https://arm.sputniknews.ru/20220909/turqian-gazi-zeghch-e-aknkalum-inch-harcer-en-qnnarkelu-putinn-u-erdvoghany-samarghandum-47963688.html
Թուրքիան գազի զեղչ է ակնկալում. ի՞նչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Սամարղանդում
Թուրքիան գազի զեղչ է ակնկալում. ի՞նչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Սամարղանդում
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահն ավելի վաղ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ուկրաինայի հետ հացահատիկի գործարքի շրջանակում մատակարարումներ են իրականացվում ոչ թե դեպի աղքատ... 09.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-09T14:31+0400
2022-09-09T14:31+0400
2022-09-09T14:40+0400
վլադիմիր պուտին
ռեջեփ թայիփ էրդողան
պարեն
թուրքիա
ուկրաինա
հացահատիկ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33741045_0:92:1600:992_1920x0_80_0_0_dd403521ae59a03443b3cd7bac8e30a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կհանդիպեն Սամարղանդում։ Լրագրողների հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Անադոլու» գործակալությունն իր կողմից տեղեկացնում է, որ Էրդողանը մտադիր է Սամարղանդում հանդիպման ժամանակ Պուտինին խնդրել ռուսական արտադրության գյուղատնտեսական մթերքները պարենային միջանցքով տեղափոխելու մասին։Պարենային գործարքի շրջանակում որքա՞ն հացահատիկ է դուրս բերվել ՈւկրաինայիցԹուրքիայի նախագահը վստահեցրել է, որ եթե նման մատակարարումներ սկսվեն, «բեռների բաշխման օպտիմալ համակարգ կստեղծվի, այդ թվում` դեպի աֆրիկյան աղքատ երկրներ»։Ավելի վաղ` Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովին ելույթ ունենալիս, ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինայից գրեթե ողջ հացահատիկն ուղարկվել է ոչ թե աղքատ երկրներ, այլ ԵՄ։ Նա առաջարկել էր սահմանափակել հացահատիկի դուրսբերման ուղղությունները (որի մեխանիզմը մշակվել էր Թուրքիայի նախագահի հետ)` ասելով, որ այդ հարցով անպայման կխորհրդակցի Էրդողանի հետ։Ռուսաստանում նշել են պարենային գործարքի երկարացման պայմանները
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33741045_52:0:1547:1121_1920x0_80_0_0_8abec54cc4aaa3db8cdd900f1dde6d83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան, պարեն, թուրքիա, ուկրաինա, հացահատիկ, ռուսաստան
վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան, պարեն, թուրքիա, ուկրաինա, հացահատիկ, ռուսաստան
Թուրքիան գազի զեղչ է ակնկալում. ի՞նչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Սամարղանդում
14:31 09.09.2022 (Թարմացված է: 14:40 09.09.2022) ՌԴ նախագահն ավելի վաղ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ուկրաինայի հետ հացահատիկի գործարքի շրջանակում մատակարարումներ են իրականացվում ոչ թե դեպի աղքատ երկրներ, այլ հենց Եվրոպա։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կհանդիպեն Սամարղանդում։ Լրագրողների հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս խոսակցությունն իսկապես հասունացել է։ Մենք տեսնում ենք, որ ստամբուլյան պայմանավորվածությունները հացահատիկի վերաբերյալ իրականացվում են։ Տեսնում ենք նաև, որ դա առանձնակի օգուտ չի տալիս աղքատ երկրներին, քանի որ պարենով բեռնված ընդամենը երկու նավ է այդպիսի երկրներ ժամանել», – ասել է նա լրագրողներին։
«Անադոլու» գործակալությունն իր կողմից տեղեկացնում է, որ Էրդողանը մտադիր է Սամարղանդում հանդիպման ժամանակ Պուտինին խնդրել ռուսական արտադրության գյուղատնտեսական մթերքները պարենային միջանցքով տեղափոխելու մասին։
Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ եթե նման մատակարարումներ սկսվեն, «բեռների բաշխման օպտիմալ համակարգ կստեղծվի, այդ թվում` դեպի աֆրիկյան աղքատ երկրներ»։
Էրդողանը հավելել է, որ էներգետիկայի հետ կապված ներկայիս իրավիճակի ֆոնին Եվրոպայի համար սպասվող ձմեռը հեշտ չի լինի, և այն ստիպված կլինի մեծ ծախսեր անել։ Էրդողանը միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիան գազի հետ կապված խնդիր չպետք է ունենա, նա ՌԴ–ից զեղչ է ակնկալում։
Ավելի վաղ` Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովին ելույթ ունենալիս, ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինայից գրեթե ողջ հացահատիկն ուղարկվել է ոչ թե աղքատ երկրներ, այլ ԵՄ։ Նա առաջարկել էր սահմանափակել հացահատիկի դուրսբերման ուղղությունները (որի մեխանիզմը մշակվել էր Թուրքիայի նախագահի հետ)` ասելով, որ այդ հարցով անպայման կխորհրդակցի Էրդողանի հետ։