https://arm.sputniknews.ru/20220910/rubinjany-handipel-e-eahk-minski-khmbi-amerikaci-hamanakhagahi-het-48006202.html
Ռուբինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ
Ռուբինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ
Sputnik Արմենիա
Ռուբինյանն ամերիկացի համանախագահին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ներկա վիճակը և այդ առնչությամբ Հայաստանի դիրքորոշումները: 10.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-10T11:21+0400
2022-09-10T11:21+0400
2022-09-10T11:23+0400
ֆիլիպ ռիքեր
ռուբեն ռուբինյան
եահկ մինսկի խումբ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0a/48005519_0:30:800:480_1920x0_80_0_0_776e05cf5efa7eb3636926f9ad51fb20.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր` սեպտեմբերի 10-ին,ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:Ինչպես հայտնում են ԱԺ–ից, Ռուբինյանն ամերիկացի համանախագահին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ներկա վիճակը և այդ առնչությամբ Հայաստանի դիրքորոշումները:Ընդգծվել է հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման կարևորությունը:Ֆիլիպ Ռիքերը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 8-ի առավոտյան։ Նույն օրը նա այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր։Սեպտեմբերի 9-ին Ռիքերը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է ԱՄՆ–ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում:Ամերիկացի պաշտոնյան Հայաստանից ուղևորվելու է Վրաստան, ապա Ադրբեջան։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը։Հիշեցնենք՝ Ֆիլիպ Ռիքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ ներկայացուցիչ համանախագահ է նշանակվել 2022թ–ի օգոստոսի 23-ին` այդ պաշտոնում փոխարինելով Էնդրյու Շոֆերին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0a/48005519_88:0:800:534_1920x0_80_0_0_ef268df2a0a87ba079fa6b1694d4520f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիլիպ ռիքեր, ռուբեն ռուբինյան, եահկ մինսկի խումբ, ամն
ֆիլիպ ռիքեր, ռուբեն ռուբինյան, եահկ մինսկի խումբ, ամն
Ռուբինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ
11:21 10.09.2022 (Թարմացված է: 11:23 10.09.2022) Ռուբինյանն ամերիկացի համանախագահին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ներկա վիճակը և այդ առնչությամբ Հայաստանի դիրքորոշումները:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր` սեպտեմբերի 10-ին,ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:
Ինչպես հայտնում են ԱԺ–ից, Ռուբինյանն ամերիկացի համանախագահին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ներկա վիճակը և այդ առնչությամբ Հայաստանի դիրքորոշումները:
Ընդգծվել է հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է ԱՄՆ–ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում:
Ամերիկացի պաշտոնյան Հայաստանից ուղևորվելու է Վրաստան, ապա Ադրբեջան։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը։