https://arm.sputniknews.ru/20220909/taqcnelu-vochinch-chunenq-simvonjany-hajvoghutjun-e-maghtum-marutjanin-nerkajacman-harcum-47985195.html
Թաքցնելու ոչինչ չունենք. Սիմոնյանը հաջողություն է մաղթում Մարությանին ներկայացման հարցում
Թաքցնելու ոչինչ չունենք. Սիմոնյանը հաջողություն է մաղթում Մարությանին ներկայացման հարցում
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ներկայացում դնելը շատ դժվար և աշխատատար գործ է։ 09.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-09T18:42+0400
2022-09-09T18:42+0400
2022-09-09T18:50+0400
ալեն սիմոնյան
հայկ մարության
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42928476_0:29:1600:929_1920x0_80_0_0_266151291a97b5b6cf4d615e026a1a02.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին հաջողություն է մաղթել «Քաղաքապետը» մոնո-ներկայացման պրեմիերայից առաջ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հարց է հնչել, թե հնարավո՞ր է Սիմոնյանը նույնպես գնա այդ ներկայացմանը և մտավախություն չունի՞, որ ներկայացման ժամանակ որոշ տեղեկություններ կգաղտնազերծվեն Մարությանի կողմից, Սիմոնյանը պատասխանել է, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր մոն–ներկայացում է բեմադրել «Քաղաքապետը» անվանումով։ Հայտարարության տեղադրումից հետո նրա առաջին ներկայացումների տոմսերը ժամերի ընթացքում սպառվեցին, Մարությանը ստիպված եղավ ավելացնել ներկայացումների քանակը։Հայկ Մարությանի վերաբերյալ նյութերն արդեն Հակակոռուպցիոն կոմիտեում են. «168 ժամ»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42928476_117:0:1537:1065_1920x0_80_0_0_c670512138cf3184f2426d06af9c7508.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հայկ մարության
ալեն սիմոնյան, հայկ մարության
Թաքցնելու ոչինչ չունենք. Սիմոնյանը հաջողություն է մաղթում Մարությանին ներկայացման հարցում
18:42 09.09.2022 (Թարմացված է: 18:50 09.09.2022) Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ներկայացում դնելը շատ դժվար և աշխատատար գործ է։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին հաջողություն է մաղթել «Քաղաքապետը» մոնո-ներկայացման պրեմիերայից առաջ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հարց է հնչել, թե հնարավո՞ր է Սիմոնյանը նույնպես գնա այդ ներկայացմանը և մտավախություն չունի՞, որ ներկայացման ժամանակ որոշ տեղեկություններ կգաղտնազերծվեն Մարությանի կողմից, Սիմոնյանը պատասխանել է, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն։
«Չեմ կարծում, որ կգնամ, մտավախություն էլ չունեմ, որովհետև մեր գործունեությունը միշտ եղել է բաց, և պարոն Մարությանը եղել է այդ գործունեության կիզակետում, որևէ մտահոգություն չեմ տեսնում։ Իրեն հաջողություն եմ մաղթում, ես շատ լավ ծանոթ եմ այդ աշխատանքային պրոցեսներին, թե ինչպես են ներկայացում դնում, դա շատ դժվար և աշխատատար գործ է»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր մոն–ներկայացում է բեմադրել «Քաղաքապետը» անվանումով։ Հայտարարության տեղադրումից հետո նրա առաջին ներկայացումների տոմսերը ժամերի ընթացքում սպառվեցին, Մարությանը ստիպված եղավ ավելացնել ներկայացումների քանակը։