https://arm.sputniknews.ru/20220910/em-n-serbiajic-pahanjel-e-yntrel-te-um-kvoghmic-en-rd-i-het-kapvats-iravitshakum-vuchich-48017020.html
ԵՄ-ն Սերբիայից պահանջել է ընտրել, թե ում կողմից են ՌԴ-ի հետ կապված իրավիճակում. Վուչիչ
ԵՄ-ն Սերբիայից պահանջել է ընտրել, թե ում կողմից են ՌԴ-ի հետ կապված իրավիճակում. Վուչիչ
Sputnik Արմենիա
Արևմուտքի երկրների ներկայացուցիչները Բելգրադին կոչ են արել ավելի արագ «լուծել Կոսովոյի խնդիրը», ինչը նրանց լրացուցիչ փաստարկներ կտար Ռուսաստանի հետ... 10.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-10T14:26+0400
2022-09-10T14:26+0400
2022-09-10T14:27+0400
ալեքսանդր վուչիչ
ուկրաինա
դոնբաս
ռուսաստան
սերբիա
բելգրադ
պատերազմ
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42068836_0:18:1600:918_1920x0_80_0_0_bf2ae8877cadcfc1cb74c9485057bf27.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները Սերբիայից պահանջել են ընտրել, թե ում կողմից են ՌԴ-ի հետ կապված իրավիճակի հարցում։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:Վուչիչը հայտարարել է, որ 7 երկրներ պատրաստ են չեղարկել Կոսովոյի ճանաչումըՆախօեին Վուչիչը հանդիպում է ունեցել Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության և Արևմտյան Բալկանների այլ տարածաշրջանային հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդականներ Էմանուել Բոնի և Յենս Պլետների հետ:Նա նշել է, որ Արևմուտքի երկրների ներկայացուցիչներն իրեն կոչ են արել ավելի արագ «լուծել Կոսովոյի խնդիրը», ինչը նրանց լրացուցիչ փաստարկներ կտար Ռուսաստանի հետ դիմակայության ընթացքում:Վուչիչի խոսքով՝ Սերբիան կրկին դառնում է ճգնաժամի և «նախկինում համաշխարհային տերությունների դրսևորած անսկզբունքայնության» «ուղեկցող կորուստը»։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 198-րդ օրը։Արևմուտքն Ուկրաինայի պատճառով խստացրել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները։ ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցները չեն կարողացել խաթարել նրա ֆինանսական կայունությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Եվրոպան պատժամիջոցների փակուղում է հայտնվել։
ուկրաինա
դոնբաս
սերբիա
բելգրադ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42068836_65:0:1453:1041_1920x0_80_0_0_ddf5b919c0ee122b1dafe7e99c5ca32d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր վուչիչ, ուկրաինա, դոնբաս, ռուսաստան, սերբիա, բելգրադ, պատերազմ, պատժամիջոցներ
ալեքսանդր վուչիչ, ուկրաինա, դոնբաս, ռուսաստան, սերբիա, բելգրադ, պատերազմ, պատժամիջոցներ
ԵՄ-ն Սերբիայից պահանջել է ընտրել, թե ում կողմից են ՌԴ-ի հետ կապված իրավիճակում. Վուչիչ
14:26 10.09.2022 (Թարմացված է: 14:27 10.09.2022) Արևմուտքի երկրների ներկայացուցիչները Բելգրադին կոչ են արել ավելի արագ «լուծել Կոսովոյի խնդիրը», ինչը նրանց լրացուցիչ փաստարկներ կտար Ռուսաստանի հետ դիմակայության ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները Սերբիայից պահանջել են ընտրել, թե ում կողմից են ՌԴ-ի հետ կապված իրավիճակի հարցում։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Նախօեին Վուչիչը հանդիպում է ունեցել Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության և Արևմտյան Բալկանների այլ տարածաշրջանային հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդականներ Էմանուել Բոնի և Յենս Պլետների հետ:
«Ինչպես ինձ հայտնեցին, հիմա բոլորը պետք է հստակեցնեն, թե վարագույրի որ կողմում են ուզում մնալ։ Այն կողմում, որտեղ տնտեսությունն անհետանում է և գոյություն չունի՞, թե՞ հաջողության կողմում, որտեղ իրենք են գտնվում»,- հայտնել Է Սերբիայի առաջնորդը։
Նա նշել է, որ Արևմուտքի երկրների ներկայացուցիչներն իրեն կոչ են արել ավելի արագ «լուծել Կոսովոյի խնդիրը», ինչը նրանց լրացուցիչ փաստարկներ կտար Ռուսաստանի հետ դիմակայության ընթացքում:
Վուչիչի խոսքով՝ Սերբիան կրկին դառնում է ճգնաժամի և «նախկինում համաշխարհային տերությունների դրսևորած անսկզբունքայնության» «ուղեկցող կորուստը»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 198-րդ օրը։
Արևմուտքն Ուկրաինայի պատճառով խստացրել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները։ ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցները չեն կարողացել խաթարել նրա ֆինանսական կայունությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Եվրոպան պատժամիջոցների փակուղում է հայտնվել։