https://arm.sputniknews.ru/20220908/kensatvoshakajin-hetvtsharajin-hamakargin-arden-4-bank-e-miacel-47902855.html
Կենսաթոշակային հետվճարային համակարգին արդեն 4 բանկ է միացել
Կենսաթոշակային հետվճարային համակարգին արդեն 4 բանկ է միացել
Sputnik Արմենիա
Մինչ այդ հետվճարների ծրագրին միացել էին հայաստանյան կենսաթոշակներ վճարող 12 բանկերից միայն 3-ը` «ՎՏԲ Հայաստանը», «Արդշինբանկը» և «Հայբիզնեսբանկը»։ 08.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-08T11:20+0400
2022-09-08T11:20+0400
2022-09-08T11:21+0400
հայաստան
բանկ
թոշակ
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/42/19794237_0:85:1600:985_1920x0_80_0_0_32a7d418035b2e28ceeef11c6a7fc108.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Կենսաթոշակային հետվճարային համակարգին միացել է նաև «Ակբա» բանկը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։«Մեր քաղաքացիներն արդեն ակտիվորեն անկանխիկ գործարքներ կարող են անել նաև «Ակբա» բանկի քարտերով, որովհետև կենսաթոշակառուների մեծ հատված սպասարկվում էր հենց«Ակբա» բանկի կողմից»,– ասաց նախարարը։Նշենք, որ «Ակբան» կենսաթոշակային նոր համակարգին միացած հայաստանյան 4-րդ բանկն է։Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։Սոցապնախարարության ավելի վաղ հայտնած տվյալներով` ծրագրի շուրջ 200 000 շահառու հետվճարային համակարգից օգտվելու համար ստիպված պետք է փոխեն իրենց սպասարկող բանկերը ու դառնան վերոհիշյալ 4 բանկերից մեկի հաճախորդ։Ընդ որում, այս կարգավորման ժամկետը սահմանափակված չէ։Նախարարությունը հայտնում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությանը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։Բոլոր թոշակներն ու նպաստները կավելանան 3000 դրամով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/42/19794237_177:0:1600:1067_1920x0_80_0_0_696895ce25aa4df8d10d4c860d3ba1cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանկ, թոշակ
Կենսաթոշակային հետվճարային համակարգին արդեն 4 բանկ է միացել
11:20 08.09.2022 (Թարմացված է: 11:21 08.09.2022) Մինչ այդ հետվճարների ծրագրին միացել էին հայաստանյան կենսաթոշակներ վճարող 12 բանկերից միայն 3-ը` «ՎՏԲ Հայաստանը», «Արդշինբանկը» և «Հայբիզնեսբանկը»։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Կենսաթոշակային հետվճարային համակարգին միացել է նաև «Ակբա» բանկը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Մեր քաղաքացիներն արդեն ակտիվորեն անկանխիկ գործարքներ կարող են անել նաև «Ակբա» բանկի քարտերով, որովհետև կենսաթոշակառուների մեծ հատված սպասարկվում էր հենց«Ակբա» բանկի կողմից»,– ասաց նախարարը։
Նշենք, որ «Ակբան» կենսաթոշակային նոր համակարգին միացած հայաստանյան 4-րդ բանկն է։
Մինչ այդ հետվճարների ծրագրին միացել էին հայաստանյան կենսաթոշակներ վճարող 12 բանկերից միայն 3-ը` «ՎՏԲ Հայաստանը»– «Արդշինբանկը» և «Հայբիզնեսբանկը»։
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Սոցապնախարարության ավելի վաղ հայտնած տվյալներով` ծրագրի շուրջ 200 000 շահառու հետվճարային համակարգից օգտվելու համար ստիպված պետք է փոխեն իրենց սպասարկող բանկերը ու դառնան վերոհիշյալ 4 բանկերից մեկի հաճախորդ։
Ընդ որում, այս կարգավորման ժամկետը սահմանափակված չէ։
Նախարարությունը հայտնում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությանը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։