https://arm.sputniknews.ru/20220907/hhum-handipel-em-shat-usanvoghneri-vorvonq-hetaqrqrvats-en-tiezerqvov-dvordeny-khachaturjanin-47889039.html
ՀՀ–ում հանդիպել եմ շատ ուսանողների, որոնք հետաքրքրված են տիեզերքով. Դորդենը` Խաչատուրյանին
ՀՀ–ում հանդիպել եմ շատ ուսանողների, որոնք հետաքրքրված են տիեզերքով. Դորդենը` Խաչատուրյանին
Sputnik Արմենիա
Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրենին հյուրընկալել է ՀՀ նախագահը։ 07.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-07T20:53+0400
2022-09-07T20:53+0400
2022-09-07T20:53+0400
սթարմուս
փառատոն
հայաստան
տիեզերք
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47888061_0:0:1600:901_1920x0_80_0_0_8853e2c59ef3ce4ed71cccf1402e2c79.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենը Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպել է շատ ուսանողների, որոնք մոտիվացված են և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տիեզերքի հանդեպ։ Նա այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։Նշենք, որ Դորդենը Հայաստանում է «Սթարմուս» փառատոնի շրջանակում։Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրենը նկատել է, որ Հայաստանը հաստատուն կերպով ջանքեր է գործադրում տիեզերագնացության ոլորտում իր տեղն ու դերն ունենալու համար:Ժան Ժակ Դորդենը հավելել է, որ ուրախ է վերադառնալ Հայաստան հատկապես «Սթարմուսի» շրջանակում:Հավելենք, որ «Սթարմուս» փառատոնը հեղինակել են Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը և լեգենդար «Queen» ռոք խմբի աստղաֆիզիկոս և կիթառահար դոկտոր Բրայան Մեյը։ Փառատոնը գիտության, արվեստի և երաժշտության համադրություն է, որտեղ ելույթ են ունենում տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ և համաշխարհային գիտության, մշակույթի և արվեստի աստղեր։Փառատոնի շրջանակում ստեղծվել է գիտական գիտելիքի տարածման համար Սթիվեն Հոքինգի մեդալը, որը շնորհվում է գիտական գիտելիքների տարածման գործում մեծ ներդրում ունեցած անհատներին ու թիմերին։ Նախկինում այն ստացել են Իլոն Մասկը, Ժան-Միշել Ժարը, Նիլ դե Գրաս Թայսոնը, Բրայան Էնոն, Հանս Զիմմերը։Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին:Հայաստանում կայանալիք «Սթարմուս» փառատոնը զբոսաշրջության համար խթան կարող է հանդիսանալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47888061_104:0:1525:1066_1920x0_80_0_0_89cdcd121c3f65225474c14d16d8b411.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սթարմուս, փառատոն, հայաստան, տիեզերք, վահագն խաչատուրյան
սթարմուս, փառատոն, հայաստան, տիեզերք, վահագն խաչատուրյան
ՀՀ–ում հանդիպել եմ շատ ուսանողների, որոնք հետաքրքրված են տիեզերքով. Դորդենը` Խաչատուրյանին
Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրենին հյուրընկալել է ՀՀ նախագահը։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենը Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպել է շատ ուսանողների, որոնք մոտիվացված են և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տիեզերքի հանդեպ։ Նա այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ,
հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նշենք, որ Դորդենը Հայաստանում է «Սթարմուս» փառատոնի շրջանակում։
Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրենը նկատել է, որ Հայաստանը հաստատուն կերպով ջանքեր է գործադրում տիեզերագնացության ոլորտում իր տեղն ու դերն ունենալու համար:
«Ոչ վաղ անցյալում ունեցած մեր քննարկումներն այսօր արդեն իրականություն են դարձել և Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը»,- ասել է ՀՀ նախագահ վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ դա շատ կարևոր քայլ էր Հայաստանի համար:
Ժան Ժակ Դորդենը հավելել է, որ ուրախ է վերադառնալ Հայաստան հատկապես «Սթարմուսի» շրջանակում:
Հավելենք, որ «Սթարմուս» փառատոնը հեղինակել են Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը և լեգենդար «Queen» ռոք խմբի աստղաֆիզիկոս և կիթառահար դոկտոր Բրայան Մեյը։ Փառատոնը գիտության, արվեստի և երաժշտության համադրություն է, որտեղ ելույթ են ունենում տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ և համաշխարհային գիտության, մշակույթի և արվեստի աստղեր։
Փառատոնի շրջանակում ստեղծվել է գիտական գիտելիքի տարածման համար Սթիվեն Հոքինգի մեդալը, որը շնորհվում է գիտական գիտելիքների տարածման գործում մեծ ներդրում ունեցած անհատներին ու թիմերին։ Նախկինում այն ստացել են Իլոն Մասկը, Ժան-Միշել Ժարը, Նիլ դե Գրաս Թայսոնը, Բրայան Էնոն, Հանս Զիմմերը։
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: