https://arm.sputniknews.ru/20220908/interpvoly-dadarecrel-e-miqajel-minasjani-mijazgajin-hetakhuzumy-47921257.html
Ինտերպոլը դադարեցրել է Միքայել Մինասյանի միջազգային հետախուզումը
Ինտերպոլը դադարեցրել է Միքայել Մինասյանի միջազգային հետախուզումը
Sputnik Արմենիա
Ըստ դատախազության՝ որոշման իրավական հիմքերը ներկայացված չեն։ 08.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-08T16:44+0400
2022-09-08T16:44+0400
2022-09-08T16:54+0400
միքայել մինասյան
ինտերպոլ
հետախուզում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/10/26119255_0:0:1600:900_1920x0_80_0_0_6c9caabf6b38bd760dde0e873f21424c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ինտերպոլն այս տարվա հուլիսի 7-ից դադարեցրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ը գրությամբ տեղեկացրել է, որ Մինասյանի կողմից ներկայացված դիմումի քննարկման արդյունքում նման որոշում է կայացվել, սակայն գրության մեջ չեն ներկայացվել որոշման իրավական հիմքերը։Նշենք, որ այսօր առավոտյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է։ Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ դրանից հետո ՀՀ դատախազությունը օպերատիվ կերպով ձեռնարկել է համապատասխան միջոցներ՝ ստուգելու տեղեկատվությունը, հաշվի առնելով, որ «ՀՀ գլխավոր դատախազությունը մինչ այդ պաշտոնապես որևէ տեղեկատվություն կամ իրազեկում դրա վերաբերյալ չի ստացել»:Գլխավոր դատախազի խորհրդականը նաև հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է ՀՀ իրավասու մարմինների նախաձեռնությամբ։ Նա նշել է, որ նման պնդումները «իրականության հետ որևէ աղերս չունեն»։Հիշեցնենք՝ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով Միքայել Մինասյանը 2020թ. մարտի 17-ին ներգրավվել է որպես մեղադրյալ։ Հետագայում նրա մեղադրանքը փոփոխվել է, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1 հոդվածի 1-ին մասով (երեք դրված), 314-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ):2020թ. մարտի 23-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և Ինտերպոլին են ներկայացվել ներառյալ նրա մեղադրանքին առնչվող համապատասխան փաստաթղթեր և հիմնավորումներ՝ միջազգային հետախուզում հայտարարելու համար:Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/10/26119255_212:0:1412:900_1920x0_80_0_0_c4bbcab04e6d39f94046cfcd6d5ea5e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել մինասյան, ինտերպոլ, հետախուզում
միքայել մինասյան, ինտերպոլ, հետախուզում
Ինտերպոլը դադարեցրել է Միքայել Մինասյանի միջազգային հետախուզումը
16:44 08.09.2022 (Թարմացված է: 16:54 08.09.2022) Ըստ դատախազության՝ որոշման իրավական հիմքերը ներկայացված չեն։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ինտերպոլն այս տարվա հուլիսի 7-ից դադարեցրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ը գրությամբ տեղեկացրել է, որ Մինասյանի կողմից ներկայացված դիմումի քննարկման արդյունքում նման որոշում է կայացվել, սակայն գրության մեջ չեն ներկայացվել որոշման իրավական հիմքերը։
Նշենք, որ այսօր առավոտյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է։ Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ դրանից հետո ՀՀ դատախազությունը օպերատիվ կերպով ձեռնարկել է համապատասխան միջոցներ՝ ստուգելու տեղեկատվությունը, հաշվի առնելով, որ «ՀՀ գլխավոր դատախազությունը մինչ այդ պաշտոնապես որևէ տեղեկատվություն կամ իրազեկում դրա վերաբերյալ չի ստացել»:
«Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայում արդեն իսկ սկսել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Մ. Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու և դրանից բխող համապատասխան նոր ընթացակարգեր նախաձեռնելու ուղղությամբ»,- նշում է Աբրահամյանը։
Գլխավոր դատախազի խորհրդականը նաև հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է ՀՀ իրավասու մարմինների նախաձեռնությամբ։ Նա նշել է, որ նման պնդումները «իրականության հետ որևէ աղերս չունեն»։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով
Միքայել Մինասյանը 2020թ. մարտի 17-ին ներգրավվել է որպես մեղադրյալ։ Հետագայում նրա մեղադրանքը փոփոխվել է, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1 հոդվածի 1-ին մասով (երեք դրված), 314-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ):
2020թ. մարտի 23-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և Ինտերպոլին են ներկայացվել ներառյալ նրա մեղադրանքին առնչվող համապատասխան փաստաթղթեր և հիմնավորումներ՝ միջազգային հետախուզում հայտարարելու համար:
Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։