00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արարատ Միրզոյան
«Զգուշավոր լավատեսություն կա». Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ
17:07
4 ր
Տավուշը հանուն հայրենիքի
Շարժման երթին միացել են նաև Արցախյան պատերազմում զոհված տղաների ծնողները
17:38
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական կոնյակը, պանիրն ու մածունը կարող են արտահանվել Եվրոպա, եթե օրենքը սկսի գործել

© Sputnik / Aram NersesyanՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2022
Վահան Քերոբյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանում այսօր գրանցված միակ աշխարհագրական նշումով արտադրանքը «Սևանի իշխանն» է։ Կառավարությունը որոշել է շտկել իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայկական կոնյակը, գինին, մածունն ու շատ այլ արտադրանքներ կարող են գրանցվել որպես տեղական արտադրանք ու անխոչընդոտ արտահանվել Եվրոպա, եթե Հայաստանում սկսեն կիրառել դեռևս 2010թ–ին ընդունված, բայց առ այսօր գրեթե չկիրառվող «Աշխարհագրական նշումների մասին» օրենքը։
Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով օրենքի կիրարկումը խթանելու համար դրանում կառավարության առաջարկած փոփոխությունները։
Հայաստանն ու Վրաստանը վթարային իրավիճակներում միմյանց էլեկտրաէներգիա կտրամադրեն
«Հայկական ագրոպարենային արտադրանքի, այդ թվում՝ գինիների, պանիրների, թարմ պտղի, հատապտղի ու բանջարեղենի, խոտաբույսերի բազմաթիվ տեսակներ կարող են գրանցվել որպես աշխարհագրական նշումով արտադրանք, որը հնարավորություն կտա դրանք արտահանել և իրացնել զգալիորեն բարձր գներով՝ արտադրողների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ, մինչդեռ այն Հայաստանում տարածում չի գտնում, և այսօրվա դրությամբ գրանցված միակ աշխարհագրական նշումով արտադրանքը «Սևանի իշխանն» է»,– հայտնեց Քերոբյանը:
Նախարարը նկատեց, որ օրենքը չի կիրառվում ոչ միայն այն պատճառով, որ տնտեսվարողները դրա մասին տեղյակ չեն, այլև որ գործող օրենքում բավական շատ տեխնիկական դժվարություններ կան։
Օրինակ` սահմանվում է, որ աշխարհագարական անունով իրենց արտադրանքը գրանցելու համար պետք է դիմեն արտադրողները կամ արտադրողների խումբը։ Մինչդեռ Վրաստանում, օրինակ, արտադրողների կամ վերամշակողների խմբից բացի աշխարհագրական նշումով արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի նաև պետությունը, ինչը մեծապես հեշտացնում է գրանցման գործընթացը։ Արդյունքում Վրաստանն արդեն գրանցել է Կախեթի գինին կամ մածունը, իսկ հայ արտադրողները լուրջ խոչընդոտներ են ունենում նույն արտադրանքի արտահանման պարագայում։
«Առաջարկվող նախագծով սահմանվում է, որ այն դեպքում, երբ արտադրողները բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված չեն կարողանում ձևավորել խումբ, ապա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը կարող է փոխարինել խմբին և ներկայացնել աշխարհագրական նշման գրանցման հայտ»,– նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց Քերոբյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ աշխարհագրական նշման ենթակա արտադրանքներից են հայկական մածունը, թանը, սուջուխը, բաստուրման, պանիրների մի շարք տեսակներ (հորած պանիր, մոթալ պանիր) և այլն:
Անգամ հայկական կոնյակը կարող է առանց խոչընդոտների արտահանվել ԵՄ, եթե «Հայկական կոնյակին» տրվի կոնկրետ տարածքի (բնակավայրի) անվանում, և գրանցվի որպես աշխարհագրական նշումով արտադրանք:
Հիշեցնենք` 2022թ–ի փետրվարից հայկական արտադրության մածունը` «մածուն» մակնշմամբ, չի կարող արտահանվել Վրաստան կամ Վրաստանի տարածքով որևէ այլ երկիր, քանի որ այդ երկիրը որպես աշխարհագրական նշում գրանցել է մածունի իր արտադրատեսակը` վրացական «մացոնին»։
Նույն խնդիրը կա նաև Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում։ 2021 թվականին ԵՄ–ն Հայաստանին 3 մլն եվրո էր առաջարկել «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց։
2021թ–ի հունիսի 10-ին կառավարությունն ընդունել էր ՀՀ–ի և ԵՄ–ի միջև ստորագրված աջակցության համաձայնագիրը, որով նախատեսվում է հրաժարվել նաև «շամպայն» անվանումից։ Այս անվանումներից հրաժարվելու ու նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչև 2043 թ-ը։
Լրահոս
0