00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ. ցեմենտի շուկան նոր խնդիրների առաջ է

© Sputnik / Михаил ВоскресенскийԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տեղական ցեմենտի արտադրությունը շեշտակի աճել է, ներմուծվող ցեմենտի ծավալը նվազել է 4-5 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Պետության միջամտության շնորհիվ ցեմենտի տեղական արտադրությունը Հայաստանում շեշտակի աճել է։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով` 2022թ–ի առաջին 7 ամիսներին ՀՀ–ում արդեն արտադրվել է 520 տոննա ցեմենտ, փոխարենը ներմուծվող ցեմենտի ծավալը 4-5 տոկոսով նվազել է։
Թունյանը հիշեցրեց, որ այս փոփոխությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղական արտադրողին պաշտպանելու համար ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար սահմանվեց 14 000 դրամի տուրք` ներկրողների ու տեղական արտադրողների համար հավասար մրցակցություն ապահովելու նպատակով։
«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ այդ ելակետային պայմանները փոխվել են` իրանական ցեմենտը սահմանի վրա էապես թանկացել է, տրանսպորտային ծախսերն էապես թանկացել են, և եթե մենք սրա վրա մի հատ էլ ուժի մեջ ենք թողնում 14 000 դրամ տուրքը, տեղի է ունենալու այն, ինչ հիմա տեղի է ունենում, այսինքն` ներմուծումն արհեստականորեն արգելափակվում է, շուկայում տեղի է ունենում գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ»,– ասաց Թունյանը` հավելելով, որ տեղական կառուցապատողներն արդեն տևական ժամանակ դժգոհում են ցեմենտի գների աճից։
Այս մտահոգությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Հովիկ Աղազարյանը դեռ մայիսին «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ էին ներկայացրել, որով առաջարկում են վերանայել գործող սահմանափակումները, մասնավորապես` 5 000 դրամով նվազեցնել ՀՀ ներկրվող ցեմենտի տուրքը` 14 000–ից դարձնելով 9 000 դրամ, իսկ կլինկերի` ցեմենտի հումքի ներկրման համար գործող 2000 դրամ տուրքը ընդհանրապես վերացնել։
Հետաքրքրական է, որ մինչ պատգամավորների կողմից նախագծի շրջանառության մեջ դրվելը ՀՀ կառավարությունը ճիշտ հակառակ որոշումն էր կայացրել. հուլիսի 15-ից ուժի մեջ մտած որոշմամբ իրանական ցեմենտի ու ցեմենտի հումքի ներկրման նկատմամբ գործող տուրքի չափերը պետք է պահպանվեն ևս կես տարի` մինչև 2023 թվականի հունվարի 15-ը։
Հիշեցնենք` տեղական ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով 2019 թվականին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի հաստատմամբ ՀՀ ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվեց 14 000 դրամ պետական տուրք: 2021 թվականի մայիսից պետտուրք սահմանվեց նաև ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման համար` 1 տոննայի դիմաց 2 000 դրամ։
Բացե՞լ, թե՞ չբացել. ցեմենտի հարցում իշխանության կարծիքները տրամագծորեն տարբեր են
Միաժամանակ ցեմենտի ու կլինկերի ներկրումը օրենսդրորեն ամրագրվեց որպես լիցենզավորվող գործունեություն, իսկ լիցենզիայի տրամադրման իրավունքը վերապահվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` հնարավորություն ստեղծելով հարկ եղած դեպքում սահմանափակել ներկրվող շինանյութի ու հումքի քանակը։
Կարգավորման արդյունքում, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019թ–ից ի վեր Հայաստանում արտադրվող ցեմենտի ծավալներն աճել են, ներմուծվողինը` կրճատվել։
Այսպես` 2019 թվականին ՀՀ–ում արտադրվել է 590 000 տոննա ցեմենտ, 2020–ին՝ 715 000, 2021–ին՝ 853 000 տոննա:
Լրահոս
0