https://arm.sputniknews.ru/20220913/aghazarjani-vra-jur-lcrin-larvats-iravitshak-vostikanneri-ev-boghoqi-akciaji-masnakicneri-mijev-48204788.html
Աղազարյանի վրա ջուր լցրին․ լարված իրավիճակ՝ ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև
Աղազարյանի վրա ջուր լցրին․ լարված իրավիճակ՝ ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև
Sputnik Արմենիա
Ոստիկանները պատ են կազմել Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ թույլ չտալով բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T17:20+0400
2022-09-13T17:20+0400
2022-09-13T17:39+0400
հովիկ աղազարյան
բողոքի ակցիա
աժ (ազգային ժողով)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48206138_0:0:1280:720_1920x0_80_0_0_be6f9a54900f045a46e299910815d292.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատներից մեկը ջուր լցրեց փողոցով անցնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի վրա։ Դրանից հետո իրավիճակը բավականին լարվեց ցուցարարների և ոստիկանների միջև, ոստիկանները փորձեցին բերման ենթարկել այն կնոջը, որը ջուր էր լցրել պատգամավորի վրա։ Ցուցարարները թույլ չտվեցին։ Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները քայլեցին դեպի Ազգային ժողովի Դեմիրճյանի փողոցի մուտք, որտեղ, սակայն, նրանց դիմավորեց ոստիկանական պատը։Զոհվածների ծնողները մոտեցել են ոստիկաններին՝ խնդրելով չկանգնել ժողովրդի առաջ, վախը մի կողմ դնել և իրենց կողմ անցնել՝ իշխանություններին ժամ առաջ հեռացնելու համար։«Չի կարելի ամեն անգամ մեր նյարդերի, արժանապատվության հետ խաղալ։ Բացի այդ, մենք իմացանք, որ նախկին նախագահներն ու Վեհափառը համախմբվելու են, միասնական թեկնածու են առաջադրելու, ուզում ենք իմանալ, թե դա երբ է լինելու, սպասում ենք, որ նրանք գան, մեզ առաջնորդեն, չենք ուզում «պատերազմ, հարձակում» բառերի փոխարեն շարունակեն օգտագործել «սադրանք, սահմանային լարվածություն», բոլոր թվերը կեղծվում են»,- նշեց Մանասյանը։Հիշեցնենք՝ Արցախյան44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց` հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Կոչ են անում ժողովրդին միանալ իրենց և ներկա իշխանություններին հեռացնել երկրի ղեկից՝ Հայաստանն այս ծանր իրավիճակից դուրս բերելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48206138_125:0:1085:720_1920x0_80_0_0_6d91b914e9b940a6872fcaf8f92b0635.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովիկ աղազարյան, բողոքի ակցիա, աժ (ազգային ժողով), տեսանյութ, տեսանյութեր, видео
հովիկ աղազարյան, բողոքի ակցիա, աժ (ազգային ժողով), տեսանյութ, տեսանյութեր, видео
Աղազարյանի վրա ջուր լցրին․ լարված իրավիճակ՝ ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև
17:20 13.09.2022 (Թարմացված է: 17:39 13.09.2022) Ոստիկանները պատ են կազմել Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ թույլ չտալով բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատներից մեկը ջուր լցրեց փողոցով անցնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի վրա։
Դրանից հետո իրավիճակը բավականին լարվեց ցուցարարների և ոստիկանների միջև, ոստիկանները փորձեցին բերման ենթարկել այն կնոջը, որը ջուր էր լցրել պատգամավորի վրա։ Ցուցարարները թույլ չտվեցին։
Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները քայլեցին դեպի Ազգային ժողովի Դեմիրճյանի փողոցի մուտք, որտեղ, սակայն, նրանց դիմավորեց ոստիկանական պատը։
Զոհվածների ծնողները մոտեցել են ոստիկաններին՝ խնդրելով չկանգնել ժողովրդի առաջ, վախը մի կողմ դնել և իրենց կողմ անցնել՝ իշխանություններին ժամ առաջ հեռացնելու համար։
44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը,
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ազգային ժողովի մոտ են հավաքվել պատգամավորներից պատասխան ստանալու «նրանց ցինիկ ելույթների համար»։
«Չի կարելի ամեն անգամ մեր նյարդերի, արժանապատվության հետ խաղալ։ Բացի այդ, մենք իմացանք, որ նախկին նախագահներն ու Վեհափառը համախմբվելու են, միասնական թեկնածու են առաջադրելու, ուզում ենք իմանալ, թե դա երբ է լինելու, սպասում ենք, որ նրանք գան, մեզ առաջնորդեն, չենք ուզում «պատերազմ, հարձակում» բառերի փոխարեն շարունակեն օգտագործել «սադրանք, սահմանային լարվածություն», բոլոր թվերը կեղծվում են»,- նշեց Մանասյանը։
Հիշեցնենք՝ Արցախյան44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց` հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Կոչ են անում ժողովրդին միանալ իրենց և ներկա իշխանություններին հեռացնել երկրի ղեկից՝ Հայաստանն այս ծանր իրավիճակից դուրս բերելու համար։