00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ գալու պատճառները միշտ տարբեր են. Զբոսաշրջության կոմիտեի նախկին ղեկավարը` ոլորտի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԶբոսաշրջիկներ երևանյան փողոցներում
Զբոսաշրջիկներ երևանյան փողոցներում - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2022
Բաժանորդագրվել
Զբոսաշրջությունը Հայաստանի իշխանությունների համար գերակա ոլորտ է, սակայն մասնագետները կարծում են, որ այստեղ շարունակական աշխատանք է անհրաժեշտ ինչպես հին, այնպես էլ նոր թիրախային լսարանների հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում զբոսաշրջության ոլորտը շարունակական ճգնաժամից հետո ակտիվ տեմպերով վերականգնվում է, ինչը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով։ Ավելին`մեր երկրում այս տարի մշակութային զբոսաշրջության հետ մեկտեղ ակտիվորեն զարգանում է նաև բիզնես զբոսաշրջությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախկին ղեկավար Սուսաննա Սաֆարյանը։
Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ընթացիկ տարվա հուլիսին զբոսաշրջային ցուցանիշները գրեթե հասել են 2019-ի մակարդակին (այն ժամանակ ռեկորդային ցուցանիշ է գրանցվել` 1 894 377 մարդ,– խմբ.)։ Օգոստոսի վերջին Երևանի և Գյումրու հյուրանոցներում ոչ մի ազատ տեղ չկար։ Ընդ որում` 2022 թվականի հունվար–օգոստոս ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը ռուսաստանցիներ են։
«Բավականին դրական եմ գնահատում 2022 թվականի ամռան զբոսաշրջային ակտիվությունը։ Սա երևում է բոլոր զբոսաշրջային վայրերում` զբաղվածությունը մեծ է հյուրանոցներում, հյուրատներում։ Սա խոսում է այն մասին, որ ոլորտը վերականգնվում է»,– ասաց Սաֆարյանը։
Զբոսաշրջության կոմիտեի նախկին ղեկավարը կարծում է, որ Հայաստանը ցուցանիշներով մոտ է 2019 թվականին։ Միաժամանակ նա նշեց, որ այդ թվերին Հայաստանն ամբողջությամբ կհասնի 2023 թվականին։
Սաֆարյանի խոսքով՝ զբոսաշրջության վերականգնման գործընթացի վրա ազդել են մի քանի գործոններ։ Կար մի ժամանակահատված, երբ երկիր ժամանեցին մեծ թվով ռուսաստանցիներ (նրանց մեծ մասը ռելոկանտներ են,-խմբ.)։ Կարևոր դեր է խաղացել նաև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի ֆոնին աշխարհում իրավիճակի կայունացումը: Վերացվել են սահմանափակումները, վերականգնվել են թռիչքները, մարդիկ սկսել են ակտիվորեն ճանապարհորդել։ Դա ազդել է դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի վրա։
Զբոսաշրջության կոմիտեի նախկին ղեկավարը նշեց, որ ակտիվություն է նկատվում ոչ միայն ներգնա, այլ նաև արտագնա տուրիզմում։
Հյուսիսից ժամանած զբոսաշրջիկներն ապահովել են ՀՀ զբոսաշրջության «հարավային» ցուցանիշը
Այն երկրների հնգյակը, որտեղից առավել հաճախ գալիս են Հայաստան, վերջին տարիներին գրեթե անփոփոխ է մնում։ Այս տարի ևս հունվար–օգոստոս ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ–ից են, այնուհետև Վրաստանն է, Իրանը, ԱՄՆ–ն և Գերմանիան։
Մասնագետի խոսքով` Հայաստան ժամանելու պատճառները միշտ տարբեր են, Ռուսաստանի դեպքում երկու երկրի միջև սերտ հարաբերություններն են։ Վրաստանն ու Իրանը մեզ հարևան պետություններ են, սակայն միշտ չէ, որ այդ երկրների քաղաքացիները զբոսաշրջային նպատակով են այցելում Հայաստան։ ԱՄՆ–ի դեպքում լուրջ դեր է խաղում այնտեղի հայ համայնքը, որը բավականին մեծ է։ Գերմանացիների համար էլ Հայաստանը հետաքրքիր երկիր է համարվում իր լեռների համար, քանի որ այդ երկրից շատ են ժամանում հենց լեռնագնացները։
«Եվրոպական մի շարք երկրներ կարող են հետաքրքրվել Հայաստանով։ Բավականին հեշտ ձեռք բերվող շուկա է Ֆրանսիան, մեր մասին էլ բավականին լավ տեղեկացված են։ Զբոսաշրջիկների այցելությունները նաև հեշտացնում է օդային կապուղին, հատկապես, երբ մի երկրից մյուսը հասնելու համար կան ուղիղ չվերթեր»,– ասաց Սաֆարյանը։
Խոսելով փոփոխությունների մասին` նա ընդգծեց, որ նոր բաներ պետք չէ մտածել, անհրաժեշտ է միայն ենթակառուցվածքները զարգացնել, բարելավել ծառայությունների մատուցումը, տրանսպորտային համակարգը լավացնել, ընդ որում`նաև մարզերի ու Երևանի միջև։
«Հայաստանում զբոսաշրջության մակարդակն ամբողջությամբ վերականգնվել է». Քերոբյան
Սաֆարյանը ոլորտն ավելի զարգացնելու համար կարևորեց երկրի մարկետինգային քաղաքականությունը` մասնագետները պետք է շարունակական և համալիր աշխատանք տանեն ինչպես հին, այնպես էլ նոր թիրախային շուկաների հետ։
Նրա խոսքով` այս պահին այդ առումով Հայաստանը բավականին լավ դիրքում է։
Լրահոս
0