https://arm.sputniknews.ru/20220909/latvian-ksahmanapaki-mutqy-shengen-viza-unecvogh-rusastancineri-hamar-agn-47952646.html
Լատվիան կսահմանափակի մուտքը շենգեն վիզա ունեցող ռուսաստանցիների համար. ԱԳՆ
Լատվիան կսահմանափակի մուտքը շենգեն վիզա ունեցող ռուսաստանցիների համար. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Օգոստոսի վերջին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասաց, որ ԵՄ երկրները քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ–ի հետ պարզեցված վիզայի ռեժիմն... 09.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-09T11:47+0400
2022-09-09T11:47+0400
2022-09-09T11:51+0400
վիզա
լատվիա
պատժամիջոցներ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1519/48/15194858_56:0:1546:838_1920x0_80_0_0_21846df2086849d5ed97bb0e32752057.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Լատվիայի կառավարությունը որոշել է սահմանափակել շենգեն վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքը երկիր։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է երկրի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը։Ավելի վաղ Ռինկևիչսը հայտարարել էր, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ–ի հետ սահմանակից երկրները կարող են արգելել շենգեն վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքն իրենց երկիր։ Նրա խոսքով` ՌԴ քաղաքացիներին տրամադրված 12 մլն վիզան մեկ որոշմամբ չեղարկելն «անհնար է ինչպես իրավաբանորեն, այնպես էլ տեխնիկապես», բացի դրանից, «այդ 12 միլիոնից ոչ բոլորը պետք է հետ կանչվեն», այդ պատճառով Լատվիան այլ երկրների հետ մեկտեղ կհամապատասխանեցնի որոշումներն ու դրանց ուժի մեջ մտնելու ժամանակը։ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբիրգիսը միևնույն ժամանակ նշել է, որ որոշումների կայացումը կարող է մի քանի շաբաթ տևել։Օգոստոսի վերջին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասաց, որ ԵՄ երկրները քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի հետ պարզեցված վիզայի ռեժիմն ամբողջությամբ կասեցնելու վերաբերյալ, սակայն ՌԴ քաղաքացիների որոշ կատեգորիաներ նախկինի պես կկարողանան ԵՄ–ի մուտքի վիզա ստանալ։Գերմանիայի ԱԳՆ-ն խելամիտ չի համարում ռուսաստանցիներին շենգենյան վիզաներ չտրամադրելըԱվելի վաղ ՌԻԱ Նովոստիի Եվրոպական հանձնաժողովում հիշեցրին, որ ԵՄ անդամ երկրները կարող են ինքնուրույն սահմանափակել վիզաների տրամադրումը, սակայն միշտ կլինեն մարդկանց կատեգորիաներ, որոնց վիզա տալն անհրաժեշտ կլինի, օրինակ` մարդասիրական առաքելություններ իրականացնողների, ԵՄ–ում գտնվողների ընտանիքի անդամների, ինչպես նաև լրագրողների և այլախոհների դեպքերում։
լատվիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1519/48/15194858_242:0:1359:838_1920x0_80_0_0_50577e4eb710507f34b5fae811f0c807.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիզա, լատվիա, պատժամիջոցներ, ռուսաստան
վիզա, լատվիա, պատժամիջոցներ, ռուսաստան
Լատվիան կսահմանափակի մուտքը շենգեն վիզա ունեցող ռուսաստանցիների համար. ԱԳՆ
11:47 09.09.2022 (Թարմացված է: 11:51 09.09.2022) Օգոստոսի վերջին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասաց, որ ԵՄ երկրները քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ–ի հետ պարզեցված վիզայի ռեժիմն ամբողջությամբ կասեցնելու վերաբերյալ, սակայն որոշ ՌԴ քաղաքացիներ նախկինի պես կկարողանան ԵՄ–ի մուտքի վիզա ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Լատվիայի կառավարությունը որոշել է սահմանափակել շենգեն վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքը երկիր։ Այս մասին,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է երկրի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը։
Ավելի վաղ Ռինկևիչսը հայտարարել էր, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ–ի հետ ս
ահմանակից երկրները կարող են արգելել շենգեն վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքն իրենց երկիր։
Նրա խոսքով` ՌԴ քաղաքացիներին տրամադրված 12 մլն վիզան մեկ որոշմամբ չեղարկելն «անհնար է ինչպես իրավաբանորեն, այնպես էլ տեխնիկապես», բացի դրանից, «այդ 12 միլիոնից ոչ բոլորը պետք է հետ կանչվեն», այդ պատճառով Լատվիան այլ երկրների հետ մեկտեղ կհամապատասխանեցնի որոշումներն ու դրանց ուժի մեջ մտնելու ժամանակը։ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբիրգիսը միևնույն ժամանակ նշել է, որ որոշումների կայացումը կարող է մի քանի շաբաթ տևել։
Օգոստոսի վերջին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասաց, որ ԵՄ երկրները քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի հետ պարզեցված վիզայի ռեժիմն ամբողջությամբ կասեցնելու վերաբերյալ, սակայն ՌԴ քաղաքացիների որոշ կատեգորիաներ նախկինի պես կկարողանան ԵՄ–ի մուտքի վիզա ստանալ։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի Եվրոպական հանձնաժողովում հիշեցրին, որ ԵՄ անդամ երկրները կարող են ինքնուրույն սահմանափակել վիզաների տրամադրումը, սակայն միշտ կլինեն մարդկանց կատեգորիաներ, որոնց վիզա տալն անհրաժեշտ կլինի, օրինակ` մարդասիրական առաքելություններ իրականացնողների, ԵՄ–ում գտնվողների ընտանիքի անդամների, ինչպես նաև լրագրողների և այլախոհների դեպքերում։