https://arm.sputniknews.ru/20220911/minsky-ev-erevany-kdarnan-qujr-qaghaqner-48040765.html
Մինսկը և Երևանը կդառնան քույր քաղաքներ
Մինսկը և Երևանը կդառնան քույր քաղաքներ
Sputnik Արմենիա
Երևանի և Մինսկի ներկայացուցիչները քննարկել են նաև առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ 11.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-11T14:50+0400
2022-09-11T14:50+0400
2022-09-11T14:55+0400
մինսկ
երևան
քաղաք
հայաստան
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/48/93/489394_0:475:1953:1574_1920x0_80_0_0_afa71949f66401f7c9b151514aae16e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Մինսկը և Երևանը կդառնան քույր քաղաքներ։ Այս մտադրությունը հայտնել են Մինսկի քաղաքային գործկոմի նախագահ Վլադիմիր Կուխարևը և Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Բելառուսի մայրաքաղաքում կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է Sputnik Բելառուսը։Կողմերը կարևորել են առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև նշել են երիտասարդական քաղաքականության ոլորտում կապերի հաստատման անհրաժեշտությունը։Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Մինսկի հետ համագործակցությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Երևանի համար։Նրա խոսքով` Հայաստանը հատուկ հետաքրքրություն ունի բելառուսական ապրանքների նկատմամբ։ Այժմ Հայաստան են մատակարարվում է Բելառուսում արտադրված վերելակները։ Բայց դեռևս կան բազմաթիվ բելառուսական արտադրության ապրանքներ, որոնք հետաքրքրում են Երևանին, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցները։Իր հերթին Կուխարևը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են գործարանների և սպասարկման կենտրոնների ստեղծման հեռանկարները, ինչը չափազանց կարևոր է սարքավորումների մատակարարման համար։«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում փոխադարձ համագործակցության ընդլայնման համար»,- հավելել է նա։Հիշեցնենք, որ Երևանն ունի 24 քույր քաղաք։ Համագործակցության առաջին պայմանագիրը կնքվել է 1973 թվականի սեպտեմբերի 12-ին իտալական Կարարա քաղաքի հետ։ Վերջին պայմանագիրը կնքվել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին Վոլգոգրադի հետ։Քույր քաղաքների համագործակցության շրջանակն ընդգրկում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, ինչպես նաև մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ։
մինսկ
երևան
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/48/93/489394_0:292:1953:1757_1920x0_80_0_0_8b309c254a5e28f25c67fd53ae1f9675.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մինսկ, երևան, քաղաք, հայաստան, բելառուս
մինսկ, երևան, քաղաք, հայաստան, բելառուս
Մինսկը և Երևանը կդառնան քույր քաղաքներ
14:50 11.09.2022 (Թարմացված է: 14:55 11.09.2022) Երևանի և Մինսկի ներկայացուցիչները քննարկել են նաև առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Մինսկը և Երևանը կդառնան քույր քաղաքներ։ Այս մտադրությունը հայտնել են Մինսկի քաղաքային գործկոմի նախագահ Վլադիմիր Կուխարևը և Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Բելառուսի մայրաքաղաքում կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է Sputnik Բելառուսը։
Կողմերը կարևորել են առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև նշել են երիտասարդական քաղաքականության ոլորտում կապերի հաստատման անհրաժեշտությունը։
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Մինսկի հետ համագործակցությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Երևանի համար։
«Բելառուսը և Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն, կան մի քանի ոլորտներ, որտեղ մենք նպատակ ունենք զարգացնել փոխադարձ համագործակցությունը, այդ թվում՝ արդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով` Հայաստանը հատուկ հետաքրքրություն ունի բելառուսական ապրանքների նկատմամբ։ Այժմ Հայաստան են մատակարարվում է Բելառուսում արտադրված վերելակները։ Բայց դեռևս կան բազմաթիվ բելառուսական արտադրության ապրանքներ, որոնք հետաքրքրում են Երևանին, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցները։
Իր հերթին Կուխարևը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են գործարանների և սպասարկման կենտրոնների ստեղծման հեռանկարները, ինչը չափազանց կարևոր է սարքավորումների մատակարարման համար։
«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում փոխադարձ համագործակցության ընդլայնման համար»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Երևանն ունի 24 քույր քաղաք։ Համագործակցության առաջին պայմանագիրը կնքվել է 1973 թվականի սեպտեմբերի 12-ին իտալական Կարարա քաղաքի հետ։ Վերջին պայմանագիրը կնքվել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին Վոլգոգրադի հետ։
Քույր քաղաքների համագործակցության շրջանակն ընդգրկում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, ինչպես նաև մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ։