https://arm.sputniknews.ru/20220907/trampy-hajtararel-e-vor-iravapahnery-gaghtni-bzhshkakan-tvjalner-en-argravel-irenic--47886753.html
Թրամփը հայտարարել է, որ իրավապահները գաղտնի բժշկական տվյալներ են առգրավել իրենից
Թրամփը հայտարարել է, որ իրավապահները գաղտնի բժշկական տվյալներ են առգրավել իրենից
Sputnik Արմենիա
Իրավապահ մարմինների նման քայլերը, ըստ Թրամփի, 2024-ի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը չթույլատրելու համար են։ 07.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-07T20:00+0400
2022-09-07T20:00+0400
2022-09-07T20:10+0400
դոնալդ թրամփ
խուզարկություն
ամն
նախագահ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0e/26093295_0:0:1600:901_1920x0_80_0_0_ad3d060661017e0d41878c33b2f4b234.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներն իրենից գաղտնի բժշկական տվյալներ են առգրավել և այժմ կարող են համոզվել, որ Թրամփը «շատ առողջ է», հայտնում է ՌԻԱ Նովոստին։Թրամփի`Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լարգո կալվածքը խուզարկության է ենթարկվել օգոստոսի սկզբին՝ ծառայողական նյութերի ապօրինի օգտագործման, հափշտակության և ոչնչացման գործի շրջանակներում: Իրավապահներն առգրավել են գաղտնիության տարբեր մակարդակների գրեթե հարյուր փաստաթուղթ։Նա նաև հայտնել է, որ իրավապահները վերցրել են իր անձնական հարկային փաստաթղթերը և փաստաբանների հետ հարաբերությունների մասին տեղեկությունները:«Դրանք չկան ու չկան։ Խորհրդային Միության օրեր են»,–հայտարարել է Թրամփը։ՀԴԲ-ն ավարտել է Թրամփի կալվածքից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունըԻրավապահ մարմինների կողմից նման գործողությունները նա կապում է ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմի հետ, որը, նրա խոսքով, այդ ամենն անում է 2024-ի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը թույլ չտալու համար։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0e/26093295_127:0:1550:1067_1920x0_80_0_0_11ad70cc24b02c4cbbd8b2715dbb3d63.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, խուզարկություն, ամն, նախագահ, ընտրություններ
դոնալդ թրամփ, խուզարկություն, ամն, նախագահ, ընտրություններ
Թրամփը հայտարարել է, որ իրավապահները գաղտնի բժշկական տվյալներ են առգրավել իրենից
20:00 07.09.2022 (Թարմացված է: 20:10 07.09.2022) Իրավապահ մարմինների նման քայլերը, ըստ Թրամփի, 2024-ի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը չթույլատրելու համար են։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներն իրենից գաղտնի բժշկական տվյալներ են առգրավել և այժմ կարող են համոզվել, որ Թրամփը «շատ առողջ է», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփի`Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լարգո կալվածքը
խուզարկության է ենթարկվել օգոստոսի սկզբին՝ ծառայողական նյութերի ապօրինի օգտագործման, հափշտակության և ոչնչացման գործի շրջանակներում: Իրավապահներն առգրավել են գաղտնիության տարբեր մակարդակների գրեթե հարյուր փաստաթուղթ։
«Ներխուժելով իմ տուն` իրավապահները ոչ միայն առգրավել են իմ անձնագրերը այլ, ինչպես հայտնի է դարձել դատական գրառումներից, ոչ իրավաչափորեն վերցրել են գաղտնիք համարվող իմ բժշկական փաստաթղթերը։ Համենայն դեպս`նրանք կտեսնեն, որ ես շատ առողջ եմ»,–գրել էԹրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նա նաև հայտնել է, որ իրավապահները վերցրել են իր անձնական հարկային փաստաթղթերը և փաստաբանների հետ հարաբերությունների մասին տեղեկությունները:
«Դրանք չկան ու չկան։ Խորհրդային Միության օրեր են»,–հայտարարել է Թրամփը։
Իրավապահ մարմինների կողմից նման գործողությունները նա կապում է ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմի հետ, որը, նրա խոսքով, այդ ամենն անում է 2024-ի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը թույլ չտալու համար։