https://arm.sputniknews.ru/20220909/stars-coffee-canci-arajin-srtsharany-kbacvi-hajastanum-47973494.html
Հայաստանում կբացվի Stars Coffee ցանցի սրճարանը
Հայաստանում կբացվի Stars Coffee ցանցի սրճարանը
Sputnik Արմենիա
Stars Coffee սրճարանների նոր ցանցը, որը Ռուսաստանում փոխարինել է Starbucks-ին, նախատեսում է հաստատություններ բացել արտերկրում, «սպասման ցուցակում» մոտ 20 կետ... 09.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-09T16:29+0400
2022-09-09T16:29+0400
2022-09-09T16:36+0400
սրճարան
ռուսաստան
հայաստան
տիմատի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47969368_0:0:2687:1512_1920x0_80_0_0_e70c6043a7adf690ec4115d8bc522f59.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանից դուրս Stars Coffee ցանցի առաջին սրճարանը կսկսի գործել Հայաստանում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ցանցի համասեփականատեր Թիմուր Յունուսովը (Տիմատի)։Նրա խոսքով՝ նախատեսվում է ցանցի ավելի քան 20 կետ բացել արտերկրում։ Stars Coffee սրճարանները կարող են բացվել Ասիայում, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներում։Ցանցի ևս մեկ համասեփականատեր, ռեստորանատեր Անտոն Պինսկին հավելել է, որ այն երկրների ցուցակը, որտեղ Starbucks սրճարանները տարբեր պատճառներով ներկայացված չեն, մեծ է՝ Իրան, Քուվեյթ, Պաղեստին, Օման, Ղրղզստան և մի շարք այլ պետություններ: Սա պոտենցիալ շուկա է Stars Coffee սրճարանների համար:Ընդ որում՝ հերթում առաջինը Հայաստանն է։ «Նրանք առհասարակ հերթ էին կանգնել դեռ ավելի շուտ, քան մենք ինչ-որ բան կբացեինք»,-ասաց Պինսկին։Մոտ ժամանակներս Stars Coffee-ի կետերում կհայտնվեն շագանակագույն, սպիտակ և «Թիֆանի» գույնի բաժակներ։«Մենք առջևում դեռ հրաշալի կոնցեպտ ունենք, որից ոչ ոք չունի, և դա մեր մի տեսակ նոու-հաուն է։ էսպրեսոյի բաժակ է, որը խմելուց հետո կարելի է ուտել։ Շատ շուտով այն մեզ մոտ կհայտնվի»,-ասել է Տիմատին։Մարտի 8-ին Starbucks-ը հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է ամբողջ գործարար ակտիվությունը, ներառյալ արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի տարածքում՝ կապված Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ: Մայիսի 23-ին ընկերությունը հայտարարեց ռուսական շուկայից հեռանալու որոշման մասին։Starbucks ամերիկյան սրճարանների ցանցի ակտիվներն ավելի վաղ որպես գործընկերներ ձեռք էին բերել ռեփեր Թիմուր Յունուսովը (Տիմատի), գործարար Անտոն Պինսկին և «Սինդիկա» ընկերությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47969368_0:0:2687:2016_1920x0_80_0_0_562b133d1c94603207605d07615f38f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սրճարան, ռուսաստան, հայաստան, տիմատի
սրճարան, ռուսաստան, հայաստան, տիմատի
Հայաստանում կբացվի Stars Coffee ցանցի սրճարանը
16:29 09.09.2022 (Թարմացված է: 16:36 09.09.2022) Stars Coffee սրճարանների նոր ցանցը, որը Ռուսաստանում փոխարինել է Starbucks-ին, նախատեսում է հաստատություններ բացել արտերկրում, «սպասման ցուցակում» մոտ 20 կետ կա։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանից դուրս Stars Coffee ցանցի առաջին սրճարանը կսկսի գործել Հայաստանում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ցանցի համասեփականատեր Թիմուր Յունուսովը (Տիմատի)։
Նրա խոսքով՝ նախատեսվում է ցանցի ավելի քան 20 կետ բացել արտերկրում։ Stars Coffee սրճարանները կարող են բացվել Ասիայում, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներում։
«Մենք ակտիվորեն ծրագրում ենք զարգանալ արտասահմանում, քանի որ պահանջարկը մեծ է։ Այս պահին մեր կետերի «սպասման ցուցակում» երևի միանգամից 20-25 կետ կա»,-հայտարարել է Յունուսովը։
Ցանցի ևս մեկ համասեփականատեր, ռեստորանատեր Անտոն Պինսկին հավելել է, որ այն երկրների ցուցակը, որտեղ Starbucks սրճարանները տարբեր պատճառներով ներկայացված չեն, մեծ է՝ Իրան, Քուվեյթ, Պաղեստին, Օման, Ղրղզստան և մի շարք այլ պետություններ: Սա պոտենցիալ շուկա է Stars Coffee սրճարանների համար:
Ընդ որում՝ հերթում առաջինը Հայաստանն է։ «Նրանք առհասարակ հերթ էին կանգնել դեռ ավելի շուտ, քան մենք ինչ-որ բան կբացեինք»,-ասաց Պինսկին։
Մոտ ժամանակներս Stars Coffee-ի կետերում կհայտնվեն շագանակագույն, սպիտակ և «Թիֆանի» գույնի բաժակներ։
«Մենք առջևում դեռ հրաշալի կոնցեպտ ունենք, որից ոչ ոք չունի, և դա մեր մի տեսակ նոու-հաուն է։ էսպրեսոյի բաժակ է, որը խմելուց հետո կարելի է ուտել։ Շատ շուտով այն մեզ մոտ կհայտնվի»,-ասել է Տիմատին։
Մարտի 8-ին Starbucks-ը հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է ամբողջ գործարար ակտիվությունը, ներառյալ արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի տարածքում՝ կապված Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ: Մայիսի 23-ին ընկերությունը հայտարարեց ռուսական շուկայից հեռանալու որոշման մասին։
Starbucks ամերիկյան սրճարանների ցանցի ակտիվներն ավելի վաղ որպես գործընկերներ ձեռք էին բերել ռեփեր Թիմուր Յունուսովը (Տիմատի), գործարար Անտոն Պինսկին և «Սինդիկա» ընկերությունը: