիր ենք կորցնելու»,- նշեց նա։
44-օրյայում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչու են զոհվածների ծնողները հավաքվել Ազգային ժողովի դիմաց։ «Այս մարդիկ իրենց զավակներին արդեն կորցրել են, նրանք երկնքում են, մենք գիտենք, թե զոհ ունենալն ինչ է, Նիկոլը չգիտի, Ալենը չգիտի, Աստված տա, թող չիմանան»,- ասաց Նազարյանը։
Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ
անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։