https://arm.sputniknews.ru/20220907/turqiaji-het-haraberutjunneri-kargavvorman-harcum-hajastany-hujs-e-kapum-rd-i-het-47860434.html
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը հույս է կապում ՌԴ-ի հետ
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը հույս է կապում ՌԴ-ի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շեշտեց Ռուսաստանի դերը հարևանների, այդ թվում` Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ 07.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-07T12:32+0400
2022-09-07T12:32+0400
2022-09-07T12:34+0400
թուրքիա
ռուսաստան
ադրբեջան
հայաստան
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47855294_0:0:1601:901_1920x0_80_0_0_3de17b3319c8b387c40a43b1a74d8833.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը հուսով է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի օգնությամբ։ Այս մասին այսօր Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Դուք գիտեք, որ Թուրքիայի հետ խոսակցություն է սկսվել, և մենք հույս ունենք բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները Ռուսաստանի աջակցությամբ»,- ասաց նա։Փաշինյանը հավելեց, որ ԼՂ հիմնախնդրի լուծման շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում նաև Ադրբեջանի հետ։Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով։Համաժողվին ներկա են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու այլ պետությունների ղեկավարներ։Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովն այս տարի կրում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» խորագիրը։Վախենալն օգտակար դիրքորոշում չէ. Փաշինյանը` Արևմուտքի հնարավոր սանկցիաների մասին
թուրքիա
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47855294_0:0:1367:1025_1920x0_80_0_0_f4679713821b8a4a3056eb54df176255.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռուսաստան, ադրբեջան, հայաստան, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
թուրքիա, ռուսաստան, ադրբեջան, հայաստան, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը հույս է կապում ՌԴ-ի հետ
12:32 07.09.2022 (Թարմացված է: 12:34 07.09.2022) ՀՀ վարչապետը շեշտեց Ռուսաստանի դերը հարևանների, այդ թվում` Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը հուսով է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի օգնությամբ։ Այս մասին այսօր Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք գիտեք, որ Թուրքիայի հետ խոսակցություն է սկսվել, և մենք հույս ունենք բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները Ռուսաստանի աջակցությամբ»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ ԼՂ հիմնախնդրի լուծման շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում նաև Ադրբեջանի հետ։
«Եվ այս հարցում ևս մենք Ռուսաստանի Դաշնության աջակցության հույսը ունենք` ոչ միայն որպես մեր ռազմավարական դաշնակցի, այլ նաև որպես Ադրբեջանի գործընկերոջ։ Ես կցանկանայի ընդգծել Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, որը զբաղվում է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով։
Համաժողվին ներկա են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու այլ պետությունների ղեկավարներ։
Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովն այս տարի կրում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» խորագիրը։