https://arm.sputniknews.ru/20220908/gvortsadiry-chi-katarel-sevani-apamerdz-taratsqneri-maqrman-bjujevov-hastatvats-tsragiry-47902291.html
Գործադիրը չի կատարել Սևանի ափամերձ տարածքների մաքրման` բյուջեով հաստատված ծրագիրը
Գործադիրը չի կատարել Սևանի ափամերձ տարածքների մաքրման` բյուջեով հաստատված ծրագիրը
Sputnik Արմենիա
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած նախագծում ասված է, որ սահմանված 89 հա–ի փոխարեն մինչև տարեվերջ կհասցնեն մաքրել 64.8 հա–ը։ 08.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-08T11:07+0400
2022-09-08T11:07+0400
2022-09-08T11:08+0400
սևանա լիճ
հհ կառավարություն
բյուջե
շրջակա միջավայրի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/14/45563497_0:0:1600:901_1920x0_80_0_0_6f566d269afd508cda03a864e5ed7d7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման այս տարվա ծրագրով նախատեսված 89 հա–ի փոխարեն իրականում մաքրվել է շատ ավելի քիչը:Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված որոշման նախագծից։Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած նախագծում ասված է, որ սահմանված 89 հա–ի փոխարեն մինչև տարեվերջ կհասցնեն մաքրել 64.8 հա–ը։Հիշեցնենք` օրեր առաջ մամուլն անդրադարձել էր խնդրին` գրելով, որ Սևանի ափին թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված շուրջ 3 800 ապօրինի շենք-շինություններից 2022թ-ին որևէ մեկը չի քանդվել, իսկ 2021-ին քանդվել էր 4 պարիսպ, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն։Ի պատասխան «Ժողովուրդ» թերթի հարցման, ՇՄՆ–ից հայտնել էին, որ առաջնահերթությունը տրվել է ջրածածկման ենթակա անտառատնակների մաքրման աշխատանքներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/14/45563497_64:0:1484:1065_1920x0_80_0_0_0501d0ecad2705c21c8cda574d254a1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սևանա լիճ, հհ կառավարություն, բյուջե, շրջակա միջավայրի նախարարություն
սևանա լիճ, հհ կառավարություն, բյուջե, շրջակա միջավայրի նախարարություն
Գործադիրը չի կատարել Սևանի ափամերձ տարածքների մաքրման` բյուջեով հաստատված ծրագիրը
11:07 08.09.2022 (Թարմացված է: 11:08 08.09.2022) Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած նախագծում ասված է, որ սահմանված 89 հա–ի փոխարեն մինչև տարեվերջ կհասցնեն մաքրել 64.8 հա–ը։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման այս տարվա ծրագրով նախատեսված 89 հա–ի փոխարեն իրականում մաքրվել է շատ ավելի քիչը:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված որոշման նախագծից։
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած նախագծում ասված է, որ սահմանված 89 հա–ի փոխարեն մինչև տարեվերջ կհասցնեն մաքրել 64.8 հա–ը։
Արդյունքում կառավարությունն այսօր որոշում է կայացրել ծրագրի համար հատկացված 128 մլն դրամից տարվա ընթացքում չօգտագործված 25,8 մլն–ը հետ վերցնել ու վերաբաշխել ՇՄՆ ենթակայության այլ ՊՈԱԿ–ների միջև։
Հիշեցնենք` օրեր առաջ մամուլն անդրադարձել էր խնդրին` գրելով, որ Սևանի ափին թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված շուրջ 3 800 ապօրինի շենք-շինություններից 2022թ-ին որևէ մեկը չի քանդվել, իսկ 2021-ին քանդվել էր 4 պարիսպ, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն։
Ի պատասխան «Ժողովուրդ» թերթի հարցման, ՇՄՆ–ից հայտնել էին, որ առաջնահերթությունը տրվել է ջրածածկման ենթակա անտառատնակների մաքրման աշխատանքներին։