https://arm.sputniknews.ru/20220912/menq-tuganvel-enq-terlicqavvorman-hamar-azhn-arajarkum-e-lcakajannerum-cucanakner-dnel-48090913.html
Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար. ԱԺ–ն առաջարկում է լցակայաններում ցուցանակներ դնել
Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար. ԱԺ–ն առաջարկում է լցակայաններում ցուցանակներ դնել
Sputnik Արմենիա
Լցակայաններում հնարավոր է` QR կոդեր տեղադրվեն, որոնց միջոցով հաճախորդները կարող են տեղեկանալ, թե վերջին անգամ երբ ու ինչ խախտումներ են արձանագրվել տվյալ... 12.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-12T18:05+0400
2022-09-12T18:05+0400
2022-09-12T18:05+0400
բենզալցակայան
գազալցակայան
տուգանք
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1b/28454357_0:79:1200:754_1920x0_80_0_0_e31b32c4bffde716eb24c6be33e49ddf.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Թերլիցքավորման համար լցակայանները ոչ միայն կտուգանվեն, այլև դրանցում մեկ ամիս ժամկետով կփակցվեն «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ ցուցանակներ։Այսօր ԱԺ-ում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օրենսդրական առաջարկը ներկայացնելիս, ասաց օրինագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը։Բացի այդ պատգամավորներն առաջարկում են բենզալցակայաններում QR կոդեր տեղադրել, որոնց միջոցով հաճախորդները կարող են տեղեկանալ, թե վերջին անգամ երբ ու ինչ խախտումներ են արձանագրվել տվյալ լցակայանում։Այս խստացումներին զուգահեռ պատգամավորներն առաջարկում են նաև վերանայել թերլիցքավորումների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենքով նախատեսված տուգանքի չափերը։ Առաջին խախտման դեպքում գործող 500 000 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 200 000 դրամ տուգանք + ստուգմանը նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսի չափին համարժեք գումար։ Երկրորդ խախտման ու ամեն հաջորդ անգամվա համար` գործող 1 մլն դրամի փոխարեն կսահմանվի 200 000 դրամ տուգանք + ստուգմանը նախորդող եռամսյակի շրջանառության 1 տոկոսի չափին համարժեք գումար։Սա, ըստ նրանց, ավելի արդար մոտեցում կլինի, քանի որ թույլ կտա վառելիքի շուկայում լցակայանների նկատմամբ տուգանքի ավելի արդարացի բաշխման համակարգի կիրառել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1b/28454357_44:0:1200:867_1920x0_80_0_0_35090740b7e0a6032484e07a951cc458.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենզալցակայան, գազալցակայան, տուգանք, աժ (ազգային ժողով)
բենզալցակայան, գազալցակայան, տուգանք, աժ (ազգային ժողով)
Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար. ԱԺ–ն առաջարկում է լցակայաններում ցուցանակներ դնել
Լցակայաններում հնարավոր է` QR կոդեր տեղադրվեն, որոնց միջոցով հաճախորդները կարող են տեղեկանալ, թե վերջին անգամ երբ ու ինչ խախտումներ են արձանագրվել տվյալ լցակայանում։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Թերլիցքավորման համար լցակայանները ոչ միայն կտուգանվեն, այլև դրանցում մեկ ամիս ժամկետով կփակցվեն «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ ցուցանակներ։
Այսօր ԱԺ-ում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օրենսդրական առաջարկը ներկայացնելիս, ասաց օրինագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը։
«Գաղափարը քննարկել ենք նաև տնտեսվարողների հետ։ Շատ տնտեսվարողներ դրական արձագանքեցին այս մտահղացմանը, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ բենզալցակայանները կամ գազալցակայաններն ուղղակի տուժում են կողքի անբարեխիղճ տնտեսվարողի վարած տնտեսությունից` մարդկանց մոտ կարծիք ստեղծելով, թե ամեն տեղ թերլիցքավորումներ են լինում»,– ասաց Վարդանյանը` հավելելով, որ նույն օրենքով կնախատեսվի նաև, որ ցուցանակը պոկելու դեպքում այն նորից 1 ամսով կփակցվի ու տնտեսվարողը նորից կտուգանվի։
Բացի այդ պատգամավորներն առաջարկում են բենզալցակայաններում QR կոդեր տեղադրել, որոնց միջոցով հաճախորդները կարող են տեղեկանալ, թե վերջին անգամ երբ ու ինչ խախտումներ են արձանագրվել տվյալ լցակայանում։
Այս խստացումներին զուգահեռ պատգամավորներն առաջարկում են նաև վերանայել թերլիցքավորումների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենքով նախատեսված տուգանքի չափերը։ Առաջին խախտման դեպքում գործող 500 000 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 200 000 դրամ տուգանք + ստուգմանը նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսի չափին համարժեք գումար։ Երկրորդ խախտման ու ամեն հաջորդ անգամվա համար` գործող 1 մլն դրամի փոխարեն կսահմանվի 200 000 դրամ տուգանք + ստուգմանը նախորդող եռամսյակի շրջանառության 1 տոկոսի չափին համարժեք գումար։
Սա, ըստ նրանց, ավելի արդար մոտեցում կլինի, քանի որ թույլ կտա վառելիքի շուկայում լցակայանների նկատմամբ տուգանքի ավելի արդարացի բաշխման համակարգի կիրառել։