Քմահաճ և նուրբ` ինչպես կինը. ինչպես են կոպիտ պղնձե լարերը վերածվում արվեստի գործերի
08:55 07.09.2022 (Թարմացված է: 15:24 07.09.2022)
© Photo : provided by Tigran MaghlodjianՏիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
![Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47778300_0:0:1600:901_1920x0_80_0_0_1e3990e4eefdeced7c8190af5d1a1009.jpg)
© Photo : provided by Tigran Maghlodjian
Բաժանորդագրվել
Հետաքրքիր ձեռագործ ապարանջաններ, ականջօղեր, կախազարդեր, ինքնատիպ թևնոցներ… Ու այս ամենը` սովորական պղնձալարից: Գյումրեցի երիտասարդի պատրաստած զարդերն արդեն հասցրել են հայտնվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ֆրանսիայում և ՌԴ-ում:
Քմահաճ ու նուրբ` ինչպես կինը, բարդ` ինչպես կնոջ երևակայությունը։ Այսպիսին են գյումրեցի արվեստագետ Տիգրան Մաղլոջյանի զարդերն ու հուշանվերները, որոնք նա պատրաստում է բացառապես ձեռքով։
© Photo : provided by Tigran MaghlodjianՏիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
![Украшения из медной проволоки Тиграна Маглоджяна Украшения из медной проволоки Тиграна Маглоджяна - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47778322_0:0:1600:1200_1920x0_80_0_0_45471a916ccd83656b676a53fd4270bc.jpg)
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
© Photo : provided by Tigran Maghlodjian
«Ոսկուց, արծաթից ու պարույրից զարդեր շատերն են պատրաստում, բայց պղնձալարից Հայաստանում գրեթե չկան՝ սա իմ համար այս աշխատանքն առավել հետաքրքիր է դարձնում: Ինչպես իմ ազգանունն է բոլորից տարբերվում, այնպես էլ իմ գործերը»,-ասում է Տիգրանը` նշելով, որ այս գործում իրեն օգնում է ծրագրավորողի իր մասնագիտությունը. մինչ պղնձալարը ձեռքն առնելը նա արդեն ճշգրիտ գծագրած է լինում երևակայության մեջ ծնված իրը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Տիգրանի ապագա աշխատանքի գծագիրը
![Рабочие зарисовки Тиграна Маглоджяна Рабочие зарисовки Тиграна Маглоджяна - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47778532_0:0:1600:1200_1920x0_80_0_0_5526fb617f9457d3bfb1da9ac8063b6d.jpg)
Տիգրանի ապագա աշխատանքի գծագիրը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Պատրաստման տևողությունը կախված է զարդի կամ հուշանվերի բարդությունից։ Այս ողջ ընթացքում իմ պատրաստածներից ամենաբարդը նուռն էր՝ երկու շաբաթ պահանջվեց, որից միայն երկու օրը գծապատկերի ու հաշվարկների վրա ծախսեցի»,-ասում է Տիգրանը:
© Photo : provided by Tigran MaghlodjianՏիգրան Մաղլոջյանի պատրաստած պղնձե նուռը
![Украшения из медной проволоки Тиграна Маглоджяна Украшения из медной проволоки Тиграна Маглоджяна - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47778321_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b07cdde03370fa38dfd3448862f5baa9.jpg)
Տիգրան Մաղլոջյանի պատրաստած պղնձե նուռը
© Photo : provided by Tigran Maghlodjian
Դպրոցն ավարտելուց հետո Տիգրան Մաղլոջյանն ընդունվել է ռազմական ավիացիայի ուսումնարան, սակայն 4-րդ կուրսից ուսումը կիսատ է թողել առողջական խնդիրների պատճառով։ Դրանից հետո փորձել է մասնագիտանալ ՏՏ ոլորտում, սակայն հետո զգացել է, որ իրենն արվեստն է և որոշել է ուսում ստանալ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Տիգրան Մաղլոջյան
![Тигран Маглоджян за работой Тигран Маглоджян за работой - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47778488_0:0:1600:1200_1920x0_80_0_0_0ee3629c4389d54fef3c4f821c3ee55f.jpg)
Տիգրան Մաղլոջյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Տատիկիս եղբայրն էր նկարիչ, քանդակագործ, հայրիկս է նկարիչ, ես էլ փոքր հասակում նկարչական դպրոց եմ հաճախել, և գեներն իրենցն ասացին»,-պատմում է 28-ամյա երիտասարդը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Տիգրան Մաղլոջյան
![Тигран Маглоджян Тигран Маглоджян - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47778466_0:0:1600:1200_1920x0_80_0_0_774e1eded1f54c6d56a42071a77dd2dc.jpg)
Տիգրան Մաղլոջյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Պղնձալերի հանդեպ «սերն», ասում է, անմիջապես չի ծնվել: Սկզբում՝ 2016 թվականին, լուցկու ու ատամի փայտիկներից պատրաստեց Յարոսլավլի հայկական եկեղեցու մանրակերտը՝ օգտագործելով 3000 լուցկու հատիկ և 1500 ատամի փայտիկ: Այդ եկեղեցու մանրակերտից ու պղնձալար հուշանվեր-արևախաչից է, որ Տիգրանը երբեք չի բաժանվի։ Դրանք վաճառքի ենթակա չեն:
© Photo : provided by Tigran MaghlodjianՅարոսլավլի հայկական եկեղեցու մանրակերտը
![Макет армянской церкви Ярославля в доме Тиграна Маглоджяна Макет армянской церкви Ярославля в доме Тиграна Маглоджяна - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47781548_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7b4894ab1e1274067b5dcc72c4656f24.jpg)
Յարոսլավլի հայկական եկեղեցու մանրակերտը
© Photo : provided by Tigran Maghlodjian
Մայրը պատմում է, որ Տիգրանը մանուկ հասակից է համբերատար ու շատ բծախնդիր եղել։ Հենց բնավորության այդ գիծն էլ օգնում է պղնձալարե զարդերը պատրաստել: Տիգրանի պատրաստած զարդերի ու հուշանվերների առանձնահատկությունը նաև նրանում է, որ պղնձյա ու երկաթյա լարերն իրար են միանում առանց ձուլման: Դժվար է պատկերացնել, բայց Տիգրանի նուրբ աշխատանքի շնորհիվ այդ զարդերը բացարձակապես չեն վնասում մաշկը:
«Տիգրանի մեջ արվեստը միշտ է եղել, պարզապես ուշ է սկսել լուրջ մտածել դրա մասին: Բնավորությամբ չափազանց հանգիստ է, ու դա է պատճառը, որ կարող է ժամերով այդ լարերը «իրենով անել» ու ի վերջո գեղեցիկ իր ստանալ»,-ասում է մայրը:
Մայրը մեծ հպարտությամբ է կրում Տիգրանի պատրաստած ապարանջաններն ու կախազարդերը։ Ասում է` դրանց ամենամեծ առնձանահատկությունն իր համար այն է, որ իր որդին է դրանք պատրաստել:
© Photo : provided by Tigran MaghlodjianՏիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
![Украшения из медной проволоки Тиграна Маглоджяна Украшения из медной проволоки Тиграна Маглоджяна - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47778383_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d50c820a6c4ce56334ab24a54ed7611c.jpg)
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
© Photo : provided by Tigran Maghlodjian
Ընդհանուր առմամբ` պղնձալարե զարդերի պահանջարկը Հայաստանում մեծ չէ, բայց տարբերվող հաճախորդներ, այնուամենայնիվ, կան, որոնց գրավում է ոչ թե զարդի նյութը, այլ ձեռագործ աշխատանքը: Արտերկրից պատվիրատուներն առցանց են գտնում Տիգրանին ու պատվերներ անում:
© Photo : provided by Tigran MaghlodjianՏիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
![Украшения из медной проволоки Тиграна Маглоджяна Украшения из медной проволоки Тиграна Маглоджяна - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47778427_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ce36bdd97b1a270358333b530f763cdd.jpg)
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրանը հիմա աշխատում է տանը, բայց նպատակ ունի փոքրիկ արհեստանոց ստեղծել, իսկ հետագայում նաև պղնձալարի նմանությամբ արծաթյա զարդեր պատրաստել: Սրանք ապագայի ծրագրերն են, իսկ մինչ այդ նոր գաղափարներով ու նոր զարդերով նա փորձում է նոր երկրներ ու նոր պատվիրատուների գրավել:
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
![Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47781526_0:133:1600:1200_600x0_80_0_0_b88d392188a0bb4e9633a6e278aa5456.jpg)
1/4
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
![Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47778510_0:67:1600:1134_600x0_80_0_0_95ecab10362d8ef35029fc5516c0b48e.jpg)
2/4
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
![Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47778405_0:67:1600:1134_600x0_80_0_0_ff73594c56dedb9f3042960939566256.jpg)
3/4
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
![Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47781504_0:67:1600:1134_600x0_80_0_0_4527e0108baab526490a724de24adf48.jpg)
4/4
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
1/4
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
2/4
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
3/4
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
4/4
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից