https://arm.sputniknews.ru/20220909/erevanum-nakhatesvum-e-nvor-dendrvopark-himnel-apaga-ajgu-taratsqi-mi-masn-arden-maqrvel-e-47973752.html
Երևանում նախատեսվում է նոր դենդրոպարկ հիմնել. ապագա այգու տարածքի մի մասն արդեն մաքրվել է
Երևանում նախատեսվում է նոր դենդրոպարկ հիմնել. ապագա այգու տարածքի մի մասն արդեն մաքրվել է
Sputnik Արմենիա
2023թ–ին Երևանում նախատեսվում է տնկել համայնքային ջերմոցում աճեցված 1 մլն տարբեր տեսակի ծաղիկներ։ 09.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-09T16:45+0400
2022-09-09T16:45+0400
2022-09-09T16:53+0400
երևան
զբոսայգի
էկոլոգիա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47967254_0:0:1001:563_1920x0_80_0_0_5d067d0fea48b3c3b952f59e1578fd64.jpg
Երևանի Շենգավիթ համայնքում` Արցախի փողոցին հարակից հատվածում, նախատեսվում է հիմնել նոր էկո պարկ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոր այգին տեղակայված է լինելու Երևանի համայնքային ջերմոցային տնտեսության ու տնկարանի հարևանությամբ։ Ապագա այգու տարածքը 8 հա է, որից 3-ն արդեն մաքրվել է։ Այնտեղից դուրս է բերվել 40 բեռնատար ավտոմեքենա աղբ։Երևանյան նոր այգին կդառնա ՀՀ անկախացումից հետո հիմնված առաջին դենդրոպարկը բացառիկ ու թանկարժեք բուսատեսակներով, որոնք կբազմացվեն ու կտեղափոխվեն Երևանի տարբեր կանաչ գոտիներ։ Նոր դենդրոպարկը կծառայի ինչպես գիտական, այնպես էլ զբոսշրջային նպատակի համար։«Հիշողության պարտեզ» Երևանում. 300 ծառ է տնկվել Հաղթանակի զբոսայգումԶուգահեռաբար Երևանի քաղաքապետարանը զարգացնում է նաև քաղաքի ջերմոցային տնտեսությունը, որտեղ աճեցվում է Երևանում տնկվող բոլոր տեսակի բույսերի մեծ մասը։ Տնկարանում առաջիկայում նախատեսվում է ոռոգման նոր համակարգ անցկացնել, քանի որ այսօր տնկարանում բույսերը դեռ ձեռքով են ոռոգվում։Նորացվում ու ավելացվում է նաև քաղաքի մյուս կանաչ գոտիների ոռոգման ցանցը։ Աշխատանքներ են տարվում նաև վերականգնելու Երևանի երբեմնի անտառային տարածքները` շուրջ 10 հա տարածքով, որից 6-ը`Ծիծեռնակաբերդի բարձունքում, 4-ը` Սարալանջում։Երևանի օղակաձև զբոսայգում նոր աղբյուր-հուշակոթող կտեղադրվիԸնդ որում` լայնածավալ այս ծրագիրը նախատեսվում է իրականացնել բացառապես քաղաքային կանաչապատման ծառայության ուժերով ու մայրաքաղաքի ջերմոցում աճեցված տնկիներով։ Ծառատունկը կմեկնարկի արդեն այս աշնանը։ Քաղաքի չորացած ծառերը ևս կփոխարինվեն նոր տնկիներով։Հաջորդ տարի Երևանում նախատեսվում է տնկել համայնքային ջերմոցում աճեցված 1 մլն տարբեր տեսակի ծաղիկներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47967254_19:0:770:563_1920x0_80_0_0_8a620f28b3389358c9a3c1015fe74f1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, զբոսայգի, էկոլոգիա, видео, տեսանյութեր, տեսանյութ
երևան, զբոսայգի, էկոլոգիա, видео, տեսանյութեր, տեսանյութ
Երևանում նախատեսվում է նոր դենդրոպարկ հիմնել. ապագա այգու տարածքի մի մասն արդեն մաքրվել է
16:45 09.09.2022 (Թարմացված է: 16:53 09.09.2022) 2023թ–ին Երևանում նախատեսվում է տնկել համայնքային ջերմոցում աճեցված 1 մլն տարբեր տեսակի ծաղիկներ։
Երևանի Շենգավիթ համայնքում` Արցախի փողոցին հարակից հատվածում, նախատեսվում է հիմնել նոր էկո պարկ։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոր այգին տեղակայված է լինելու Երևանի համայնքային ջերմոցային տնտեսության ու տնկարանի հարևանությամբ։
Ապագա այգու տարածքը 8 հա է, որից 3-ն արդեն մաքրվել է։ Այնտեղից դուրս է բերվել 40 բեռնատար ավտոմեքենա աղբ։
Երևանյան նոր այգին կդառնա ՀՀ անկախացումից հետո հիմնված առաջին դենդրոպարկը բացառիկ ու թանկարժեք բուսատեսակներով, որոնք կբազմացվեն ու կտեղափոխվեն Երևանի տարբեր կանաչ գոտիներ։ Նոր դենդրոպարկը կծառայի ինչպես գիտական, այնպես էլ զբոսշրջային նպատակի համար։
Զուգահեռաբար Երևանի քաղաքապետարանը զարգացնում է նաև քաղաքի ջերմոցային տնտեսությունը, որտեղ աճեցվում է Երևանում տնկվող բոլոր տեսակի բույսերի մեծ մասը։ Տնկարանում առաջիկայում նախատեսվում է ոռոգման նոր համակարգ անցկացնել, քանի որ այսօր տնկարանում բույսերը դեռ ձեռքով են ոռոգվում։
Նորացվում ու ավելացվում է նաև քաղաքի մյուս կանաչ գոտիների ոռոգման ցանցը։ Աշխատանքներ են տարվում նաև վերականգնելու Երևանի երբեմնի անտառային տարածքները` շուրջ 10 հա տարածքով, որից 6-ը`Ծիծեռնակաբերդի բարձունքում, 4-ը` Սարալանջում։
Ընդ որում` լայնածավալ այս ծրագիրը նախատեսվում է իրականացնել բացառապես քաղաքային կանաչապատման ծառայության ուժերով ու մայրաքաղաքի ջերմոցում աճեցված տնկիներով։ Ծառատունկը կմեկնարկի արդեն այս աշնանը։ Քաղաքի չորացած ծառերը ևս կփոխարինվեն նոր տնկիներով։
Հաջորդ տարի Երևանում նախատեսվում է տնկել համայնքային ջերմոցում աճեցված 1 մլն տարբեր տեսակի ծաղիկներ։