https://arm.sputniknews.ru/20220912/hrachja-pvoghvosjann-ymbshamarti-ashkharhi-arajnutjunum-zrkvec-brvonze-medalic-48105207.html
Հրաչյա Պողոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում զրկվեց բրոնզե մեդալից
Հրաչյա Պողոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում զրկվեց բրոնզե մեդալից
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: 12.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-12T21:04+0400
2022-09-12T21:04+0400
2022-09-12T21:08+0400
ըմբիշ
հրաչյա պողոսյան
պարտություն
մեդալ
սերբիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1897/58/18975893_0:38:1000:601_1920x0_80_0_0_acc496741d68d1e9db60e2fd5fcbad2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 63 կգ քաշային կարգում հանդես եկող Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտություն կրեց։ Նրա մրցակիցը Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, ադրբեջանցի Թալեհ Մամադովն էր։ Խաղն ավարտվեց 4:10 հաշվով` հօգուտ ադրբեջանցու:Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ. նա կպայքարի աշխարհի չեմպիոնի 4-րդ տիտղոսի համարՀրաչյա Պողոսյանը մրցաշարին մասնակցեց 1/16 եզրափակիչից, որտեղ 5:2 հաշվով հաղթեց ճապոնացի Ռյուտո Իկեդային, 1/8 եզրափակիչում համառ պայքարում 1:1 հաշվով առավելության հասավ խորվաթ Իվան Լիզատովիցչի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Պողոսյանը 0:4 հաշվով պարտվեց սերբ Սեբաստիան Նադին, որը հասավ եզրափակիչ և հայ ըմբիշին պայքարը շարունակելու հնարավորություն տվեց: Բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտում Պողոսյանը 9:1 հաշվով հաղթեց ռումինացի Ռազվան Արնաուտին:Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Ռուդիկ Մկրտչյանը (55կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտություններ են կրել և լքել պայքարը:Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվեց 1/8 եզրափակիչում: Նրա մրցակիցը նույնպես պարտվեց, Ղարիբյանը լքեց պայքարը:
սերբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1897/58/18975893_74:0:926:639_1920x0_80_0_0_4adc266ae65eda1a3728ebe9a116bb72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ, հրաչյա պողոսյան, պարտություն, մեդալ, սերբիա
ըմբիշ, հրաչյա պողոսյան, պարտություն, մեդալ, սերբիա
Հրաչյա Պողոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում զրկվեց բրոնզե մեդալից
21:04 12.09.2022 (Թարմացված է: 21:08 12.09.2022) Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 63 կգ քաշային կարգում հանդես եկող Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտություն կրեց։ Նրա մրցակիցը Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, ադրբեջանցի Թալեհ Մամադովն էր։ Խաղն ավարտվեց 4:10 հաշվով` հօգուտ ադրբեջանցու:
Հրաչյա Պողոսյանը մրցաշարին մասնակցեց 1/16 եզրափակիչից, որտեղ 5:2 հաշվով հաղթեց ճապոնացի Ռյուտո Իկեդային, 1/8 եզրափակիչում համառ պայքարում 1:1 հաշվով առավելության հասավ խորվաթ Իվան Լիզատովիցչի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Պողոսյանը 0:4 հաշվով պարտվեց սերբ Սեբաստիան Նադին, որը հասավ եզրափակիչ և հայ ըմբիշին պայքարը շարունակելու հնարավորություն տվեց: Բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտում Պողոսյանը 9:1 հաշվով հաղթեց ռումինացի Ռազվան Արնաուտին:
Երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակիչում կպայքարի աշխարհի չեմպիոնի 4-րդ տիտղոսի համար: Մրցակիցը 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովն է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Ռուդիկ Մկրտչյանը (55կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտություններ են կրել և լքել պայքարը:
Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվեց 1/8 եզրափակիչում: Նրա մրցակիցը նույնպես պարտվեց, Ղարիբյանը լքեց պայքարը: