https://arm.sputniknews.ru/20220907/vakhenaln-ogtakar-dirqvorvoshum-che-pashinjany-arevmutqi-hnaravvor-sankcianeri-masin-47859853.html
Վախենալն օգտակար դիրքորոշում չէ. Փաշինյանը` Արևմուտքի հնարավոր սանկցիաների մասին
Վախենալն օգտակար դիրքորոշում չէ. Փաշինյանը` Արևմուտքի հնարավոր սանկցիաների մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանը շեշտեց, որ շատ տպավորված է հայկական կողմի խնդրանքներին ՌԴ–ի օպերատիվ արձագանքից, ինչը շատ կարևոր է հայ-ռուսական գործընկերության համատեքստում։ 07.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-07T12:19+0400
2022-09-07T12:19+0400
2022-09-07T12:24+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
արևմուտք
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47858768_0:0:1601:901_1920x0_80_0_0_6bcc2362c15bb0a1d0f96ff2ee93eb9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Վախենալն օգտակար դիրքորոշում չէ, հարկավոր է աշխատել մարտահրավերները կառավարելու ուղղությամբ։ Այսօր Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի վախենում համաժողովին մասնակցելու արդյունքում հայտնվել Արևմուտքի երկրորդային սանկցիաների տակ։Նրա խոսքով` տարեսկզբին մտահոգություններ կային մի շարք հարցերի շուրջ ոչ միայն ԵԱՏՄ, այլև երկկողմ ձևաչափում։Փաշինյանը շեշտեց, որ շատ տպավորված է հայկական կողմի խնդրանքներին ՌԴ–ի օպերատիվ արձագանքից, ինչը շատ կարևոր է հայ-ռուսական գործընկերության համատեքստում։«Հայաստանը միայնակ կդժվարանար պայքարել դրա դեմ»,– ասաց Փաշինյանը` ակնարկելով ՌԴ–ից Հայաստանին արտոնյալ պայմաններով տրամադրված ցորենի ու այլ պարենամթերքների մասին։ «Ահա այն կոնկրետ իրավիճակը, որին ոչ մի սանկցիաներ չեն սպառնում»,– ասաց Փաշինյանը։ՀՀ–ում գրանցվող տնտեսական աճը կապված է ԵԱՏՄ–ի ապահոված ազատությունների հետ. ՓաշինյանՀիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով։Համաժողվին ներկա են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու այլ պետությունների ղեկավարներ։Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովն այս տարի կրում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» խորագիրը։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47858768_158:0:1371:910_1920x0_80_0_0_4d1fa7e6dca461986554cde73f22bb0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռդ օպերատիվ արձագանք փաշինյան պայմաններ ցորեն
ռդ օպերատիվ արձագանք փաշինյան պայմաններ ցորեն
Վախենալն օգտակար դիրքորոշում չէ. Փաշինյանը` Արևմուտքի հնարավոր սանկցիաների մասին
12:19 07.09.2022 (Թարմացված է: 12:24 07.09.2022) Փաշինյանը շեշտեց, որ շատ տպավորված է հայկական կողմի խնդրանքներին ՌԴ–ի օպերատիվ արձագանքից, ինչը շատ կարևոր է հայ-ռուսական գործընկերության համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Վախենալն օգտակար դիրքորոշում չէ, հարկավոր է աշխատել մարտահրավերները կառավարելու ուղղությամբ։ Այսօր Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի վախենում համաժողովին մասնակցելու արդյունքում հայտնվել Արևմուտքի երկրորդային սանկցիաների տակ։
«Իհարկե, մենք էլ ենք մեծապես անհանգստացած պարենային, էներգետիկ անվտանգության համար։ Պետք է ասեմ, որ մեզ մոտ էլ բարձր գնաճ կա, որն ուղղակիորեն ազդում է սոցիալական վիճակի վրա։ Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կառավարելի է։ Խնդիրը կա, բայց ճգնաժամային իրավիճակ չկա։ Եվ սա նաև Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ է»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` տարեսկզբին մտահոգություններ կային մի շարք հարցերի շուրջ ոչ միայն ԵԱՏՄ, այլև երկկողմ ձևաչափում։
Փաշինյանը շեշտեց, որ շատ տպավորված է հայկական կողմի խնդրանքներին ՌԴ–ի օպերատիվ արձագանքից, ինչը շատ կարևոր է հայ-ռուսական գործընկերության համատեքստում։
«Հայաստանը միայնակ կդժվարանար պայքարել դրա դեմ»,– ասաց Փաշինյանը` ակնարկելով ՌԴ–ից Հայաստանին արտոնյալ պայմաններով տրամադրված ցորենի ու այլ պարենամթերքների մասին։ «Ահա այն կոնկրետ իրավիճակը, որին ոչ մի սանկցիաներ չեն սպառնում»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով։
Համաժողվին ներկա են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու այլ պետությունների ղեկավարներ։
Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովն այս տարի կրում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» խորագիրը։