https://arm.sputniknews.ru/20220909/rusastanum-nshel-en-parenajin-gvortsarqi-erkaracman-pajmannery-47963457.html
Ռուսաստանում նշել են պարենային գործարքի երկարացման պայմանները
Ռուսաստանում նշել են պարենային գործարքի երկարացման պայմանները
Sputnik Արմենիա
Ռուսաստանյան հացահատիկի և պարարտանյութի արտահանումը դժվարությունների է բախվում։ 09.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-09T14:15+0400
2022-09-09T14:15+0400
2022-09-09T14:32+0400
անդրեյ ռուդենկո
ռուսաստան
ուկրաինա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հացահատիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0e/26100091_0:26:1601:926_1920x0_80_0_0_cd2458a0464af35dee1167f2e17c0546.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հացահատիկի արտահանման գործարքի հետագա երկարաձգումը կախված կլինի դրա կատարումից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նման պայման է նշել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։Դիվանագետը պատմել է, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում այդ հարցի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրավացի էր, երբ հայտարարեց, որ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով բեռնված բազմաթիվ նավեր են դուրս եկել, իսկ ռուսական հացահատիկի և պարարտանյութի արտահանումը դժվարությունների է բախվում։«Այդ պատճառով իրավիճակը փոխել է պետք, այն փոխելու ենք հաշվի առնելով, որ նոյեմբերին ավարտվում է այս նախագծի ժամկետը», – ասել է Ռուդենկոն։Ստամբուլում հուլիսի 22-ին կայացել է արտահանման համար ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին բազմակողմանի համաձայնագրի ստորագրում։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում 3 նավահանգստից, այդ թվում Օդեսայից։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ, հայտարարել էր, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր երկրներ, այլ ոչ թե կարիքավոր աֆրիկյան պետություններ։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին հայտարարել էր, որ պարենային գործարքի այն մասը, որը վերաբերում է ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանմանը, չի գործում։ Այդ պատճառով, ըստ նրա, չի բացառվում, որ համաձայնագիրը չեղարկվի։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0e/26100091_0:0:1601:1201_1920x0_80_0_0_fa5e73b8becaa85d2c3f5417d91a22c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրեյ ռուդենկո, ռուսաստան, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հացահատիկ
անդրեյ ռուդենկո, ռուսաստան, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հացահատիկ
Ռուսաստանում նշել են պարենային գործարքի երկարացման պայմանները
14:15 09.09.2022 (Թարմացված է: 14:32 09.09.2022) Ռուսաստանյան հացահատիկի և պարարտանյութի արտահանումը դժվարությունների է բախվում։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հացահատիկի արտահանման գործարքի հետագա երկարաձգումը կախված կլինի դրա կատարումից։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նման պայման է նշել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Դիվանագետը պատմել է, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում այդ հարցի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրավացի էր, երբ հայտարարեց, որ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով բեռնված բազմաթիվ նավեր են դուրս եկել, իսկ ռուսական հացահատիկի և պարարտանյութի արտահանումը դժվարությունների է բախվում։
«Այդ պատճառով իրավիճակը փոխել է պետք, այն փոխելու ենք հաշվի առնելով, որ նոյեմբերին ավարտվում է այս նախագծի ժամկետը», – ասել է Ռուդենկոն։
Ըստ նրա` գործարքի երկարացման նպատակահարմարության մասին որոշումը կախված կլինի դրա կատարման գործընթացից։ «Ցավոք, այն իրականացվում է ոչ այնքան այնպես, ինչպես նախատեսվում էր և ինչպես մեզ խոստացել էին նույն ՄԱԿ–ից», – եզրափակել է փոխարտգործնախարարը։
Ստամբուլում հուլիսի 22-ին կայացել է արտահանման համար ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին բազմակողմանի համաձայնագրի ստորագրում։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում 3 նավահանգստից, այդ թվում Օդեսայից։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ, հայտարարել էր, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր երկրներ, այլ ոչ թե կարիքավոր աֆրիկյան պետություններ։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին հայտարարել էր, որ պարենային գործարքի այն մասը, որը վերաբերում է ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանմանը, չի գործում։ Այդ պատճառով, ըստ նրա, չի բացառվում, որ համաձայնագիրը չեղարկվի։