00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս տարի ավելի քան 2 հազար ռուսաստանցիներ Հայաստանում կացության կարգավիճակ են ստացել

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Բաժանորդագրվել
Միգրացիոն ծառայության պետի խոսքով` ՀՀ–ում կացության իրավունքի հավաստման գործընթացը ոչ միայն չի դադարել, այլև բավական ակտիվացել է։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. 2022թ–ի ընթացքում Հայաստան տեղափոխված ավելի քան 2000 ՌԴ քաղաքացի կացության քարտ է ստացել workpermit.am հարթակի միջոցով, ինչը նշանակում է, որ նրանք ունեն Հայաստանում բնակության ու աշխատանքի իրավունք` հաստատված աշխատանքային պայմանագրի հիմքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
«ԵԱՏՄ անդամ քաղաքացիները, որոնք Հայաստանում ձեռք են բերում հանրային ծառայության համարանիշ և գործատուի հետ ստորագրում են աշխատանքային պայմանագիր, հենց այդ պայմանագրի ուժով ձեռք են բերում նաև ՀՀ–ում բնակվելու իրավունք։ Այդ բնակության իրավունքը երբեմն հավաստման կարիք է ունենում, որովհետև ԵԱՏՄ երկրների քաղաքացիները Հայաստանում մտնում են որոշակի իրավահարաբերությունների մեջ, ասենք` ՀՀ պետական, մասնավոր մարմինների, բանկերի և այլ կառույցների հետ։ Դրա համար 2022թ–ի հունվարի 1-ից գործարկվել է workpermit.am հարթակը, որի միջոցով ԵԱՏՄ քաղաքացիները ստանում են բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, իսկ ոչ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները ստանում են աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ»,– ասաց Ղազարյանը։
Հայաստանում մեղմացնում են ռուսաստանցիների կեցության պահանջները. Քերոբյան
Համակարգը թվայնացված է։ ԵԱՏՄ անդամ քաղաքացիները պետք է միայն լրացնել անհրաժեշտ տվյալները, ներբեռնել իրենց աշխատանքային պայմանագիրը և ստանալ կացության քարտը։
Ընդ որում` Միգրացիոն ծառայության պետի խոսքով` գործընթացը ոչ միայն չի դադարել, այլև ներկա պահին բավական ակտիվացել է։
«Հոսքը բավականին մեծ է։ Վերջին ամիսներին ակտիվության աճ է նկատվում։ Դիմումների քանակն է մեծ, զանգերի քանակն է մեծ երբեմն այն աստիճան, որ չենք հասցնում սպասարկել։ Բայց մենք հիմա ավելացնում ենք կարողությունները, որպեսզի կարողանանք իրավիճակը կարգավորել»,– ասաց Ղազարյանը։
Պաշտնական վիճակագրության համաձայն` 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 372 086 ՌԴ քաղաքացի, որոնցից 331 306–ը լքել է երկրի տարածքը, իսկ 40 780–ն ավելի երկար ժամկետով են մնացել Հայաստանում։
Լրահոս
0