https://arm.sputniknews.ru/20220908/hajastanum-patvastvats-qaghaqacineri-41-tvokvosy-varakvel-e-kvorvonavirusvov-cucanishner-47886336.html
Հայաստանում պատվաստված քաղաքացիների 4,1 տոկոսը վարակվել է կորոնավիրուսով. ցուցանիշներ
Հայաստանում պատվաստված քաղաքացիների 4,1 տոկոսը վարակվել է կորոնավիրուսով. ցուցանիշներ
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան կորոնավիրուսի հետ կապված վիճակագրություն է ներկայացրել։ 08.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-08T08:55+0400
2022-09-08T08:55+0400
2022-09-08T08:55+0400
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
պատվաստում
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37318062_0:66:1101:685_1920x0_80_0_0_006f8a57c6e1971ad057a7eb9dccca79.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում 1 022 831 ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներից կորոնավիրուսով հիվանդացել է 42 359 մարդ կամ 4,1 տոկոսը: Տեղեկությունն ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման հայտնել են առողջապահության նախարարությունից։Գերատեսչությունից հայտնել են նաև, որ COVID-19-ով կրկնավարակվելու դեպքերն աճել են: Ամսական աճը կազմել է 1 376, իսկ համաճարակի ողջ ընթացքում՝ 20 748։Ընդ որում, հիվանդների թվի ավելացում գրանցվել է նաև ռիսկի խմբերում։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուս հայտնաբերվել է 0-18 տարեկան 20 752 մարդու մոտ։ Ամսական աճը կազմել է 1 121։ Ավելացել է նաև մուլտիսիստեմային բորբոքման համախտանիշով մինչև 18 տարեկան հիվանդների թիվը։ Ընդհանուր թիվը հասել է 165-ի (+3):Մեր երկրում այս ընթացքում հայտնաբերվել է նաև COVID-19-ի «Օմիկրոն» շտամը, այդ թվում նաև դրա BA.4 ու BA.5 ենթատեսակները։Սեպտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է 436 727: 3016 մարդ բուժում է ստանում։ COVID-ից մահվան ընդհանուր թիվը կազմում է 8 662 մարդ։Կորոնավիրուսի դեպքերը կայուն աճում են, բայց պատվաստման գործընթացը պասիվ է. Սահակյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37318062_1:0:978:733_1920x0_80_0_0_0797a2c5156bf5aaad780efbbf59c2ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, պատվաստում, հհ առողջապահության նախարարություն
կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, պատվաստում, հհ առողջապահության նախարարություն
Հայաստանում պատվաստված քաղաքացիների 4,1 տոկոսը վարակվել է կորոնավիրուսով. ցուցանիշներ
Առողջապահության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան կորոնավիրուսի հետ կապված վիճակագրություն է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում 1 022 831 ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներից կորոնավիրուսով հիվանդացել է 42 359 մարդ կամ 4,1 տոկոսը: Տեղեկությունն ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման հայտնել են առողջապահության նախարարությունից։
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ COVID-19-ով կրկնավարակվելու դեպքերն աճել են: Ամսական աճը կազմել է 1 376, իսկ համաճարակի ողջ ընթացքում՝ 20 748։
Ընդ որում, հիվանդների թվի ավելացում գրանցվել է նաև ռիսկի խմբերում։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուս հայտնաբերվել է 0-18 տարեկան 20 752 մարդու մոտ։ Ամսական աճը կազմել է 1 121։ Ավելացել է նաև մուլտիսիստեմային բորբոքման համախտանիշով մինչև 18 տարեկան հիվանդների թիվը։ Ընդհանուր թիվը հասել է 165-ի (+3):
Ինչ վերաբերում է հղիներին, ապա մեկուկես ամսվա ընթացքում կորոնավիրուս հայտնաբերվել է 362 կնոջ մոտ։ Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից (2020 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը) COVID-19-ը հայտնաբերվել է 6531 հղիի մոտ:
Մեր երկրում այս ընթացքում հայտնաբերվել է նաև COVID-19-ի «Օմիկրոն» շտամը, այդ թվում նաև դրա BA.4 ու BA.5 ենթատեսակները։
Սեպտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է 436 727: 3016 մարդ բուժում է ստանում։ COVID-ից մահվան ընդհանուր թիվը կազմում է 8 662 մարդ։