https://arm.sputniknews.ru/20220909/erevanum-kajacel-e-elektramvobilneri-amenamja-avtvoerty-tesanjut-47995779.html
Երևանում կայացել է էլեկտրամոբիլների ամենամյա ավտոերթը․ տեսանյութ
Երևանում կայացել է էլեկտրամոբիլների ամենամյա ավտոերթը․ տեսանյութ
Sputnik Արմենիա
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ 2018 թվականի սկզբին Հայաստանում 40-ից մի փոքր ավելի էլեկտրամոբիլներ կային, այսօր ՝ մի քանի հազար: 09.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-09T21:15+0400
2022-09-09T21:15+0400
2022-09-09T21:15+0400
տեսանյութեր
ավտոարշավ
էլեկտրամոբիլ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47994096_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9f04776f0c125fa146c08cf99fb32eff.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Շահումյան հրապարակից մեկնարկել է Էլեկտրամոբիլների համաշխարհային օրվան նվիրված ամենամյա ավտոերթը։Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Էլեկտրամոբիլների զարգացման նախագծի հիմնադիր (plug.am) Կարեն Դերձյանը, մրցավազքի շրջանակներում կներկայացվի էլեկտրամոբիլների լայն տեսականի, քանի որ աշխարհի գրեթե բոլոր ավտոմոբիլային բրենդներն արդեն ունեն էլեկտրական մոդելներ:Վարորդները կուղևորվեն Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ կկատարեն խորհրդանշական ծառատունկ:Մոտ ժամանակներս ՀՀ կառավարությունը պատրաստում է նոր արտոնություններ տրամադրել, մասնավորապես պարզեցված թույլտվություններ էլեկտրական լիցքավորման կետերի համար, արտոնություններ պրոֆիլային ավտոսերվիսների համար, աջակցություն լիցքավորման սարքերի արտադրության համար և այլն։ Դիտարկվում է նաև այդ մեքենաների համար գույքահարկի արտոնություններ տրամադրելու նախագիծը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47994096_183:0:1623:1080_1920x0_80_0_0_42e3456051ee67988a869702c67df810.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, ավտոարշավ, էլեկտրամոբիլ, երևան, видео
տեսանյութեր, ավտոարշավ, էլեկտրամոբիլ, երևան, видео
Երևանում կայացել է էլեկտրամոբիլների ամենամյա ավտոերթը․ տեսանյութ
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ 2018 թվականի սկզբին Հայաստանում 40-ից մի փոքր ավելի էլեկտրամոբիլներ կային, այսօր ՝ մի քանի հազար:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Շահումյան հրապարակից մեկնարկել է Էլեկտրամոբիլների համաշխարհային օրվան նվիրված ամենամյա ավտոերթը։
Ինչպես
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Էլեկտրամոբիլների զարգացման նախագծի հիմնադիր (plug.am) Կարեն Դերձյանը, մրցավազքի շրջանակներում կներկայացվի էլեկտրամոբիլների լայն տեսականի, քանի որ աշխարհի գրեթե բոլոր ավտոմոբիլային բրենդներն արդեն ունեն էլեկտրական մոդելներ:
Վարորդները կուղևորվեն Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ կկատարեն խորհրդանշական ծառատունկ:
Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը
Sputnik Արմենիային ասաց, որ 2018 թվականի սկզբին Հայաստանում եղել է ընդամենը 40 էլեկտրամոբիլ, որոնց լիցքավորման կետերը եղել են 8-9, ընդ որում ՝ հիմնականում Երևանում։ Հայաստան էլեկտրական մեքենաներ ներմուծելու դեպքում մաքսատուրքից ազատումը խթան հանդիսացավ, որ դրանք ավելի շատ ներմուծվեն։ Այժմ էլեկտրական մեքենաների թիվը Հայաստանում գերազանցում է մի քանի հազարը, իսկ լիցքավորման կետեր կան ամբողջ հանրապետությունում։ Բացի այդ, էլեկտրամոբիլներն ազատվել են կայանատեղիների համար սահմանված տուրքերից։
Մոտ ժամանակներս ՀՀ կառավարությունը պատրաստում է նոր արտոնություններ տրամադրել, մասնավորապես պարզեցված թույլտվություններ էլեկտրական լիցքավորման կետերի համար, արտոնություններ պրոֆիլային ավտոսերվիսների համար, աջակցություն լիցքավորման սարքերի արտադրության համար և այլն։ Դիտարկվում է նաև այդ մեքենաների համար գույքահարկի արտոնություններ տրամադրելու նախագիծը։