00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Արաքս. հայկական սփյուռքի անհայտ հրաշքը

© Photo : provided by Carlo CoppolaՆոր Արաքսի հայ վերաբնակիչները
Նոր Արաքսի հայ վերաբնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2022
Նոր Արաքսի հայ վերաբնակիչները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նոր Արաքսը փոքր բնակավայր է Իտալիայում. պատմությունն այն մասին է, թե ինչպես 1924 թվականին ժամանած, տանիք ու հանապազօրյա հաց չունեցող փախստականները աշխատանք տվեցին իտալացիներին, իսկ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին իրենց մոտ թաքցնում էին իտալացի հրեաներին ու հակաֆաշիստներին։
Հոդվածի նախապատրաստման համար հեղինակը երախտագիտություն է հայտնում հայ–իտալական մշակութային կապերի ուսումնասիրող Կառլո Կոպոլային և Նոր Արաքսի առաջին վերաբնակների ժառանգներից մեկին` Մարիա Սիրանուշ Քուարանտային (Լիլոսյան)։
Իտալիայի հարավում գտնվող փոքր բնակավայրի` Նոր Արաքսի մասին քիչ գիտեն նույնիսկ սփյուռքի հայերը, միևնույն ժամանակ նրա բնակիչները Իտալիայի կյանքում իրենց հետքն են թողել` դաս տալով նաև այսօրվա Հայաստանին։
Առաջին վերաբնակները, շուրջ 80 մարդ, իտալական Բարի քաղաք են ժամանել 1924 թվականին Կարմիր Խաչի փախստականների ճամբարից, արևմտահայ բանաստեղծ Հրանտ Նազարյանցի (որը գաղթել էր 1913 թվականին Օսմանյան Թուրքիայից) ջանքերով։ Նրանց օգնել է նաև իտալական կողմը. Apulia (Ապուլիա նահանգի անունով, որտեղ գտնվում է Բարի քաղաքը) նավագնացային ընկերությունը անվճար փոխադրեց, իսկ Իտալիայի կառավարությունը մուտքի վճար չգանձեց նրանցից։
© Photo : provided by Carlo CoppolaՆոր Արաքսի հայ վերաբնակիչները
Армянские переселенцы из общины Нор Аракс близ города Бари, Италия - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Նոր Արաքսի հայ վերաբնակիչները
Սկզբում հայերին տեղավորեցին Բարիի մահուդի գործարանում։ Այնտեղ նրանց բրդի մշակման գործիքներ և մանածագործական հաստոցներ տրամադրեցին գորգերի արտադրության համար։ Որոշ ժամանակ անց գորգերը գրավեցին ազդեցիկ պատվիրատուների ուշադրությունը։
Նրանց թվում էր նաև Իտալիայի թագավորական ընտանիքը. գորգեր նրանք գնեցին նաև Կվիրինալ բլրի (որտեղ այսօր նախագահի նստավայրն է) իրենց պալատի և Վիկտոր Էմանուիլ III թագավորի ու Եգիպտոսի Ֆարուխ թագավորի անձնական ուղևորությունների համար։ Պատվիրատուներից էին նաև Հռոմի պապ Բենեդիկտոս XV–ն ու Պիոս XII–ը, ինչպես նաև փիլիսոփա Բենեդետո Կրոչեն և ժամանակակից իտալական գրականության դասական Լուիջի Պիրանդելոն։ Լեգենդ դարձած պատմությունների համաձայն` նոբելյան հեռագիրը նրա տուն հասավ, երբ նա մտորում էր՝ հայկական գորգի վրա նստած։
© Photo : provided by Carlo CoppolaԳորգագործական արհեստանոց Նոր Արաքսում
Ковроткацкая мастерская в поселении Нор Аракс - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Գորգագործական արհեստանոց Նոր Արաքսում
Նոր Արաքսում գորգերի արտադրությունն իրականացվում էր սկզբից մինչև վերջ. այստեղ գզում և ներկում էին բուրդը, գործում գորգը, կտրում խավն ու լվանում դրանք։ Ամեն ինչ ձեռքով էին անում, որովհետև մեխանիկական հաստոցներ չկային։ Կանանց օգնում էին նաև տղամարդիկ (գորգերը միայն նրանք էին լվանում, քանի որ դա ֆիզիկական բավական ուժ է պահանջում)։

Երկու կարևոր դաս

Հայկական ընտանիքներից մեկում 30-ականների վերջին միկրոցեֆալիայով երեխա ծնվեց, որին անվանեցին Մաքսուտ (Մասիմինո)։ Երեխայի մայրն ու քույրերը նրան փակի տակ չէին պահում, այլ ամենուր իրենց հետ տանում էին հաշմանդամային սայլակի վրա նստած (թե՛ գնումների, թե՛ տոնական միջոցառումների, թե՛ այլ տեղեր), այդպիսով ցույց տալով, որ բնածին արատները մարդուն մերժված չեն դարձնում։
Երբ Մաքսուտը մեծացավ, սկսեց աշխատել ֆիզիկական խանգարումներ ունեցող մարդկանց օգնության կենտրոնում։ Թեպետ նա չէր խոսում, բայց դեմքի և ձեռքի շարժումներով հասկացնում էր՝ ինչ է ուզում ասել։ Բացի այդ, դեռ փոքր տարիքից նա չէր ցանկանում իրեն թույլ զգալ և բազկամարտի էր բռնվում մյուս երեխաների հետ։
«Այդպիսով 40-50–ականների իտալացիները հայերից տիպիկ եվրոպական արժեքներ էին ընդօրինակում. հարգանք հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ, նրանց կյանքում տեղ տալու պատրաստակամություն։ Այս հայերի պատմությունը դաս է ոչ միայն երեկվա Իտալիայի , այլև այսօրվա Հայաստանի համար», – պատմում է հայ–իտալական մշակութային և պատմական կապերի մասնագետ Կառլո Կոպոլան։
Որոշ ժամանակ անց հայերը ոչ միայն գորգագործությամբ սկսեցին զբաղվել, այլև տեղի երիտասարդների համար մանածագործական դպրոցներ բացեցին։ Որպես փախստական ժամանած և ամեն ինչ կորցրած հայերը մի քանի տարի անց սկսեցին իրենց արհեստը սովորեցնել իտալացիներին` նրանց աշխատանք տալով։
Երեք գորգագործական դպրոց ստեղծվեց. առաջինը` Նոր Արաքսում, երկրորդը` Սան–Ջովաննի–ին–Ֆյորեում՝ Կալաբրիա նահանգում, որը ղեկավարում էին Սարգիս Մուշեղյանն ու նրա կինը` Մարիամ Թիմուրյանը։ Երրորդը բացվեց Բրինդիզի նահանգի Օրիյա քաղաքում։ Այն բացեց Ղազարոս Թիմուրյանը, իսկ օգնեց նրան տեղի եպիսկոպոսը, որը այդ գործում իր հավատացյալների համար գումար վաստակելու հնարավորություն տեսավ։
© Photo : provided by Carlo CoppolaՆոր Արաքսի հայ վերաբնակիչները
Армянские переселенцы из общины Нор Аракс близ города Бари, Италия - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Նոր Արաքսի հայ վերաբնակիչները
Ինչ վերաբերում է Սարգիս Մուշեղյանին, ապա նա Ցեղասպանությունը վերապրած վերջին հայն էր Իտալիայում և վերջիններից մեկը Եվրոպայում։ Նա մահացել է 2014 թվականին, 98 տարեկան հասակում։ Երբ 2-3 տարեկան էր, նրան գտել էին եվրոպական կրոնական առաքելություններից մեկի կամավորները` Կոստանդնուպոլսի նավահանգստի մոտ գտնվող արվարձաններից մեկում թափառելիս։

Դեքքերի տնակներն ու... երրորդ դասը

1926 թվականին Հրանտ Նազարյանցի ու ANIMI (Հարավային Իտալիայի շահերի ասոցիացիա) կազմակերպության Նոր Արաքսի բնակիչները Գերմանիայում պատրաստված 6 փայտե տնակ ստացան։ Համաշխարհային առաջին պատերազմի տարիներին դրանք նախագծել էր գերմանացի ճարտարապետ Ռիխարդ Դեքքերը որպես մոդուլներ դաշտային հոսպիտալների համար։ Տնակներն Իտալիա բերվեցին Անտանտի երկրների համար վճարված ռեպարացիաների հաշվին։ Նազարյանցին օգնեց նրա ազդեցիկ ընկերը Կոստանցո Չիանոն (Իտալիայի հաղորդակցությունների նախարար և Բենիտո Մուսոլինիի քենակալ)։ Լենինին, Մուսոլինիին և ձախակողմյան շարժման այլ գործիչների Նազարյանցն անձամբ էր ճանաչում, քանի որ մի քանի տարի ապրել էր Ժնևում և մասնակցել ձախ շրջանակների քննարկումներին (հավելենք, որ Նազարյանցը դարձավ հայ գրականության մեջ ֆուտուրիզմի հիմնադիրներից մեկը)։
© Photo : provided by Carlo CoppolaԲանաստեղծ Հրանտ Նազարյանց
Поэт Грант Назарянц ухаживает за цветами  в саду Гарибальди в городе Бари. - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Բանաստեղծ Հրանտ Նազարյանց
Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ այդ տնակներում հայերը թաքցնում էին իտալացի հակաֆաշիստներին և հրեաներին, իսկ մինչ այդ` հայ քաղաքական էմիգրանտներին, այդ թվում` Շահան Նաթալիին։

Պատերազմից հետո

Պատերազմից հետո Նոր Արաքսի վարպետներն ու վարպետուհիները ընդլայնեցին արտադրությունն ու սկսեցին բրդյա կոշիկներ պատրաստել։ Իրենց արհեստանոցներում նրանք նաև գորգեր էին վերանորոգում և լվանում։ Ընդ որում ջուլհակուհիներն այնքան հմուտ էին իրենց գործում, որ հետագայում գորգի վրա վնասված տեղերն անհնար էր գտնել։
Այնուամենայնիվ, 50-ականների վերջին արտադրությունն աստիճանաբար անկում ապրեց երկու պատճառով։ Նախ` վաճառքները սահմանափակվում էին Նոր Արաքսում և Բարիում գործող ընտանեկան խանութներով (Թիմուրյանների և Սուքիասյանների)։ Ամբողջ Իտալիայով վաճառականների հետ գործընկերային ցանցեր չէին գործում։ Երկրորդը` Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո, 50-60–ականների տնտեսական վերելք ապրող Իտալիայում նորաձև ինտերիերի մեծ պահանջարկ առաջացավ, իսկ գորգերը սկսեցին «երեկվա օր» համարվել։
© Photo : provided by Carlo CoppolaՄշակույթի գործիչներ Արշակ Չոպանյանը, Հրանտ Նազարյանց, Մադալենա (Լենա) դե Կոսմիսը, Ռուբեն Սևակը
Деятели культуры (слева направо): Аршак Чобанян, Грант Назарянц, Маддалена (Лена) де Космис, Рубен Севак - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Մշակույթի գործիչներ Արշակ Չոպանյանը, Հրանտ Նազարյանց, Մադալենա (Լենա) դե Կոսմիսը, Ռուբեն Սևակը
1956 թվականին RAI նկարահանող խումբը (Իտալիայի պետական հեռուստառադիոընկերություն) Նոր Արաքս ժամանեց` Նազարյանցի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու։ Ականատեսներից մեկը` Մելքոն Սուքիասյանը, Կառլո Կոպոլայի հետ զրույցում հիշում է, որ այդ ժամանակ արդեն գորգեր չէին գործում։
«Բայց օպերատորն ինձ` 14-15 տարեկանիս, նստեցրեց մանածագործական հաստոցներից մեկի մոտ, որոնք դեռ կային այնտեղ և ասաց. «Մկրատը շարժի՛ր»», – հիշում է Սուքիասյանը։
Նոր Արաքսի ընտանիքներից մեկի ժառանգորդներ Տիտո Լիլոսյանն ու Մարիա- Սիրանուշ Լիլոսյանը (Քուարանտան), իրենց 90-ամյա մոր` Արաքսիի հետ վերջերս առաջին անգամ եղան Հայաստանում։
© Photo : provided by Carlo CoppolaՆոր Արաքսի հայկական դպրոցում
анятия в армянской школе в поселении Нор Аракс - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Նոր Արաքսի հայկական դպրոցում
«Տատս և նախատատս` Սիրանուշն ու Վարդուհին (նրան Նենե էին ասում), 20 տարեկանների պես էին աշխատում, երբ 80–ին մոտ էին։ Նրանք ինձ էլ սովորեցրին, միայն թե ես երբեք դա չեմ արել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Մարիա–Սիրանուշը։

Որպեսզի բոլորն իմանան, այդ թվում՝ հայերը

Այսօր մի քանի հայ ընտանիք, որոնք Նոր Արաքսում պահպանում են իրենց տների սեփականության իրավունքը, ուզում են այնտեղ հիշատակի և էքսկուրսիաների վայր դարձնել` ինչպես իտալացիների, այնպես էլ հայկական սփյուռքի համար։ Որքան էլ տարօրինակ չէ, արտերկրի հայերի համար Նոր Արաքսը գրեթե անհայտ է մնում։
© Photo : provided by Carlo CoppolaՆոր Արաքսի հայ վերաբնակիչները
Армянские переселенцы из общины Нор Аракс близ города Бари, Италия. - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Նոր Արաքսի հայ վերաբնակիչները
Ինչ վերաբերում է Հայաստանին, ցավոք, մինչ օրս միայն Իտալիայի դեսպաններից Սարգիս Ղազարյանն է այցելել Նոր Արաքս։ Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն իր հերթին հետաքրքրվել է Նազարյանցի ու նրա գաղթավայրի պատմությամբ և միջոցառում է նախապատրաստում այդ մասին։
Լրահոս
0