https://arm.sputniknews.ru/20220913/-hajkakan-kvoghmn-uni-zvoher-ev-viravvorner-hh-pn-khvosnak-48115018.html
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ խոսնակ
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ խոսնակ
Sputnik Արմենիա
Հրետակոծության են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T03:03+0400
2022-09-13T03:03+0400
2022-09-13T09:35+0400
զոհ
վիրավոր
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան
ադրբեջան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25959654_0:83:1601:983_1920x0_80_0_0_51858e123ec7167135582cc4cbfc2d0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Նա հավելեց, որ տվյալները ճշտվում են։Թորոսյանի խոսքով` Ադրբեջանի պնդումները, թե հրետակոծությունը սկսվել է հայկական կողմից, բացարձակ կեղծ են։ՀՀ ՊՆ խոսնակը հայտնեց, որ հրետակոծության են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25959654_90:0:1509:1064_1920x0_80_0_0_78ee6ed2f3d972956a946a7108ee2eee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զոհ, վիրավոր, հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, ադրբեջան
զոհ, վիրավոր, հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, ադրբեջան
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ խոսնակ
03:03 13.09.2022 (Թարմացված է: 09:35 13.09.2022) Հրետակոծության են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա հավելեց, որ տվյալները ճշտվում են։
Թորոսյանի խոսքով` Ադրբեջանի պնդումները, թե հրետակոծությունը սկսվել է հայկական կողմից, բացարձակ կեղծ են։
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ակնհայտ տեղեկատվական հենք էր պատրաստում, ինչի վկայությունն են ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվությունները»,–ասաց նա։
ՀՀ ՊՆ խոսնակը հայտնեց, որ հրետակոծության են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։
Հիշեցնենք`
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: