https://arm.sputniknews.ru/20220908/tiezerakan-mtnvolvort-ev-4000-amja-vishapaqar-starmus-y-gjumrium-e-47920395.html
Տիեզերական մթնոլորտ և 4000-ամյա վիշապաքար. Starmus-ը Գյումրիում է
Տիեզերական մթնոլորտ և 4000-ամյա վիշապաքար. Starmus-ը Գյումրիում է
Sputnik Արմենիա
Գյումրեցի երիտասարդները հնարավորություն ունեին մոտիվացնող խորհուրդներ ստանալ iPod-ի հեղինակից ու լուսնագնացի պատմությունը լսել: 08.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-08T16:31+0400
2022-09-08T16:31+0400
2022-09-08T18:16+0400
սթարմուս
գյումրի
վիշապաքար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47916977_0:18:1600:918_1920x0_80_0_0_73bf7a922e54b0fa82b25e1e196ad607.jpg
Գյումրեցի երիտասարդները հնարավորություն ունեին մոտիվացնող խորհուրդներ ստանալ iPod-ի հեղինակից ու լուսնագնացի պատմությունը լսել:ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Հաղթահարել» տիեզերական տարածությունը Գյումրու տեխնոլոգիական դահլիճի կենտրոնում «Արշալույս 5» վիշապաքարը տեսնելու համար։ Սեպտեմբերի 8-ին Starmus VI փառատոնի շրջանակում Գյումրիում մեկնարկեց «STARMUS VI x co-creating the future» միջոցառումը, որի գլխավոր հերոսը «Արշալույս 5»-ն էր:«Արշալույս 5» վիշապաքարը գտնվել է 2018 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ արշավախմբի կողմից, Գեղամա լեռներում՝ Արշալույս գյուղի հարակից սարի տարածքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հնագետ Արսեն Բոբոխյանը տեղեկացրեց, որ սա այդ տարածքում կուտակված 5 վիշապաքարերից մեկն է, որն այսօրվա տվյալներով մոտ 4 հազար տարեկան է:Ջրի խորհուրդ ունեցող վիշապաքարը «50 տարի Մարսում» խորագրով Starmus-ի խորհրդանիշն է` «Մարս» մոլորակ ջուր հասցնելու ակնկալիքով։«2 տարի առաջ վիշապաքարը վերականգնելու նպատակով տեղափոխել ենք Երևան, փոխարենը տեղադրված է վիշապաքարի կրկնօրինակը, իսկ այսօր այդ իրական վիշապաքարը միջոցառման նպատակով տեղափոխել ենք Գյումրի »,-պատմում է հնագետը` հավելելով որ վիշապաքարը կարող է համարվել հայկական լեռնաշխարհի հնագույն կրոնական համակարգի մի մասը:Այս վիշապաքարն առաջին անգամ է «ճանապարհորդում» ու, հնագետի խոսքով, փայլուն կերպով անցավ ճանապարհը: Ի դեպ, «Վիշապաքարի ուղերձը» խորագիրը կրող արվեստի յուրօրինակ ցուցադրության շրջանակներում գյումրեցի երիտասարդները հնարավորություն ունեցան հանդիպելու տիեզերագնաց, «Apollo 16»-ի լուսնագնաց Չարլի Դյուկին և iPod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ, Nest ընկերության հիմնադիր և Future Shape ընկերության տնօրեն Թոնի Ֆադելին:Աշխարհահռչակ գիտնականների խորհուրդները երիտասարդներին մոտիվացնում էին: «Նոր տեխնոլոգիաները շատ լավ են հատկապես ինֆորմացիայի տարածման առումով, բայց չմոռանաք մարդկային հարաբերությունների մասին ու միշտ լավատես եղեք՝ լինելով խելացի մարդկանց կողքին»,-երիտասարդներին խորհուրդ տվեց Թոնի Ֆադելին՝ հավելելով, չի դժգոհում, որ իր ձեռքին 2 սերունդ հին iPhone է:Չարլի Դյուկն էլ ներկայացրեց լուսնի վրա հայտնվելու առաջին տպավարությունների մասին: «Անհավանական ու ֆանտաստիկ էր»,-ասաց նա, որ Լուսնի վրա ոտք էր դրել 1972 թվականի ապրիլի 16-ից 27-ը «Ապոլոն 16»-ի առաքելությամբ: 20 ժամ 15 րոպե Չարլին գտնվել է տիեզերանավից դուրս: Այդ ընթացքում նա տեղադրել և փորձարկել է գիտական սարքավորումներ, հավաքել մոտ 97 կգ քարերի և հողի նմուշներ, ինչպես նաև գնահատել լուսնային մեքենայի (LRV) աշխատանքը Լուսնի կոշտ մակերևույթի վրա:Տեխնոլոգիական կենտրոնում ներկայացված էին նաև Արագածի տարածքում հայտնաբերված վիշապաքարարերի պատկերները:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Արշալույս 5» վիշապաքարը ներկայացվեց Գյումրիում
Sputnik Արմենիա
«Արշալույս 5» վիշապաքարը ներկայացվեց Գյումրիում
2022-09-08T16:31+0400
true
PT2M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47916977_0:0:1600:1200_1920x0_80_0_0_06362a8bdedbb0e2e5fa2ebde226f2cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սթարմուս, գյումրի, վիշապաքար
սթարմուս, գյումրի, վիշապաքար
Գյումրեցի երիտասարդները հնարավորություն ունեին մոտիվացնող խորհուրդներ ստանալ iPod-ի հեղինակից ու լուսնագնացի պատմությունը լսել:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Հաղթահարել» տիեզերական տարածությունը Գյումրու տեխնոլոգիական դահլիճի կենտրոնում «Արշալույս 5» վիշապաքարը տեսնելու համար։ Սեպտեմբերի 8-ին Starmus VI փառատոնի շրջանակում Գյումրիում մեկնարկեց «STARMUS VI x co-creating the future» միջոցառումը, որի գլխավոր հերոսը «Արշալույս 5»-ն էր:
«Արշալույս 5» վիշապաքարը գտնվել է 2018 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ արշավախմբի կողմից, Գեղամա լեռներում՝ Արշալույս գյուղի հարակից սարի տարածքում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հնագետ Արսեն Բոբոխյանը տեղեկացրեց, որ սա այդ տարածքում կուտակված 5 վիշապաքարերից մեկն է, որն այսօրվա տվյալներով մոտ 4 հազար տարեկան է:
Ջրի խորհուրդ ունեցող վիշապաքարը «50 տարի Մարսում» խորագրով Starmus-ի խորհրդանիշն է` «Մարս» մոլորակ ջուր հասցնելու ակնկալիքով։
«2 տարի առաջ վիշապաքարը վերականգնելու նպատակով տեղափոխել ենք Երևան, փոխարենը տեղադրված է վիշապաքարի կրկնօրինակը, իսկ այսօր այդ իրական վիշապաքարը միջոցառման նպատակով տեղափոխել ենք Գյումրի »,-պատմում է հնագետը` հավելելով որ վիշապաքարը կարող է համարվել հայկական լեռնաշխարհի հնագույն կրոնական համակարգի մի մասը:
Այս վիշապաքարն առաջին անգամ է «ճանապարհորդում» ու, հնագետի խոսքով, փայլուն կերպով անցավ ճանապարհը: Ի դեպ, «Վիշապաքարի ուղերձը» խորագիրը կրող արվեստի յուրօրինակ ցուցադրության շրջանակներում գյումրեցի երիտասարդները հնարավորություն ունեցան հանդիպելու տիեզերագնաց, «Apollo 16»-ի լուսնագնաց Չարլի Դյուկին և iPod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ, Nest ընկերության հիմնադիր և Future Shape ընկերության տնօրեն Թոնի Ֆադելին:
Աշխարհահռչակ գիտնականների խորհուրդները երիտասարդներին մոտիվացնում էին: «Նոր տեխնոլոգիաները շատ լավ են հատկապես ինֆորմացիայի տարածման առումով, բայց չմոռանաք մարդկային հարաբերությունների մասին ու միշտ լավատես եղեք՝ լինելով խելացի մարդկանց կողքին»,-երիտասարդներին խորհուրդ տվեց Թոնի Ֆադելին՝ հավելելով, չի դժգոհում, որ իր ձեռքին 2 սերունդ հին iPhone է:
Չարլի Դյուկն էլ ներկայացրեց լուսնի վրա հայտնվելու առաջին տպավարությունների մասին: «Անհավանական ու ֆանտաստիկ էր»,-ասաց նա, որ Լուսնի վրա ոտք էր դրել 1972 թվականի ապրիլի 16-ից 27-ը «Ապոլոն 16»-ի առաքելությամբ: 20 ժամ 15 րոպե Չարլին գտնվել է տիեզերանավից դուրս: Այդ ընթացքում նա տեղադրել և փորձարկել է գիտական սարքավորումներ, հավաքել մոտ 97 կգ քարերի և հողի նմուշներ, ինչպես նաև գնահատել լուսնային մեքենայի (LRV) աշխատանքը Լուսնի կոշտ մակերևույթի վրա:
Տեխնոլոգիական կենտրոնում ներկայացված էին նաև Արագածի տարածքում հայտնաբերված վիշապաքարարերի պատկերները: