00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայ գերիների հարցով դիմել է ՄԱԿ-ին ու ԵՄ-ին

© Photo : Info Service Dept of the Mother SeeԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայ գերիների հարցով դիմել է ՄԱԿ-ին ու ԵՄ-ին
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայ գերիների հարցով դիմել է ՄԱԿ-ին ու ԵՄ-ին  - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2022
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայ գերիների հարցով դիմել է ՄԱԿ-ին ու ԵՄ-ին
Բաժանորդագրվել
Համագումարում դատապարտվել են Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները, կոչ է արվել հարգանք դրսևորել Արցախի սրբավայրերի և մշակութային ժառանգության նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համագումարը դիմում է ՄԱԿ-ին, Եվրամիությանը, Ադրբեջանի իշխանություններին՝ բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար՝ միջզգային իրավունքի համաձայն։ Հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որին մասնակցող Մայր աթոռի պաշտոնական պատվիրակությունը հանդես է եկել Արցախի, արցախահայության և նրա հոգևոր–մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։
Նշվում է, որ ԵՀԽ-ն դատապարտել է քիմիական զենքերի և կասետային ռումբերի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների ու հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը, բոլոր այլ տեսակի պատերազմական հանցագործությունները, մարդկանց գլխատումը, կտտանքների ենթարկելը և այլն, որոնք արձանագրվել են հակամարտության ընթացքում: Խորհուրդը նաև կոչ է արել հարգանք դրսևորել Արցախի սրբավայրերի և մշակութային ժառանգության նկատմամբ՝ նկատի առնելով սրբապղծման մասին բազմաթիվ զեկույցները:
«Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համագումարը կոչ է անում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում բովանդակալից երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորման համար, խնդրում է ԵՀԽ-ին և ԵՀԽ-ի անդամ բոլոր եկեղեցիներին շարունակել հավատարիմ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների և ժողովրդի նկատմամբ քրիստոնեական համերաշխությանը՝ արդարացի և կայուն խաղաղության հասնելու իրենց ձգտման ճանապարհին»,- նշված է արձանագրության մեջ։
Խորհուրդը կրկին մտահոգություն է հայտնել տարածաշրջանի սրբավայրերի և հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ և կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ վայրերը պաշտպանելու համար։
Լրահոս
0