https://arm.sputniknews.ru/20220908/hajastanum-hamashkharhajin-hajkakan-gagatnazhvoghvov-kanckacvi-47938124.html
Հայաստանում համաշխարհային հայկական գագաթնաժողով կանցկացվի
Հայաստանում համաշխարհային հայկական գագաթնաժողով կանցկացվի
Sputnik Արմենիա
Ներկա են լինելու մոտ 600 մասնակիցներ 40-ից ավելի երկրներից, ներառյալ՝ Հայաստանից և Արցախից։ 08.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-08T19:32+0400
2022-09-08T19:32+0400
2022-09-08T19:45+0400
սփյուռք
գագաթնաժողով
հայաստան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/2253/30/22533023_0:29:1601:929_1920x0_80_0_0_9cece3d70fd86b0f19c0d35278bff0a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 28-31-ը Երևանում hամաշխարհային հայկական գագաթնաժողով կանցկացվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։Սփյուռքի ներկայացուցիչները տեղացի գործընկերների հետ կքննարկեն համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները:Ներկա են լինելու մոտ 600 մասնակիցներ 40-ից ավելի երկրներից, ներառյալ՝ Հայաստանից և Արցախից։ Մասնակիցները կներկայացնեն համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:Էմոցիաների պակաս չկար. տավուշցի երեխաները լեգենդների հետ` «Սթարմուսի» բեմումԳագաթնաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում տեղի կունենա 8 պանելային քննարկում, համաժամանակյա 17 նիստ, ազատ ձևաչափով 2 հանդիպում:Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարեր կդառնան:Հայաստանում կայանալիք «Սթարմուս» փառատոնը զբոսաշրջության համար խթան կարող է հանդիսանալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2253/30/22533023_162:0:1437:956_1920x0_80_0_0_1e9e6ff6362ee71bb7a54437c01786a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սփյուռք, գագաթնաժողով, հայաստան, արցախ
սփյուռք, գագաթնաժողով, հայաստան, արցախ
Հայաստանում համաշխարհային հայկական գագաթնաժողով կանցկացվի
19:32 08.09.2022 (Թարմացված է: 19:45 08.09.2022) Ներկա են լինելու մոտ 600 մասնակիցներ 40-ից ավելի երկրներից, ներառյալ՝ Հայաստանից և Արցախից։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 28-31-ը Երևանում hամաշխարհային հայկական գագաթնաժողով կանցկացվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Սփյուռքի ներկայացուցիչները տեղացի գործընկերների հետ կքննարկեն համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները:
«Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ներկա են լինելու մոտ 600 մասնակիցներ 40-ից ավելի երկրներից, ներառյալ՝ Հայաստանից և Արցախից։ Մասնակիցները կներկայացնեն համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:
Գագաթնաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում տեղի կունենա 8 պանելային քննարկում, համաժամանակյա 17 նիստ, ազատ ձևաչափով 2 հանդիպում:
«Հայրենիքն ու սփյուռքը ﬕասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները»,- տեղեկացնում են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարեր կդառնան: