00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանուն Արևմուտքի միասնության ամեն ինչ կրակն է գցվում, բայց մեզ մեկուսացնել չի լինի. Պուտին

© Sputnik / Алексей ДаничевՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական VII համաժողովում (սեպտեմբերի 7, 2022). Վլադիվոստոկ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական VII համաժողովում (սեպտեմբերի 7, 2022). Վլադիվոստոկ - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2022
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը նշել է, որ Արևմուտքի պատժամիջոցային տենդը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հանուն Արևմուտքի տխրահռչակ միասնության՝ կրակն է նետվում ամեն ինչ, արդյունքում այնտեղ փակվում են ձեռնարկությունները, նրանք զրկվում են էներգառեսուրսներից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովում:
«Եվրոպայի արդյունաբերական զարգացման՝ ձեռք բերված մակարդակը, մարդկանց կյանքի որակը, սոցիալ-տնտեսական կայունությունը՝ այս ամենը նետվում է պատժամիջոցների հնոցը, ծախսվում է Վաշինգտոնի հրահանգով՝ հանուն տխրահռչակ եվրաատլանտյան միասնության, իսկ իրականում զոհաբերվում է հանուն համաշխարհային գործերում Միացյալ Նահանգների բռնապետության պահպանման»,-ասել է նա:
ԵՄ-ն հերթական անգամ խաբեց. Պուտինն առաջարկել է սահմանափակել հացահատիկի արտահանումը Եվրոպա
Պուտինը նշել է, որ աշխարհում ԱՄՆ-ի վերացող գերիշխանությունը պատժամիջոցների քաղաքականության կատալիզատորն է դարձել: Ընդ որում, Եվրոպայում մարդկանց կյանքի որակը զոհաբերվում է հանուն աշխարհում ԱՄՆ-ի բռնապետության պահպանման։
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ գարնանը բազմաթիվ արտասահմանյան կորպորացիաներ հայտարարել են Ռուսաստանից հեռանալու մասին, իսկ այսօր մեկը մյուսի հետևից փակվում են արտադրություններն ու աշխատատեղերը հենց Եվրոպայում։ Պատճառներից մեկը Ռուսաստանի հետ գործարար կապերի խզումն է։ ԵՄ իշխանությունները եվրոպական ձեռնարկություններին զրկում են էներգառեսուրսներից, հումքից, սպառման շուկաներից։
Նա նշել է, որ Ռուսաստանը պաշտպանել է հումքի արդյունահանման ոլորտը ոչ բարեկամական երկրների գործողություններից։ «Հիմա միայն ռուսական իրավասության տակ գտնվող ընկերությունները իրավունք ունեն յուրացնել մեր բնական ռեսուրսները»,-ասել Է Պուտինը:
Ռուսաստանը դիմակայում է Արևմուտքի տնտեսական, ֆինանսական ու տեխնոլոգիական ագրեսիային. երկրի արժութային ու ֆինանսական շուկան կայունացել է, նվազել է գնաճը (տարվա արդյունքներով այն կլինի մոտ 12 տոկոս), գործազրկության մակարդակը պատմական նվազագույն շեմին է՝ 4 տոկոսից պակաս։
«Տնտեսական դինամիկայի գնահատականներն ու կանխատեսումները, այդ թվում՝ գործարարների կողմից, այժմ շատ ավելի լավատեսական են, քան գարնան սկզբին»,-ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ կորսված է վստահությունը դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ, և որ Ռուսաստանը հեռանում է դրանց օգտագործումից:

«Պատմության ընթացքին դիմակայելու փորձ անելով՝ Արևմուտքի երկրները խալխլել են համաշխարհային տնտեսական համակարգի առանցքային հենարանները, որոնք կառուցվել էին հարյուրամյակներ շարունակ։ Մեր աչքի առաջ կորսվեց վստահությունը դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ՝ որպես արժույթների, որոնցով կարելի է հաշվարկներ կատարել, պահպանել պահուստները, ակտիվներ նոմինացնել... Ի դեպ, նույնիսկ Միացյալ Նահանգների դաշնակիցները աստիճանաբար նվազեցնում են իրենց դոլարային պաշարները։ Դա երևում է վիճակագրությունից»,- ասել Է Պուտինը։

Նա հայտնել է, որ «Գազպրոմը» և Չինաստանը որոշել են գազի դիմաց վճարման համար անցնել ռուբլու և յուանի՝ 50-50 հարաբերակցությամբ:
ՌԴ նախագահը հավելել է, որ արևմտյան երկրները փորձում են պահպանել միայն իրենց համար շահավետ համաշխարհային կարգը, մշտապես փոխում են կանոնները և իրենք էլ խախտում են դրանք:
Նա ընդգծել է, որ միջազգային հարաբերությունների համակարգում վերջին տարիներին տեղի են ունեցել տեկտոնական փոփոխություններ, զգալիորեն աճել է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների դերը:
Արևելյան տնտեսական համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 5-8-ը, Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի՝ Վլադիվոստոկի Ռուսսկի կղզում գտնվող մասնաշենքում։ Հիշեցնենք, որ դրան մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0