https://arm.sputniknews.ru/20220907/pjuniky-nvorek-uni-timin-e-miacel-29-amja-senegalci-hardzakvvoghy-47888861.html
«Փյունիկը» նորեկ ունի. թիմին է միացել 29-ամյա սենեգալցի հարձակվողը
«Փյունիկը» նորեկ ունի. թիմին է միացել 29-ամյա սենեգալցի հարձակվողը
Sputnik Արմենիա
Սենեգալցին նախկինում հանդես է եկել նաև Գյումրու «Շիրակում»։ 07.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-07T20:39+0400
2022-09-07T20:39+0400
2022-09-07T20:41+0400
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
փյունիկ
հայաստանի ազգային հավաքական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47888687_0:0:1601:901_1920x0_80_0_0_a85f274e8348a3c15d10edfbcbdef3ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի` թիմին է միացել 29-ամյա սենեգալցի հարձակվող Դամե Դիոպը, տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:Ի դեպ` Դիոպը նախկինում հանդես է եկել սենեգալյան «Տուրե Կունդայում», մերձմոսկովյան «Խիմկիում», Գյումրու «Շիրակում», չեխական «Սլավիայում», «Ֆաստավ Զլինում», «Բանիկ Օստրավայում» և թուրքական «Հաթայսփորում»: Նրա վերջին թիմը եղել է չեխական «Չեսկե Բուդեյովիցեն»։Գյումրու «Շիրակի» կազմում սենեգալցի հարձակվողը մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2012-13թթ․), գավաթակիր (2011-12թթ․) և սուպերգավաթակիր (2013թ․)։ 2016-17թթ․ մրցաշրջանում նա «Ֆաստավ Զլինի» հետ նվաճել է Չեխիայի գավաթը։«Փյունիկը» չկարողացավ իրացնել 11-մետրանոցները. ճանապարհը շարունակում է «Շերիֆը»Նշենք, որ Հայաստանի բարձագույն խմբի առաջնություններում փորձառու հարձակվողն անցկացրել է 43 խաղ՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։Չեխական «Ֆաստավ Զլինի» կազմում Դամե Դիոպը մասնակցել է Եվրոպալի Լիգայի 2017-18թթ․ խաղարկության խմբային փուլի 6 հանդիպումներից 5-ին, որոնցում գրավել է դանիական «Կոպենհագենի» դարպասը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47888687_2:0:1425:1067_1920x0_80_0_0_f9c29ac493ddb2e21ab69ec806d6dbc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, փյունիկ, հայաստանի ազգային հավաքական
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, փյունիկ, հայաստանի ազգային հավաքական
«Փյունիկը» նորեկ ունի. թիմին է միացել 29-ամյա սենեգալցի հարձակվողը
20:39 07.09.2022 (Թարմացված է: 20:41 07.09.2022) Սենեգալցին նախկինում հանդես է եկել նաև Գյումրու «Շիրակում»։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի` թիմին է միացել 29-ամյա սենեգալցի հարձակվող Դամե Դիոպը, տեղեկանում ենք
ակումբի մամուլի ծառայությունից:
Ի դեպ` Դիոպը նախկինում հանդես է եկել սենեգալյան «Տուրե Կունդայում», մերձմոսկովյան «Խիմկիում», Գյումրու «Շիրակում», չեխական «Սլավիայում», «Ֆաստավ Զլինում», «Բանիկ Օստրավայում» և թուրքական «Հաթայսփորում»: Նրա վերջին թիմը եղել է չեխական «Չեսկե Բուդեյովիցեն»։
Գյումրու «Շիրակի» կազմում սենեգալցի հարձակվողը մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2012-13թթ․), գավաթակիր (2011-12թթ․) և սուպերգավաթակիր (2013թ․)։ 2016-17թթ․ մրցաշրջանում նա «Ֆաստավ Զլինի» հետ նվաճել է Չեխիայի գավաթը։
Նշենք, որ Հայաստանի բարձագույն խմբի առաջնություններում փորձառու հարձակվողն անցկացրել է 43 խաղ՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Չեխական «Ֆաստավ Զլինի» կազմում Դամե Դիոպը մասնակցել է Եվրոպալի Լիգայի 2017-18թթ․ խաղարկության խմբային փուլի 6 հանդիպումներից 5-ին, որոնցում գրավել է դանիական «Կոպենհագենի» դարպասը։