https://arm.sputniknews.ru/20220912/tsajrahegh-mtahvogich-e-hh-mipy-arcakhi-hamajnqneri-ughghutjamb-adrbejani-krakvocneri-masin-48075232.html
Ծայրահեղ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ–ը` Արցախի համայնքների ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին
Ծայրահեղ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ–ը` Արցախի համայնքների ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին
Sputnik Արմենիա
Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանում հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն։ 12.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-12T15:54+0400
2022-09-12T15:54+0400
2022-09-12T15:56+0400
քրիստինե գրիգորյան
հհ միպ
արցախ
թաղավարդ
կարմիր շուկա
ադրբեջան
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003310_0:90:1600:990_1920x0_80_0_0_21a671ed1679afe043a6ca09c73598cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերին և դրանք համարել ծայրահեղ մտահոգիչ։Նրա խոսքով` դրանք պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան։Հիշեցնենք, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը այս գիշեր` ժամը 04:00-04: 30-ի սահմաններում տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերից 30 րոպե շարունակ կրակահերթեր է բացել։Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում և մեկ տուն Թաղավարդում։
թաղավարդ
կարմիր շուկա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003310_0:0:1423:1067_1920x0_80_0_0_ed94b1c8633920d2de15119611340612.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրիստինե գրիգորյան, հհ միպ, արցախ, թաղավարդ, կարմիր շուկա, ադրբեջան, կրակոց
քրիստինե գրիգորյան, հհ միպ, արցախ, թաղավարդ, կարմիր շուկա, ադրբեջան, կրակոց
Ծայրահեղ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ–ը` Արցախի համայնքների ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին
15:54 12.09.2022 (Թարմացված է: 15:56 12.09.2022) Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանում հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն
անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերին և դրանք համարել ծայրահեղ մտահոգիչ։
Նրա խոսքով` դրանք պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան։
«Այդ երկրում համակարգային հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, և այս դեպքերը ցավալիորեն գալիս են ապացուցելու թե՛ կոմիտեի արձանագրումները, և՛ թե Արցախի հայաթափման վերաբերյալ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող անթաքույց հրապարակային հայտարարությունները»,–նշել է նա։
Հիշեցնենք, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը այս գիշեր` ժամը 04:00-04: 30-ի սահմաններում տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերից 30 րոպե շարունակ կրակահերթեր է բացել։
Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում և մեկ տուն Թաղավարդում։