https://arm.sputniknews.ru/20220912/patrast-enq-tsapaharutjunnervov-el-yndunel-nranc-alen-simvonjany-ynddimutjan-masin-48062425.html
Պատրաստ ենք ծափահարություններով էլ ընդունել նրանց. Ալեն Սիմոնյանը` ընդդիմության մասին
Պատրաստ ենք ծափահարություններով էլ ընդունել նրանց. Ալեն Սիմոնյանը` ընդդիմության մասին
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը նշում է, որ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցին կարող են անդրադառնալ միայն դեկտեմբերին։ 12.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-12T12:08+0400
2022-09-12T12:08+0400
2022-09-12T12:09+0400
ալեն սիմոնյան
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
«հայաստան» դաշինք
«պատիվ ունեմ» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0c/48059273_0:158:1601:1058_1920x0_80_0_0_834453283da62429a04317b78df5d7b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի նիստերին մասնակցելու ընդդիմության բոյկոտն անլուրջ է համարում։ Նա լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ընդդիմության հայտարարությանը։Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ կշարունակել բոյկոտել ԱԺ նիստերը` չմասնակցելով դրանց։Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության հետ այդպես էլ չհաջողվեց աշխատել` ԱԺ նախագահը նշեց, որ խնդիրը գալիս է ընդդիմության հռետորիկայից. «Մենք ծափահարություններով նրանց ճանապարհեցինք ԱԺ–ից և պատրաստ ենք ծափահարություններով էլ ընդունել նրանց»։Սիմոնյանը հավելեց, որ ընդդիմությունն այլընտրանք չունի` պետք է վերադառնա ԱԺ։Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն ընթերցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Դրանից որոշ ժամանակ անց ընդդիմադիրները լքեցին ԱԺ դահլիճը` հատարարելով, որ չեն ուզում լսել Փաշինյանի ելույթը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0c/48059273_0:0:1423:1067_1920x0_80_0_0_f42b49935df2868fbde02bae2e4ee5ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
Պատրաստ ենք ծափահարություններով էլ ընդունել նրանց. Ալեն Սիմոնյանը` ընդդիմության մասին
12:08 12.09.2022 (Թարմացված է: 12:09 12.09.2022) Ալեն Սիմոնյանը նշում է, որ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցին կարող են անդրադառնալ միայն դեկտեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի նիստերին մասնակցելու ընդդիմության բոյկոտն անլուրջ է համարում։ Նա լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ընդդիմության հայտարարությանը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ կշարունակել բոյկոտել ԱԺ նիստերը` չմասնակցելով դրանց։
«Թող մի հատ էլ այլընտրանքային պետություն հիմնեն։ Նրանց մանդատներից զրկելու հարցին կարող ենք անդրադառնալ դեկտեմբերին, երբ նստաշրջանը կավարտվի։ Բայց վստահ եմ, որ նրանք «բժշկի թուղթ» են ներկայացնելու կամ էլ իրենց օրակարգով որոշ նիստերի կգան։ Մենք կառուցողական ենք եղել և չենք զրկել նրանց մանդատներից, թեև կարող էինք ՍԴ դիմել»,–ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության հետ այդպես էլ չհաջողվեց աշխատել` ԱԺ նախագահը նշեց, որ խնդիրը գալիս է ընդդիմության հռետորիկայից. «Մենք ծափահարություններով նրանց ճանապարհեցինք ԱԺ–ից և պատրաստ ենք ծափահարություններով էլ ընդունել նրանց»։
Սիմոնյանը հավելեց, որ ընդդիմությունն այլընտրանք չունի` պետք է վերադառնա ԱԺ։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն ընթերցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Դրանից որոշ ժամանակ անց ընդդիմադիրները լքեցին ԱԺ դահլիճը` հատարարելով, որ չեն ուզում լսել Փաշինյանի ելույթը։