https://arm.sputniknews.ru/20220912/pahanjum-enq-tshanaparhy-livovin-bacvi-petaki-ashkhatakicneric-karavarutjun-mtan-48055046.html
Պահանջում ենք ճանապարհը լիովին բացվի. «Փեթակի» աշխատակիցներից 2-ը կառավարություն մտան
Պահանջում ենք ճանապարհը լիովին բացվի. «Փեթակի» աշխատակիցներից 2-ը կառավարություն մտան
Sputnik Արմենիա
«Փեթակի» աշխատակիցները պահանջում են նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքն ապամոնտաժեն, քանի որ հոգեբանորեն ճնշում է մարդկանց։ 12.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-12T10:32+0400
2022-09-12T10:32+0400
2022-09-12T16:22+0400
բողոքի ակցիա
հհ կառավարություն
«սուրմալու» առևտրի կենտրոն
«փեթակ» առևտրի կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0c/48054091_0:53:1600:953_1920x0_80_0_0_3e8f479689e660457a0530be86597099.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները, ԱՁ–ների ղեկավարները կառավարության առջև բողոքի ակցիա են անում` նրանք պահանջում են դեպի առևտրի կենտրոն տանող Քրիստափորի փողոցը լիովին բացել։Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Որոշ ժամանակ անց «Փեթակի» աշխատակիցները բողոքի ակցիա արեցին` ասելով, որ անգործ են մնացել, և փողոցը միակողմանի բացեցին։«Արդեն 3 օր է` մենք գործադուլ ենք անում։ Պահանջում ենք, որ ճանապարհը լիովին մաքրվի, շինարարական աղբ կա, հակասանիտարական վիճակ է։ Տոնավաճառի տարածքն այնպիսին է դարձել, որ այնտեղ ոչ ոք մուտք չի գործում` բոլորն անգործության են մատնվել։ Հիմա պահանջում ենք, որ երկու հոգով բարձրանանք կառավարություն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեր խնդիրը ներկայացնենք, քանի որ մեզ թվում է` ուրիշ ձև են այնտեղ ներկայացնում մեր խնդիրը»,–ասաց տեղի անհատ ձեռնարկատերերիցմեկը։Նրանց խոսքով` շատ լավ կլիներ «Սուրմալուի» շենքն արագ ապամոնտաժել, քանի որ հոգեբանորեն ճնշում է բոլորին։Հավելենք, որ կառավարության ներկայացուցիչը եկավ և առևտրի կենտրոնի 2 աշխատակցի ուղեկցեց կառավարության շենք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0c/48054091_0:0:1600:1200_1920x0_80_0_0_82a96c007c1d23f10dca7f0aea352fab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, հհ կառավարություն, «սուրմալու» առևտրի կենտրոն, «փեթակ» առևտրի կենտրոն
բողոքի ակցիա, հհ կառավարություն, «սուրմալու» առևտրի կենտրոն, «փեթակ» առևտրի կենտրոն
Պահանջում ենք ճանապարհը լիովին բացվի. «Փեթակի» աշխատակիցներից 2-ը կառավարություն մտան
10:32 12.09.2022 (Թարմացված է: 16:22 12.09.2022) «Փեթակի» աշխատակիցները պահանջում են նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքն ապամոնտաժեն, քանի որ հոգեբանորեն ճնշում է մարդկանց։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները, ԱՁ–ների ղեկավարները կառավարության առջև բողոքի ակցիա են անում` նրանք պահանջում են դեպի առևտրի կենտրոն տանող Քրիստափորի փողոցը լիովին բացել։
Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Որոշ ժամանակ անց «Փեթակի» աշխատակիցները բողոքի ակցիա արեցին` ասելով, որ անգործ են մնացել, և փողոցը միակողմանի բացեցին։
«Արդեն 3 օր է` մենք գործադուլ ենք անում։ Պահանջում ենք, որ ճանապարհը լիովին մաքրվի, շինարարական աղբ կա, հակասանիտարական վիճակ է։ Տոնավաճառի տարածքն այնպիսին է դարձել, որ այնտեղ ոչ ոք մուտք չի գործում` բոլորն անգործության են մատնվել։ Հիմա պահանջում ենք, որ երկու հոգով բարձրանանք կառավարություն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեր խնդիրը ներկայացնենք, քանի որ մեզ թվում է` ուրիշ ձև են այնտեղ ներկայացնում մեր խնդիրը»,–ասաց տեղի անհատ ձեռնարկատերերիցմեկը։
Նրանց խոսքով` շատ լավ կլիներ «Սուրմալուի» շենքն արագ ապամոնտաժել, քանի որ հոգեբանորեն ճնշում է բոլորին։
Հավելենք, որ կառավարության ներկայացուցիչը եկավ և առևտրի կենտրոնի 2 աշխատակցի ուղեկցեց կառավարության շենք։