Հուսով եմ` լավ կանցնի. Բերեզովսկին սահմանամերձ մարզերում ֆուտբոլային մրցաշար կանցկացնի
14:37 09.09.2022 (Թարմացված է: 14:50 09.09.2022)

Ռոման Բերեզովսկին, Ալեքսանդր Բերեզովսկին ու
Վադիմ Ֆեֆիլովը ասուլիսի ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Մրցաշարի առաջին խաղը լինելու է սեպտեմբերի 10-ին` Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին ՀՀ սահմանամերձ մարզերում երեխաների համար նասխատեսում է մրցումներ անցկացնել։ Այս մասին ֆուտբոլիստը, որը ինքն է 20 տարի պաշտպանել հավաքականի դարպասը, հայտարարեց Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն սրահում։
Բերեզովսկին իր խոսքը սկսեց հայերենով ու հիշեց 1990-ականները, երբ խաղում էր Կապանի թիմում. այդ ժամանակ Հայաստանում պատերազմ էր, կրակոցներ էին հնչում, գնդակոծում էին տարածքը, իրենք էլ թաքնվում էին ապաստարաններում։
«Հենց այնտեղ ծանոթացա թթի արաղի հետ (ժպտում է), ու հիմա հաճելի է, որ այսքան տարի անց պետք է վերադառնամ այնտեղ։ Հուսով եմ, որ մրցաշարը լավ կանցնի»,– ասաց ֆուտբոլիստը։
Նրա խոսքով` նմանատիպ մրցումները հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների համար կարևոր են՝ ապագային ավվելի լավատեսորեն նայելու տեսանկյունից։

Վադիմ Ֆեֆիլով
© Sputnik / Aram Nersesyan
Մրցաշարի գաղափարի հեղինակ, Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ներկայացրեց, թե ինչպես է նման միտք առաջացել։
«Սահմանամերձ մարզեր այցելելիս ուսումնասիրություններ ենք արել, խոսել տեղի բնակիչների, դպրոցների տնօրենների հետ, թե ինչ ոլորտի կամավորների կցանկանան տեսնել իրենց մարզում։ Սյունիքի մարզում ասացին, որ ցանկանում են իրենց մոտ տեսնել հոգեբանների ու ֆիզկուլտուրայի ուսուցչի, որը կլինի սպորտային անցյալով։ Հենց այդպես էլ մեզ մոտ ծագեց միտքը նման մրցաշար անցկացնելու»,– ասաց Ֆեֆիլովը։
Մրցաշարում հաղթողը ստանալու է Ռոման Բերեզովսկու անվան մրցանակ։ Առաջին հանդիպումը լինելու է սեպտեմբերի 10-ին` Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում։
Խաղերը լինելու են ամենամյա, կազմակերպիչներն են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Երևանում Ռուսական տունը և «Բարիության ճանապարհ» ՀԿ–ն։ Ընդհանուր առմամբ, մասնակցելու է 140 տղա։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ ամեն խաղի ժամանակ ներկա կլինի շուրջ 300-400 երկրպագու։

Ալեքսանդր Բերեզովսկի
© Sputnik / Aram Nersesyan
Ռոման Բերեզովսկու եղբայրը՝ «Բարիության ճանապարհ» ՀԿ նախագահ, Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին էլ մանրամասնեց, թե երբ և որտեղ են իրականացվելու մրցումները։
«Հաջորդ խաղը լինելու է սեպտեմբերի 15-ին` Վայոց Ձորի Վայք քաղաքում, իսկ սեպտեմբերի 17-ին նրանք կլինեն Սյունիքի մարզում` Կապանում, որտեղ Ռոմանը սկսել է իր կարիերան։ Ամեն մարզում լինելու է 4 թիմ` մարզերի դպրոցները պետք է թիմեր ստեղծեն, հետո լինելու է 2 եզրափակիչ խաղ։ Մասնակիցները հիմնականում լինելու են 12-13 տարեկան»,– ասաց Ալեքսանդր Բերեզովսկին։
Խաղերին նախորդելու են բացման հանդիսավոր արարողություններ, հավելեց նա։

1/11
© Sputnik / Aram Nersesyan
Ռոման Բերեզովսկի

2/11
© Sputnik / Aram Nersesyan
Ալեքսանդր Բերեզովսկի

3/11
© Sputnik / Aram Nersesyan
Ռոման Բերեզովսկի

4/11
© Sputnik / Aram Nersesyan
Ռոման Բերեզովսկու մամուլի ասուլիսը

5/11
© Sputnik / Aram Nersesyan
Բերեզովսկի եղբայրներն ասուլիսի ժամանակ

6/11
© Sputnik / Aram Nersesyan
Ռոման Բերեզովսկին, Ալեքսանդր Բերեզովսկին ու Վադիմ Ֆեֆիլովը ասուլիսի ժամանակ

7/11
© Sputnik / Aram Nersesyan
Վադիմ Ֆեֆիլով

8/11
© Sputnik / Aram Nersesyan
Մրցաշարի մեդալները

9/11
© Sputnik / Aram Nersesyan
Մրցաշարի մեդալները

10/11
© Sputnik / Aram Nersesyan
Մրցաշարի մարզաշապիկը

11/11
© Sputnik / Aram Nersesyan
Ռոման Բերեզովսկի
1/11
© Sputnik / Aram Nersesyan
Ռոման Բերեզովսկի
2/11
© Sputnik / Aram Nersesyan
Ալեքսանդր Բերեզովսկի
3/11
© Sputnik / Aram Nersesyan
Ռոման Բերեզովսկի
4/11
© Sputnik / Aram Nersesyan
Ռոման Բերեզովսկու մամուլի ասուլիսը
5/11
© Sputnik / Aram Nersesyan
Բերեզովսկի եղբայրներն ասուլիսի ժամանակ
6/11
© Sputnik / Aram Nersesyan
Ռոման Բերեզովսկին, Ալեքսանդր Բերեզովսկին ու Վադիմ Ֆեֆիլովը ասուլիսի ժամանակ
7/11
© Sputnik / Aram Nersesyan
Վադիմ Ֆեֆիլով
8/11
© Sputnik / Aram Nersesyan
Մրցաշարի մեդալները
9/11
© Sputnik / Aram Nersesyan
Մրցաշարի մեդալները
10/11
© Sputnik / Aram Nersesyan
Մրցաշարի մարզաշապիկը
11/11
© Sputnik / Aram Nersesyan
Ռոման Բերեզովսկի