00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սուրեն Պապիկյանի ամերիկյան այցի ընթացքում գլոբալ արդյունքներ չեն արձանագրվել. Հարությունով

Հարությունով. Սուրեն Պապիկյանի ամերիկյան այցի ընթացքում գլոբալ խնդիրներ չեն լուծվել
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ԱՄՆ կատարած աշխատանքային այցը` որակելով այն ավելի շատ կրթական ոլորտի հետ համագործակցությանը միտված այց։
ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի ամերիկյան այցի ընթացքում կայացած հանդիպումները ցույց են տալիս, որ գլոբալ պայմանավորվածություններ չեն եղել կամ լայնածավալ խնդիրներ չեն լուծվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում է սեպտեմբերի 5-ից։ Այցի շրջանակներում նա հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Կայացել են նաև այլ հանդիպումներ։
Հարությունովը կարծում է, որ ռազմական տեխնիկայի ոլորտում Արևմուտքի հետ գլոբալ համագործակցությունը Հայաստանի պարագայում անհնար է օբյեկտիվ պատճառներով, որոնցից մեկն էլ մեծ ծախսերն են։ Մինչդեռ այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, ռազմակրթական ոլորտը կամ խաղաղապահ առաքելության բնագավառը չեն ենթադրում զգալի ծախսեր, հետևաբար նշված ուղղություններով կարելի է համագործակցել առանց կողմնորոշման լուրջ փոփոխությունների։
«Նախ Սուրեն Պապիկյանի հանդիպումների մակարդակը բարձր չի եղել, այսինքն` ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարից ավելի բարձր կարգավիճակով պաշտոնյայի հետ հանդիպում չի կայացել։ Մյուս կողմից հստակ երևում էր, որ այցի ուղղվածությունը հիմնականում կապված էր կրթական, վերլուծական ոլորտներում փոխգործակցության հետ։ Համենայնդեպս հանդիպումներից երեքը տեղի են ունեցել ուսումնակրթական կառույցներում` Կանզասի ուսումնական կենտրոնում, տեղի ազգային գվարդիայում, Վաշինգտոնի համալսարանում»,– նշեց քաղաքագետը։
Հարությունովի կարծիքով` Պապիկյանի այցի ընթացքում գլոբալ արդյունքներ չեն արձանագրվել, և նույնիսկ կա տպավորություն, որ նման բան նախատեսված չի էլ եղել։
«Կրթական և վերլուծական ոլորտում, խաղաղապահ առաքելության, ռազմաբժշկության, ինչպես նաև բարեփոխումների բնագավառում Արևմուտքի հետ համագործակցության ակունքները գալիս են այն շրջանից, երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կոչվում էր կոմպլեմենտար, այսինքն` խնդիր կար պաշտպանական ոլորտում որոշ չափով համագործակցել Արևմուտքի հետ, սակայն անհրաժեշտ էր գտնել այն տարբերակը, որը չէր առաջացնի կոնֆլիկտ կամ հակամարտություն Ռուսաստանի հետ։ Նման համագործակցությունը չի ենթադրում ռազմական համակարգի կողմնորոշման կտրուկ փոփոխություն Ռուսաստանից դեպի Արևմուտք»,– ասաց քաղաքագետը։
Նա գտնում է, որ տվյալ դեպքում առկա է փոքր ռեսուրսների և քաղաքական որոշ նպատակների համադրում։
Պապիկյանը Պենտագոնում պայմանավորվածություն է ձեռք բերել խաղաղապահ առաքելության մասին
Լրահոս
0