00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ՀՕՊ-ն անցած օրվա ընթացքում 13 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Наталья СеливерстоваՌուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Բաժանորդագրվել
Նիկոլաևի մարզում ոչնչացվել է օդային թիրախների հայտնաբերման և ուղեկցման ռադիոլոկացիոն կայանը:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք և HIMARS ՀԿՌՀ-ի 5 արկ։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Բացի այդ, ռուսական ՀՕՊ-ը Նովայա Կախովկայի շրջանում մեկ օրվա ընթացքում օդում ոչնչացրել է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հինգ արկ:
Կիևը փորձում է շարքից հանել Զապորոժիեի ԱԷԿ-ը, դադարեցնել էներգիայի հոսքը. Ռոգով
ՌԴ ՊՆ-ից ասել են, որ ՌԴ ԶՈւ-ն մեկ օրում զինամթերքի վեց ուկրաինական պահեստ է ոչնչացրել Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջաններում, ինչպես նաև ռադիոլոկացիոն կայան՝ Նիկոլաևի մարզում:
Նիկոլաևի մարզի Կալուգա բնակավայրի շրջանում ոչնչացվել է օդային թիրախների հայտնաբերման և ուղեկցման ռադիոլոկացիոն կայանը:
«Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զենքով խոցվել են Ուկրաինայի ազգային գվարդիայի 5-րդ բրիգադի շտաբը, 92-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների և «Կրակեն» ազգայնական խմբավորման ժամանակավոր տեղակայման կետերը Խարկովի մարզի Բալակլեայի և Չուգուևի շրջաններում, ինչպես նաև 54-րդ մեքենայացված բրիգադի կառավարման կետը ԴԺՀ-ում»,-ասել են գերատեսչությունում:
Արդյունքում «ոչնչացվել է մինչև 300 ուկրաինացի զինծառայող և մինչև 15 միավոր ռազմական տեխնիկա»:
«Ընդհանուր առմամբ` հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 293 ինքնաթիռ, 152 ուղղաթիռ, 1929 անօդաչու թռչող սարք, 374 զենիթահրթիռային համալիր, 4870 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 830 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3375 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 5432 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,– ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 198-րդ օրը։
Լրահոս
0