00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցհարցումների հայաստանյան պարադոքսը. ի՞նչ են ուզում ընտրողները

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի առաջին օրերին Հայաստանում անցկացրած իր հարցման արդյունքները հրապարակեց ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտը։
Եկեք անկեղծ լինենք։ Զարմանալի երկիր է Հայաստանը։ Մի ժամանակ չափազանց դժվար էր հստակ պատկերացում կազմել հանրության տրամադրությունների, քաղաքական նախապատվությունների ու ակնկալիքների մասին, քանզի հեղինակավոր կազմակերպությունները մեզ մոտ լուրջ սոցիոլոգիական հետազոտություններ չէին իրականացնում։ Հիմա իրականացնում են։ Եվ ի՞նչ։ Պատկերը շատ ավելի խճճված ու անհասկանալի է դարձել։ Վերցնենք հենց վերջին օրինակը։
Ամսվա սկզբին Հայաստանում անցկացրած իր հարցման արդյունքները հրապարակեց ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտը։ Հարցվածների 42 տոկոսը համոզված է, որ իշխանությունները ընդհանուր առմամբ սխալ ուղղությամբ են տանում երկիրը, այն դեպքում, որ հակառակ կարծիքն ունի 20 տոկոսը։ Միևնույն ժամանակ, վարչապետի մասին դրական կամ խիստ դրական կարծիք ունի հայաստանցիների 53 տոկոսը։ Կարո՞ղ եք բացատրել այս պարադոքսը՝ ընտրողների մեծ մասը դրական կարծիք ունի այն կառավարության ղեկավարի մասին, որը, իրենց կարծիքով՝ Հայաստանը սխալ ուղղությամբ է տանում։ Այսինքն, մարդիկ ասում են՝ շատ լա՞վ է, որ ընթանում ենք սխալ ուղղությամբ։ Բա էլ ինչպե՞ս հասկանանք։
Հայաստանյան պարադոքս. ընտրողները պատրաստ են քվեարկել այն ուժի օգտին, որը սխալ ուղղությամբ է տանում երկիրը
Իհարկե, կարելի է կասկածի տակ առնել ամերիկյան կազմակերպության հարցման արդյունքների հավաստիությունը։ Եվ այնուամենայնիվ, եթե ես լինեի ընդդիմության փոխարեն, իշխանափոխության շարժում նախաձեռնելուց առաջ անպայման հաշվի կառնեի սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները։ Տեսե′ք։ Թվում է, թե մարդիկ հիմնականում հիասթափված են իշխող ուժից, որն անցած տարիների ընթացքում շատ քիչ է բարելավել կամ չի բարելավել իրենց կյանքը։ Եվ այնուամենայնիվ, հարցին, թե ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, չորս հայաստանցիներից մեկը պատասխանել է՝ կընտրեի «Քաղաքացիական պայմանագրին»։
Այնինչ, ընդդիմությունը, որը ողջ ամառվա ընթացքում մեծ ջանքեր գործադրեց իշխանափոխության հասնելու համար, և հիմա էլ որոշել է բոյկոտել պառլամենտի աշխատանքը, ընտրողների սիրտը շահելու գործում մեծ հաջողություններ չունի։ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել ընդամենը 6 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ»-ի օգտին՝ 1 տոկոսը։ Մինչդեռ, սեպտեմբերի վերջին կիրակի Հայաստանում ընտրություններ են, ճիշտ է, ոչ թե խորհրդարանի, այլ տեղական, բայց դրանք էլ բոլոր երկրներում լակմուսի թղթի դեր են խաղում։
Ո՞ր խնդիրներն են առաջնային հայաստանցիների համար Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ուղիղ երկու տարի հետո։ Այս հարցման արդյունքներից էլ է երևում, որ հայաստանցիներին շատ ավելի հուզում է անվտանգությունը, քան մյուս հարցերը։
Հարցվածների 54 տոկոսը թիվ մեկ խնդիր է համարում ազգային անվտանգությունն ու սահմանների պաշտպանվածությունը։ Իհարկե, դա բնական է, քանզի վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ զինված ադրբեջանցիները մտել են Հայաստանի տարածք և ոչ միայն մեկ տարուց ավելի մնում են այստեղ, այլև ամրացնում են իրենց դիրքերը։ Որպես հետևանք՝ ոչ թե երկրորդ, այլ 10-րդ պլան են մղվել մյուս հարցերը, որոնք սովորաբար մտահոգում են բոլոր երկրների քաղաքացիներին։ Կարո՞ղ եք ասել, թե հայաստանցիների քանի տոկոսն է այժմ առաջնային համարում ժողովրդավարությունը, աղքատությունը, աշխատավարձը, արտագաղթը, տնտեսության վիճակը։ Ընդամենը 2 տոկոսը։ Պատկերացրեք՝ հանրապետության 98 տոկոսի համար սրանք երկրորդական հարցեր են։
Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը՝ չքավորների՞, թե՞ պրոֆեսիոնալների բանակ
Համաձայնե′ք, էստեղ միանգամայն հստակ տրամաբանություն կա։ Մարդիկ սեփական փորձով են համոզվել, որ իշխանությունները չեն կարողացել ու չեն կարողանում ապահովել ամենակարևորը՝ անվտանգությունը, հենց այդ պատճառով էլ ազգային անվտանգության և սահմանների հարցը ամենամտահոգիչն է հայաստանցիների մեծ մասի համար։ Մնացած հարցերը, ասենք, տնտեսության վիճակը, վաղուց են երկրորդական դարձել, որովհետև իշխանությունները պարբերաբար հպարտությամբ հայտարարում են, թե երկնիշ տնտեսական աճ են ապահովել, բայց մարդիկ դրան այնքան են սովորել, որ արդեն հրաշալի գիտեն՝ իրենց առօրյա կյանքի վրա այդ «աննախադեպ» ցուցանիշները բացարձակ որևէ ազդեցություն չեն ունենալու։
Փայտի վառարան - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2022
Ինչպես դիմանալ ցրտաշունչ ձմռանը. հայաստանցիների խորհուրդները՝ եվրոպացիներին
Ինչպիսի՞ն է մեր քաղաքական գործիչների վարկանիշը։ Ամերիկայում կամ Եվրոպայում համարվում է, որ ղեկավարը կորցնում է իր հեղինակությունը, եթե նրա վարկանիշը 40 տոկոսից ցածր է իջնում։ Օրինակ, ամռանը ամերիկյան լրատվամիջոցները սկսեցին խոսել այն մասին, որ ընտրողներն այլևս չեն վստահում Ջո Բայդենին, երբ նրա ռեյտինգը իջավ մինչև 36 տոկոս։ Մեր վարչապետին վստահում է հայաստանցիների ընդամենը 16 տոկոսը։ Սակայն եթե հաշվի առնենք, որ մյուս հայտնի քաղաքական գործիչների վարկանիշը ընդհանրապես շատ ցածր է, կարելի է այդ 16 տոկոսն էլ մեծ նվաճում համարել, քանզի քաղաքացիների գրեթե երկու երրորդը՝ 64 տոկոսը, ընդհանրապես որևէ մեկին չի վստահում։
Լրահոս
0