https://arm.sputniknews.ru/20220913/adrbejani-nkatmamb-petq-e-anhapagh-patzhamijvocner-nakhapatrastelevrakhvorhrdarani-patgamavvor-48176858.html
Ադրբեջանի նկատմամբ պետք է անհապաղ պատժամիջոցներ նախապատրաստել․Եվրախորհրդարանի պատգամավոր
Ադրբեջանի նկատմամբ պետք է անհապաղ պատժամիջոցներ նախապատրաստել․Եվրախորհրդարանի պատգամավոր
Sputnik Արմենիա
Ֆրանսուա-Քսավյե Բելամին կարծում է , որ եվրոպական երկրները պետք է դադարեցնեն լեգիտիմացնել ալիևյան ռեժիմը՝ նրանից գազ գնելով։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T15:42+0400
2022-09-13T15:42+0400
2022-09-13T16:03+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ֆրանսիա
եվրախորհրդարան
կրակոց
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ֆրանսուա-քսավյե բելամի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/05/27064636_0:0:1441:810_1920x0_80_0_0_d7a71b4dfa91d04f4128d1e1bd3e34b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նկատմամբ պետք է անհապաղ նախապատրաստել պատժամիջոցների փաթեթ։ Եվրախորհրդարանի նիստում այսպիսի հայտարարություն արեց ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։Իր ելույթում պատգամավորը ներկայացրեց այս գիշեր Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կիրառել է ծանր հրետանի՝ այդ թվում թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ կուղարկի Հայաստան և ԱդրբեջանՆա ասաց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել են առնվազն 48 զինվորական և 3 քաղաքացիական անձ։Ֆրանսիացի պատգամավորը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է դադարեցնեն այդ հանցավոր պետությանը վերաբերվել որպես լիիրավ գործընկեր և ֆինանսավորել այդ սպառնալիքը՝ նրանից գազ գնելով։ Նրա խոսքով՝ պետք է շատ արագ նախապատրաստել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների արդյունավետ փաթեթ և անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել:Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/05/27064636_0:0:1437:1078_1920x0_80_0_0_6c63026f24dd85149ab46e835b3682fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), ֆրանսիա, եվրախորհրդարան, կրակոց, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ֆրանսուա-քսավյե բելամի
հհ պաշտպանության նախարարություն (պն), ֆրանսիա, եվրախորհրդարան, կրակոց, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ֆրանսուա-քսավյե բելամի
Ադրբեջանի նկատմամբ պետք է անհապաղ պատժամիջոցներ նախապատրաստել․Եվրախորհրդարանի պատգամավոր
15:42 13.09.2022 (Թարմացված է: 16:03 13.09.2022) Ֆրանսուա-Քսավյե Բելամին կարծում է , որ եվրոպական երկրները պետք է դադարեցնեն լեգիտիմացնել ալիևյան ռեժիմը՝ նրանից գազ գնելով։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նկատմամբ պետք է անհապաղ նախապատրաստել պատժամիջոցների փաթեթ։ Եվրախորհրդարանի նիստում այսպիսի հայտարարություն արեց ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։
Իր ելույթում պատգամավորը ներկայացրեց այս գիշեր Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կիրառել է ծանր հրետանի՝ այդ թվում թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։
Նա ասաց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել են առնվազն 48 զինվորական և 3 քաղաքացիական անձ։
«Ոչինչ չի կարող արդարացնել այս ագրեսիան։ Երկու տարի շարունակ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր է մշակում՝ այդ թվում ագրեսիա դրսևորելով երկրի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Բաքուն կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։ Մենք պետք է խստագույնս դատապարտենք Հայաստանի դեմ ալիևյան վարչակարգի հանցավոր ագրեսիան։ Տիկի՛ն նախագահ (ԵԽ նախագահ Ռոբերտա Մետսոլա,–խմբ.), խնդրում ենք դա անել խորհրդարանի անունից։ Մեր հստակ դիրքորոշումը կարող է կանխել և կանգնեցնել Ադրբեջանին իր հանցավոր ծրագրի իրականացման ճանապարհին»,-հայտարարեց Բելամին։
Ֆրանսիացի պատգամավորը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է դադարեցնեն այդ հանցավոր պետությանը վերաբերվել որպես լիիրավ գործընկեր և ֆինանսավորել այդ սպառնալիքը՝ նրանից գազ գնելով։ Նրա խոսքով՝ պետք է շատ արագ նախապատրաստել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների արդյունավետ փաթեթ և անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել:
«Մենք պետք է դա անենք, որպեսզի ապահովենք սեփական մայրցամաքի անվտանգությունը։ Այլապես այդ նոր պատերազմը մեզ էլ է սպառնալու։ Մենք պետք է դա անենք մեր և Հայաստանի ժողովրդի համար»,- իր ելույթում ընդգծեց Եվրախորհրդարանի պատգամավորը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։