00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուժաշխատողները չեն զրկվի աշխատանքից, աշխատավարձն էլ կպահպանվի. ԱԺ–ում քննարկումներ են

© Sputnik / Asatur YesayantsՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2022
Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունն առաջացել է մի քանի դիմում–բողոքի արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) գործընթացն իրականացնելու ժամանակահատվածում նախատեսվում է, որ կպահպանվեն պայմանագրով սահմանված բուժաշխատողի աշխատատեղը, ինչպես նաև աշխատավարձը։ Այս մասին ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, ասաց ՔՊ–ական պատգամավոր, զեկուցող Լուսինե Բադալյանը։
Նա նշեց, որ օրենքում լրացում անելու անհրաժեշտությունն առաջացել է մի քանի դիմում–բողոքի արդյունքում։
«Այսօր պարտադիր է բուժաշխաողների համար ՇՄԶ կրեդիտավորումը, սակայն բողոքներից մենք տեղեկացանք, որ շատ գործատուներ խնդիրներ են ստեղծել։ Այսինքն՝ բուժաշխատողը գործունեությունը շարունակելու համար պարտավոր է հավաքել որոշակի կրեդիտներ, ինչի համար պետք է բացակայի աշխատանքից, մասնակցի տարբեր միջոցառումների»,– նշեց ՔՊ–ական պատգամավորը։
Կարգավորումը կտարածվի միայն կրեդիտների պարտադիր չափ ապահովելու դեպքում, բժշկի համար՝ 220, բուժքրոջ համար՝ 140: Նախագիծը քննարկվել է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բժշկական հաստատությունների հետ: Պատգամավորը վստահեցրեց՝ առարկություններ չեն եղել:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, հարակից զեկուցող Լենա Նանուշյանն էլ ընդգծեց, որ իրենք նախագծի վերաբերյալ որոշակի դիտողություններ ունեին` առաջարկում էին, որ ֆիքսվի միայն աշխատատեղի պահպանման, այլ ոչ աշխատավարձի պահպանման մասը։
«Կարծում եմ, որ աշխատավարձի կարգավորման հարցը պետք է գործատուի և բուժաշխատողի փոխադարձ համաձայնությամբ լինի։ Քննարկումների ընթացքում ԲԿ–ների ներկայացուցիչները բարձրաձայնել են, որ, եթե վերպատրաստման գործընթացը կամ բացակայությունը կարճաժամկետ է, խնդիր չի լինի, սակայն, եթե դա լինի երկարաժամկետ, ապա խնդիրների առաջ կարող են կանգնել»,– ասաց Նանուշյանը։
Նախագիծը կարող է դրական ազդեցություն ունենալ վառելիքի թերլցումները կանխելու առումով
Փոխնախարարն առաջարկեց օրակարգից հանել նախագիծը, ևս մեկ անգամ քննարկել պատգամավորների լրամշակված տարբերակը, հետո բերել օրակարգ։ Նախագծի հեղինակներ Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը չընդունեցին այդ առաջարկը:
ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցին։
Լրահոս
0