https://arm.sputniknews.ru/20220907/berliny-kievin-anhavanakan-shat-sparazinutjun-e-tvel-sakajn-hasel-e-sahmanin-pn-47883498.html
Բեռլինը Կիևին անհավանական շատ սպառազինություն է տվել, սակայն հասել է սահմանին. ՊՆ
Բեռլինը Կիևին անհավանական շատ սպառազինություն է տվել, սակայն հասել է սահմանին. ՊՆ
Sputnik Արմենիա
ԳԴՀ ՊՆ–ում արդեն բազմիցս հայտարարել են, որ բունդեսվերն այլևս ի վիճակի չէ Ուկրաինային զենք տրամադրել, քանի որ պահուստները սպառված են։ 07.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-07T18:56+0400
2022-09-07T18:56+0400
2022-09-07T19:07+0400
գերմանիա
սպառազինություն
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/16/43974466_0:64:1600:964_1920x0_80_0_0_b6bc4d060a7da35060251cc3f0d267f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիան Կիևին «անհավանական շատ» սպառազինություն է փոխանցել բունդեսվերի պահուստից, բայց սահմանը հասել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին ԳԴՀ–ի բունդեսթագում այսօր ելույթ ունենալիս հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը։Նախարարը հավելել է, որ անձամբ ինքը մտադիր է «շատ ուշադիր հետևել, որպեսզի ի զորու լինի իրականացնել երկրի և դաշինքի պաշտպանությունը նաև ապագայում»։Նա հավելել է, որ Ուկրաինային աջակցելու այլ ուղիներ կան, այդ թվում, այսպես կոչված, շրջանաձև փոխանակման շրջանակում, երբ Գերմանիան ԵՄ երկրներին նորագույն սպառազինություն է տրամադրում Ուկրաինա ուղղվող հնի փոխարեն։Ծանր սպառազինության մատակարարումները չեն բավարարում Կիևին. ԿուլեբաԱվելի վաղ ԳԴՀ–ի կանցլեր Օլաֆ Շոլցը Կիևին խոստացել էր առաջիկայում ժամանակակից նորագույն սպառազինություն մատակարարել։ Խոսքը Գերմանիայի կառավարության կողմից ավելի վաղ հայտարարված ռադիոլոկացիոն կայանքով Iris-T ՀՕՊ համակարգերի, հետախուզական անօդաչուների մատակարարման մասին է։ Այդ մատակարարումներն իրականացվում են անմիջապես Գերմանիայի ռազմարդյունաբերական համալիրից։ ԳԴՀ–ի ՊՆ–ում արդեն բազմիցս հայտարարել են, որ բունդեսվերն ի վիճակի չէ այլևս Ուկրաինային զենք տրամադրել, քանի որ պահուստները սպառված են։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 195-րդ օրը։
գերմանիա
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/16/43974466_0:0:1423:1067_1920x0_80_0_0_245fcc95aedcce35f7db8ed1219555c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, սպառազինություն, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ռուսաստան
գերմանիա, սպառազինություն, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ռուսաստան
Բեռլինը Կիևին անհավանական շատ սպառազինություն է տվել, սակայն հասել է սահմանին. ՊՆ
18:56 07.09.2022 (Թարմացված է: 19:07 07.09.2022) ԳԴՀ ՊՆ–ում արդեն բազմիցս հայտարարել են, որ բունդեսվերն այլևս ի վիճակի չէ Ուկրաինային զենք տրամադրել, քանի որ պահուստները սպառված են։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիան Կիևին «անհավանական շատ» սպառազինություն է փոխանցել բունդեսվերի պահուստից, բայց սահմանը հասել է։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին ԳԴՀ–ի բունդեսթագում այսօր ելույթ ունենալիս հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը։
Նախարարը հավելել է, որ անձամբ ինքը մտադիր է «շատ ուշադիր հետևել, որպեսզի ի զորու լինի իրականացնել երկրի և դաշինքի պաշտպանությունը նաև ապագայում»։
Նա հավելել է, որ Ուկրաինային աջակցելու այլ ուղիներ կան, այդ թվում, այսպես կոչված, շրջանաձև փոխանակման շրջանակում, երբ Գերմանիան ԵՄ երկրներին նորագույն սպառազինություն է տրամադրում Ուկրաինա ուղղվող հնի փոխարեն։
Ավելի վաղ ԳԴՀ–ի կանցլեր Օլաֆ Շոլցը Կիևին խոստացել էր առաջիկայում ժամանակակից նորագույն սպառազինություն մատակարարել։ Խոսքը Գերմանիայի կառավարության կողմից ավելի վաղ հայտարարված ռադիոլոկացիոն կայանքով Iris-T ՀՕՊ համակարգերի, հետախուզական անօդաչուների մատակարարման մասին է։ Այդ մատակարարումներն իրականացվում են անմիջապես Գերմանիայի ռազմարդյունաբերական համալիրից։ ԳԴՀ–ի ՊՆ–ում արդեն բազմիցս հայտարարել են, որ բունդեսվերն ի վիճակի չէ այլևս Ուկրաինային զենք տրամադրել, քանի որ պահուստները սպառված են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 195-րդ օրը։