00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քոլեջից» և «ուսումնարանից» անցում` «քոլեջ» բնորոշմանը. ԿԳՄՍՆ–ն նոր օրինագիծ է քննարկել

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցՈւսանողները լսարանում
Ուսանողները լսարանում - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2022
Ուսանողները լսարանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախատեսվում է, որ քոլեջներում հնարավոր կլինի իրականացնել ինչպես միջին մասնագիտական, այնպես էլ արհեստագործական կրթական ծրագրեր:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ուսումնական հաստատությունների համար գործող օրենքում կիրառվող «քոլեջ» և «ուսումնարան» տեսակավորված ձևակերպումներից անցում կատարել միասնական «քոլեջ» բնորոշմանը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Նպատակն է կարգավորել նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտը` ապահովելով նոր ինստիտուցիոնալ մոտեցումներ և թիրախային զարգացում: Նախատեսվում է, որ քոլեջներում հնարավոր կլինի իրականացնել ինչպես միջին մասնագիտական, այնպես էլ արհեստագործական կրթական ծրագրեր:
Օրենքի նախագծի քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարար Դումանյանը նշել է, որ մշակվող նոր նախագիծն աշխատանքային փուլում է, դեռևս չի հրապարակվել իրավական ակտերի e-draft.am հարթակում:
«Հաշվի առնելով, որ մշակվող փաստաթուղթը հիմնարար օրենք է լինելու արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտի համար, մենք կարևորում ենք, որ աշխատանքային տարբերակը լայնորեն քննարկվի շահագրգիռ բոլոր կողմերի հետ և ծագող բոլոր հարցերը ստանան պատասխան ու մինչև հրապարակվելն ունենան հիմնավորում»,- նշել է նա:
Նոր օրենքի նախագծի մշակումները Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու oգնություն» (HEKS/EPER) կազմակերպության փորձագիտական աջակցությամբ սկսվել են մոտ 2 տարի առաջ:
Քննարկմանը մասնակցող ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` ներկայացվող նախագծի նախնական տարբերակը քննարկվել է թիրախային տարբեր խմբերի, այդ թվում՝ ՄԿՈւ հաստատությունների տնօրենների, ոլորտի փորձագետների, սոցիալական գործընկերների, պետական այլ գերատեսչությունների մասնակցությամբ: Քննարկումներ են նախատեսվում նաև գործատուների հետ:
«Նոր նախագիծն ինստիտուցիոնալ մեխանիզմներ է առաջարկում աշխատանքի վրա հիմնված ուսուցման և դուալ կրթության մոդելի համար, որը 2017 թվականից սկսած փորձարկվել է 10-ից ավելի հաստատությունում, և առկա է բավարար փորձ: Առաջարկվող լուծումները հիմնված են դրական փորձի վրա, որոնք նախագծի շրջանառության փուլում կարող են լրամշակվել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Ըստ փոխնախարարի` նախագծի նոր կարգավորումները մեծացնում են մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ներառականությունը, որն այս ոլորտում դեռևս լուրջ խնդիր է:
Անդրեասյանի խոսքով` ՄԿՈւ ոլորտում նույնպես նախատեսվում է դասավանդողների ատեստավորում, որի արդյունքների հիման վրա կբարձրացվեն նաև աշխատավարձերը:
Առաջարկվող փոփոխությունների և նոր կարգավորումների վերաբերյալ ծավալվել է ակտիվ քննարկում: Քննարկումներն ու նախագծի լրամշակման աշխատանքները կշարունակվեն:
Լրահոս
0