https://arm.sputniknews.ru/20220907/vuchichy-evrvopajin-beverajin-dzmer-e-kankhatesel-ete-namtatsum-e-haghtel-rusastanin-47880582.html
Վուչիչը Եվրոպային «բևեռային ձմեռ» է կանխատեսել, եթե նա մտածում է «հաղթել Ռուսաստանին»
Վուչիչը Եվրոպային «բևեռային ձմեռ» է կանխատեսել, եթե նա մտածում է «հաղթել Ռուսաստանին»
Sputnik Արմենիա
Ալեքսանդր Վուչիչի խոսքով ՝ հաջորդ ձմեռը «բևեռային» կլինի ամբողջ եվրոպական մայրցամաքի համար: 07.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-07T18:06+0400
2022-09-07T18:06+0400
2022-09-07T18:07+0400
գազ
սերբիա
եվրոպա
ռուսաստան
ալեքսանդր վուչիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316791_0:0:2473:1392_1920x0_80_0_0_ab9c60732f385880c3284c2bb5675041.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik․ Եթե Արևմուտքը կարծում է, որ հեշտությամբ կարող է հաղթել ՌԴ-ին ռազմական ճանապարհով, ապա Եվրոպային ոչ միայն սառը, այլև «բևեռային» ձմեռ է սպասում։ Նման կարծիք է հայտնել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։Թուրքիայի նախագահը այցով գտնվում է Բելգրադում, որտեղ այսօր բանակցություններ է վարել Սերբիայի նախագահի հետ։ Դրանից հետո կառավարական պատվիրակությունների անդամները մի շարք փաստաթղթեր են ստորագրել։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ռուսական էներգառեսուրսների գները սահմանափակելու գաղափարը, նշել էր, որ Արևմուտքն այն վիճակում չէ, որ Ռուսաստանին իր պայմանները թելադրի:G7-ի երկրների ֆինանսների նախարարները սեպտեմբերի 2-ին հաստատել են ռուսական նավթի գնային սահմանափակումներ մտցնելու մտադրությունը:Ուկրաինայի դենացիֆիկացիայի ու ապառազմականացման հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցայինճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրել է Եվրոպայում ու ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի ու սննդամթերքի գների աճին:
սերբիա
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316791_454:0:2473:1514_1920x0_80_0_0_025eff95e6d9f9c56a99ce23b63400cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, սերբիա, եվրոպա, ռուսաստան, ալեքսանդր վուչիչ
գազ, սերբիա, եվրոպա, ռուսաստան, ալեքսանդր վուչիչ
Վուչիչը Եվրոպային «բևեռային ձմեռ» է կանխատեսել, եթե նա մտածում է «հաղթել Ռուսաստանին»
18:06 07.09.2022 (Թարմացված է: 18:07 07.09.2022) Ալեքսանդր Վուչիչի խոսքով ՝ հաջորդ ձմեռը «բևեռային» կլինի ամբողջ եվրոպական մայրցամաքի համար:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik․ Եթե Արևմուտքը կարծում է, որ հեշտությամբ կարող է հաղթել ՌԴ-ին ռազմական ճանապարհով, ապա Եվրոպային ոչ միայն սառը, այլև «բևեռային» ձմեռ է սպասում։ Նման կարծիք է հայտնել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Թուրքիայի նախագահը այցով գտնվում է Բելգրադում, որտեղ այսօր բանակցություններ է վարել Սերբիայի նախագահի հետ։ Դրանից հետո կառավարական պատվիրակությունների անդամները մի շարք փաստաթղթեր են ստորագրել։
«Այս ձմեռը բոլորիս համար շատ ցուրտ կլինի։ Իսկ եթե ուշադիր լսել եք, կարծում եմ, որ հաջորդ ձմեռը բևեռային կլինի ամբողջ Եվրոպայի համար։ Որովհետև կարծես ոչ ոք լուծում չի ուզում, և... վախենում եմ, որ բոլորը սպասում են մյուս կողմի պարտությանը, ոչ թե փոխզիջման։ Եթե իսկապեսկարծում եք, որ կարող եք հեշտությամբ հաղթել Ռուսաստանին ռազմական ճանապարհով, մեզ մնում է լավ պատրաստվել սառը ու բևեռային ձմռանը», - ասել է սերբ առաջնորդը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ռուսական էներգառեսուրսների գները սահմանափակելու գաղափարը, նշել էր, որ Արևմուտքն այն վիճակում չէ, որ Ռուսաստանին իր պայմանները թելադրի:
G7-ի երկրների ֆինանսների նախարարները սեպտեմբերի 2-ին հաստատել են ռուսական նավթի գնային սահմանափակումներ մտցնելու մտադրությունը:
Ուկրաինայի դենացիֆիկացիայի ու ապառազմականացման հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցայինճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրել է Եվրոպայում ու ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի ու սննդամթերքի գների աճին: